Երևան
12 °C
Տնտեսական մեկնաբանների ֆոնին Ռոբերտ Քոչարյանի արտասանած երկարաշունչ մենախոսությունից պարզ դարձավ, որ Հայաստանի այսօրվա տնտեսության համար անձամբ իրեն ենք պարտական, Հայաստանում ինչ կա-չկա՝ իր ջանքերի շնորհիվ է ստեղծվել։ Ֆրանսիական «ՊեռնոՌիկար» ընկերությունն, օրինակ, (որը կոնյակի գործարանի համար վճարել էր շատ ավելի քիչ, քան արժեր միայն պահեստներում առկա կոնյակի հումքը) իր երկարատեւ թախանձանքներից հետո է համաձայնվել այդ գործարքին, ու իրեն էլ ոչ այնքան կոնյակի որակն է հետաքրքրել, որքան «վերամշակող և գյուղացի» հարաբերությունների մշակույթի ներդրումը։
Դե իհարկե, եթե Քոչարյանը չլիներ՝ այդ մշակույթը չէր ձեւավորվելու, կոնյակ արտադրողները ծեծելով խլելու էին գյուղացիների աճեցրած խաղողը, հետո էլ գյուղացիները նրանց ծեծելով ստանալու էին իրենց փողերը։ Բայց խոսքը միայն կոնյակի մասին չէ։ Պարզվում է՝ որակյալ գինու համար էլ ենք անձամբ Քոչարյանին պարտական, ինքն է խնդրել, որ Հայաստանում լավ գինի արտադրվի։ Ինքը չլիներ՝ գինեգործության առնվազն 3000 տարվա ավանդույթներ ունեցող հայ ժողովուրդը չէր «ֆայմելու», որ կարելի է նաեւ որակյալ գինի արտադրել, ու ահավոր մրցակցություն էր լինելու, թե ով ավելի վատը կարտադրի։
Ի դեպ՝ Գեղարդ ու Զվարթնոց ստեղծած հայժողովուրդը, պարզվում է, շինարարության մշակույթն էլ է սովորել Քոչարյանի ու նրա հրավիրած «Ռենկո» ընկերության շնորհիվ, որովհետեւ «շինարարները կողքից նայում-սովորում էին»: Իսկ «Հայռուսգազարդի» ու հայկական երկաթուղու պատմություններն ավելի հուզիչ են։ Փաստորեն Քոչարյանը կարողացել է «փտած խողովակաշարը» «նաղդել» Ռուսաստանի վրա, որի արդյունքում Հայաստանն այսօր 90 տոկոսով գազիֆիկացված է (ինքը չլիներ՝ մինչեւ հիմա աթար էինք վառելու), երկաթուղին էլ ռուսները «բերել են» միայն նրա համար, որ անձամբ ինքն է խնդրել։
Մի խոսքով՝ մարդը Հայաստանի տնտեսությունը զարգացրել է ճիշտ այնպես, ինչպեսխորհրդային տարիներին էր արվում, երբ հնարավոր էր մի քանի շիշ կոնյակով Մոսկվայից տախտակի կամ ցեմենտի «ֆոնդեր» պոկել։ Խոշոր ներդրողներն էլ, հարգելով Քոչարյանին, նրա խաթեր համաձայնվել են գալ Հայաստան ու ահավոր ծանր պայմաններում վնասով աշխատել։ Ճիշտ է, ինքը Հայաստանի եղած-չեղածը չտեսնված առատաձեռնությամբ աջ ու ձախ բաժանում էր «ինձ էլ ինչ տաք՝տաք» սկզբունքով (եւ դատելով նրա ընտանիքի լեգալ ունեցվածքից՝ քիչ բան չեն տվել), բայց դա ի՞նչ նշանակություն ունի։ Կարեւորը՝ որ ինքը չտեսնված բարձունքների է հասցրել Հայաստանի տնտեսությունը։
Իսկ երախտամոռ հայ ժողովուրդն արցախյան պատերազմի միակ հերոսին ու Հայաստանի տնտեսությունը զրոյից ստեղծողին արձան կանգնեցնելու փոխարեն մեղադրում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար, հարցնում է, թե այդ ինչպե՞ս եղավ, որ իր որդին 22 տարեկանում արդեն դոլարային մուլտիմիլիոնատեր էր, իսկ իր գերդաստանը Հայաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում է, հետաքրքրվում է, թե ինչո՞ւ Հայաստանից հեռացավ «Լինսի» հիմնադրամը, քանի՞ հազար ընտանիք զրկվեց տնից՝ Հյուսիսային պողոտայի պատճառով, ու ինչպե՞ս ստացվեց, որ կառուցապատողները հիմնականում իր մերձավոր շրջապատից էին...
Բայց՝ ոչինչ։Կարեւորն այն է, որ այսօր ինքը կարող է բաց ճակատով կանգնել տեսախցիկների առջեւ ու հայտարարել, թե ներկա իշխանությունները 120 միլիոն դոլար պարգեւավճարների տեսքով ուղղակի բացահայտ կոռուպցիայով են զբաղված։ Հնարավոր է նույնիսկ առաջիկայում դատի տա իշխանություններին՝ նախապես արտասահմանից պրոֆեսիոնալ իրավաբաններ հրավիրելով։ Ի՞նչ կա որ, շաբաթական 5-6 միլիոն դոլարով կարելի է լավ իրավաբաններ գտնել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT