Երևան
12 °C
2020 թ. օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հասել է 7 մլրդ 939 մլն դոլարի։ 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմում էր 7 մլրդ 321 մլն դոլար, այսինքն՝ տարեսկզբի համեմատ ավելացել է 618 մլն դոլարով:
Վերջին օրերին սա որոշակի շահարկումների առիթ է դարձել: Որոշ փորձագետներ սկսել են այս ցուցանիշները համեմատել Հայաստանի նախկին ղեկավարների շրջանի վերցրած պարտքերի հետ, սակայն կոնկրետ այս տարվա ավելացված պարտքն արդյունք է կորոնավիրուսի շրջանում բյուջեում առաջացած ճեղքվածքի: Այն, որ պարտքն ավելանալու էր, ակնհայտ էր դեռեւս մարտ ամսվա վերջին, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Մասնավորապես քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել էր, որ, համավարակով պայմանավորված, արտաքին պարտքի ավելացումն անխուսափելի է լինելու:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց, թե ոմանք պետական պարտքն ու արտաքին պարտքը իրարից չեն տարբերում:
Պատգամավորը նկատել է, որ այդ շուրջ 8 մլրդ դոլարը ներկայացվում է որպես արտաքին պարտք, սակայն արտաքին պարտքը դրա միայն մի մասն է: Պապոյանն ընդգծեց՝ պետական պարտքի կառուցվածքը շատ ավելի լայն է, ներառված է նաեւ ներքին պարտքը:
Անդրադառնալով քննադատություններին, թե այս իշխանությունների օրոք պետական պարտքն աճել է՝ Պապոյանն ասաց. «Դա սուտ է, քանի որ անցած ամբողջ տարվա կտրվածքով նվազում է տեղի ունեցել կոնկրետ արտաքին պարտքի առումով: Հիմա մենք ավելի շատ փորձ ենք անում ոչ թե արտաքին պարտք ներգրավելով՝ մեր տնտեսությունը զարգացնել, այլ՝ ներքին»: Նրա խոսքով՝ դրա նպատակն այն է, որ եթե անգամ ապագայում տոկոսավճարներ տան, ապա դա տան ՀՀ քաղաքացիներին. «Դրա արդյունքում մեր ՀՆԱ-ն ավելի շահող դուրս կգա: Ինչ վերաբերում է վերջին ժամանակահատվածում պետական պարտքի որոշակի աճին, ապա ես պետք է նշեմ, որ, օրինակ, մեր հարեւան Վրաստանում մի քանի անգամ ավելի արագ տեմպերով է սա աճել, աշխարհի գրեթե բոլոր երկրներում է պետական պարտքն աճել, ինչը նորմալ է ճգնաժամային պայմաններում»:
Պապոյանի կարծիքով՝ ճգնաժամային իրավիճակներում պետք է պարտք վերցնել՝ կապիտալ ծախսերը կատարելու, նոր էկոհամակարգեր ստեղծելու համար:
Անդրադառնալով այն մարդկանց, որոնք պարտքի մեծացման համար մեղադրում են իշխանություններին՝ պատգամավորն ասաց. «Այդ մարդկանց մեջ կան անձինք, որոնք զբաղվում են ինչ-որ մարդկանց գովքով, որոնց օրոք իրապես մեր արտաքին պարտքը մի քանի անգամ աճել է, այսինքն՝ այդ մարդիկ կա՛մ չգիտեն այդ մասին, ինչը շատ վատ է, կա՛մ մանիպուլացնում են մեր հասարակությանը, ինչն է՛լ ավելի վատ է: Այնպես որ այս առումով նույնպես քաղաքական մանիպուլյացիաներ են տեղի ունենում»:
Նա ընդգծեց՝ իրականում որեւէ ողբերգական բան չկա, եւ պարտքի որոշակի աճն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի տնտեսության զարգացման քաղաքական տրամաբանության մեջ:
Պատգամավորը նշեց, որ կորոնավիրուսը բացասական առումով եւս անակնկալ մատուցեց, սակայն, ըստ նրա, Հայաստանը տնտեսական ճգնաժամի պիկը հաղթահարել է, եւ 2021 թվականի առաջին եռամսյակում ամբողջությամբ վերականգնված կլինի տնտեսությունը:
Դիտարկմանը՝ ստացվում է, որ պարտքի ավելացման հիմնական պատճառներից մեկը կորոնավիրուսն է, Պապոյանն արձագանքեց. «Դա փաստ է, ակնհայտ, որ մենք այսպիսի խնդիր չէինք ունենա, եթե չլիներ կորոնավիրուսային ճգնաժամը, ընդհակառակը, նույնիսկ ականատես կլինեինք, որ պակասում է ընդհանուր պարտքը: Մենք բյուջեով նախատեսված եկամուտների մի մասն այս տարի չենք ստանալու, եւ դրանք փոխարինվել են որոշակի վարկային միջոցներով»: Նրա խոսքով՝ այստեղ որեւէ խնդիր չկա, քանի որ վարկեր վերցնելը վատ բան չէ. «Վատ բան է, երբ որ վարկերը վերցնում լափում են, ինչպես նախկինում է տեղի ունեցել: Կոռուպցիոն սխեմաներով այդ վարկերը ինչ-որ մարդիկ իրենց անձնական օգտագործման միջոց էին դարձնում: Հիմա այդ գործերը դատարաններում են, մարդիկ իրար են խառնվել»:
Պապոյանը վստահ է՝ այն գումարները, որոնք այսօրվա իշխանությունը վարկ է վերցնում, շատ հեշտությամբ ժամանակին կկարողանա մարել, խնդիր կլինի մարելու այն գումարները, որոնք նախկին տասնամյակում կամ դրանից առաջ վերցվել, անարդյունավետ են օգտագործվել կամ մսխվել է:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ կան «փորձագետներ», որոնք պետական պարտքի թվերի մանիպուլյացիաների վարպետ են: «Ինձ համար դա չէ էականը: Արժույթի միջազգային հիմնադրամն ասում է՝ արտաքին պարտքը չպետք է անցնի ՀՆԱ-ի 60 տոկոսը, բայց դա իրականում մեծ բլեֆ է, քանի որ ԱՄՀ-ն, որպես վարկատու կազմակերպություն, ավելի մտահոգ է իր վարկերը հետ ստանալու համար: Վերջին տարիներին ՀՀ քաղաքականությունը միտված է ներքին պարտքի ավելացմանը, ինչը ես շատ ողջունում եմ»,- ասաց Մանասերյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում պարտքի առյուծի բաժինն արտաքինն է եղել, ինչն արտաքին կախվածություն է ստեղծել. «Ես մի փոքր փաստարկ բերեմ. շատ ավելի նախընտրելի է ներքին պարտքը, քանի որ սեփական ժողովրդից փոխառնելով գումարներ՝ ժողովուրդը պայման չի դնում, թե դա ինչի վրա ծախսել, ու այդտեղ քաղաքական ենթատեքստեր որոնել պետք չէ, իսկ արտաքին պարտքի դեպքում պայմանները բազմաթիվ են»: Նրա կարծիքով՝ կան բազմաթիվ երկրներ, որոնք ներքին պարտքի ավելի մեծ շեմ ունեն ՀՆԱ-ի նկատմամբ, ընդհուպ՝ մինչեւ արտաքին պարտքի բացակայություն. «Իմ անձնական մոտեցմամբ՝ այնքան կարեւոր չէ պարտքի մեծությունը, որքան դրա սպասարկման հնարավորությունը, դրա նպատակային ծախսելը, ծախսելու արդյունավետությունը»:
Տնտեսագետը մեկ այլ խնդիր առաջ քաշեց՝ ընդգծելով, որ այդպես էլ 30 տարիների ընթացքում չի ձեւավորվել ժողովրդին հաշվետու լինելու մշակույթ այն առումով, թե արդյոք արտաքին փոխառու միջոցները օգտագործվում են այն նպատակով, ինչի համար վերցվել են:
«Ես այն համոզմանն եմ, որ գործադիր իշխանությունը պետք է հիմնավորի օրենսդիրին, թե ինչի համար է պետք վերցնել փոխառու միջոցներ, որպեսզի ժողովրդի ներկայացուցիչները կարողանան իրենց ձայնը տալ այս կամ այն փոխառու միջոցի ներգրավմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկինում գործադիր իշխանությունը ներգրավել է միջոցները, բայց վճարել է հարկատուն:
Հարցին՝ այլ երկրների համեմատ արդյոք շա՞տ է Հայաստանի վերջին ամիսներին վերցրած փոխառու միջոցները, Մանասերյանը պատասխանեց. «Ես համեմատականներ չեմ տանի: Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, եւ անհեթեթություն եմ համարում համեմատականներ տանելը: Դրանք որեւէ պատկեր չեն տալիս ո՛չ վճարունակության մասին, ո՛չ նպատակային ծախսելու մասին, ո՛չ արդյունավետության մասին: Կարող է մի երկիր վերցնի 100 մլն-ից ավելի պարտք, բայց կարողանա վճարունակ լինել, մեկ այլ երկիր էլ վերցնի 10 հազար դոլար, բայց վճարունակ չլինի»:
Մանասերյանն ասաց, թե իրենց հաշվարկները ցույց են տալիս, որ գումարները, որոնք կան ՀՀ-ում՝ ե՛ւ բանկային ավանդների տեսքով, ե՛ւ մարդկանց տներում, գրեթե հավասար են արտաքին պարտքի մեծությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT