Երևան
12 °C
Պաշտպանության նախարարությունը կանխատեսում է, որ մինչեւ 100 հազար կամավոր կհավաքագրվի աշխարհազորային ստորաբաժանման մեջ:
Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Մանրամասնելով աշխարհազորայինների իրավունքներից ու պարտականություններից բխող գործառույթները՝ Բալայանն ասաց, որ խաղաղ պայմաններում եւ վարժանքների ժամանակ աշխարհազորայինները չեն վարձատրվելու, իսկ այն պահից սկսած, երբ, ըստ անհրաժեշտության, կներգրավվեն որոշակի մարտական առաջադրանքի իրականացման մեջ (լինի դա մարտական հերթապահություն, մարտական գործողությունների մասնակցություն, թե տարհանման կազմակերպում), ոչ միայն կվարձատրվեն, այլեւ կստանան զինծառայողի կարկագավիճակ:
Սա ենթադրում է, որ նրանք եւ նրանց ընտանիքի անդամները կօգտվեն համապատասխան սոցիալական երաշխիքներից:
Վարձատրությունը լինելու է այնքան, որքան պայմանագրային զինծառայողների դեպքում է: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքով եւ Կառավարության 2014 թվականի 712-Ն որոշմամբ սահմանվում է այդ վարձատրությունը հաշվարկելու կարգը: Ներկայումս շարքային պայմանագրային զինծառայողները, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում, ըստ Բալայանի, ստանում են միջինը 155 հազար դրամ: Սպայական պաշտոնի ծառայողի աշխատավարձը համեմատաբար ավելի բարձր է:
Փոխնախարարը պարզաբանեց նաեւ տարբեր համայնքներում գործող աշխարհազորայինների ղեկավարումը իրականացնելու կարգը:
Ըստ աշխարհազոր ստեղծելու մասին ՊՆ մշակած նախագիծի՝ գումարտակի կամ բրիգադի հրամանատարը լինելու է համայնքի ղեկավարի տեղակալը կամ մարզպետի տեղակալը:
«Մենք նախատեսում ենք, որ մեր պաշտոնաթող փորձառու սպաները կհամալրեն այդ պաշտոնները. մենք ունենք գեներալական կազմ, գնդապետներ, փոխգնդապետներ, որոնք զորամասի եւ ավելի բարձր օղակների հրամանատարներ են եղել, եւ կարծում ենք, որ օրենքի ընդունումից հետո այդ համալրումը տեղի կունենա: Նրանք նաեւ տեղացի են, ինչը կարեւոր է. հրամանատարների մեծ մասը հարգանք է վայելում այդ ազգաբնակչության շրջանակում, նրանց լիդերության հատկանիշները փորձելու ենք օգտագործել եւ պաշտոնաթող փորձառու սպաներին նշանակել այդ պաշտոններում»,- մանրամասնեց Բալայանը:
Լրագրողներից մեկը փորձեց ճշտել՝ սա նշանակո՞ւմ է, որ համայնքի ղեկավարի տեղակալի կամ մարզպետի տեղակալի նոր հաստիքներ կբացվեն նախկին զինվորականների համար: Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ այն համայքներում, որտեղ թափուր հաստիքներ կան, այդ հաստիքները կհամալրվեն նման անձանցով, իսկ այնտեղ, որտեղ որ ազատ հաստիք չկա, հնարավոր է՝ նոր հաստիք ավելանա:
Խոսելով աշխարհազորայինների տարիքի մասին եւ պատասխանելով հարցին, թե 65-70 տարեկան անձինք ի՞նչ կարող են անել՝ Բալայանն ասաց. «Հավատացե՛ք՝ ե՛ւ ֆիզիկական պատրաստությամբ, ե՛ւ գաղափարական առումով որեւիցե բանով չեն զիջում մեր 18 տարեկան երիտասարդներին: Այն կոնտինգենտը, որի վրա հաշվարկը արվում է, նրանք իրենք են մեզ դիմել, որ նման խմբավորումներ կազմավորենք»:
Փոխնախարարը, սակայն, վստահեցրեց, որ նրանց որեւէ խնդիր տալուց առաջ պետք է հասկանալ՝ առողջական վիճակով պայմանավորված՝ կարողանալո՞ւ են կատարել: Դնում ենք, առողջական վիճակով պայմանավորված՝ նա կարողանալո՞ւ է կատարել, թե՞ ոչ: Դա հասկանալու համար իրականացվելու է նաեւ անձնակազմի բժշկական զննություն:
Բացի այդ, ըստ նրա՝ ոչ բոլորն են կատարելու մարտական խնդիրներ: Կան էլի լուրջ խնդիրներ, որոնք անհրաժեշտ կլինի կազմակերպել, օրինակ՝ տարհանում, քաղպաշտպանություն եւ այլն:
Հարց հնչեց նաեւ այն մասին, թե արդյոք նախագծում գենդերային տարբերակում դրվո՞ւմ է, այսինքն՝ կանայք կարո՞ղ են ներգրավվել աշխարհազորային ստորաբաժանման մեջ:
Բալայանն ասաց, որ որեւիցե խտրականություն չի դրվում, կանայք եւս կարող են ներգրավվել: Սկզբնական փուլում, իհարկե, ըստ նրա, կանայք չեն ստանա մարտական առաջադրանք:
Աշխարհազոր ստեղծելու մասին օրենքի նախագծը, ինչպես մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց փոխնախարար Բալայանը, հավանաբար ԱԺ կհասնի մինչեւ տարեվերջ: ԱԺ-ում ընդունվելուց հետո այն հրապարակման հաջորդ օրվանից ուժի մեջ կմտնի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊապիկյանն ու Արսենյուն քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված եւ վերաբացված է․ վարչապետ
«Երևանի ավտոբուս» ընկերությունը համալրվելու է հրահանգիչներով. դասընթացներ կլինեն վարորդների հետ
Խաչատուրյանը հանդիպել է Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և Լևոնյան վարժարանի սաների հետ
Համալրվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը
Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է 140 հազար դոլար
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
22 հազար դոլարով կեղծ փաստաթղթեր և շենգենյան վիզա. ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի դեպք. տեսանյութ
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները
Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև
Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան
Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ
Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը
Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT