«Աշոտ Հովսեփյանը սպիրտը մարզի մեկ այլ բնակչից է գնել, դրան խառնել է միայն ջուր եւ լիմոն». պաշտպան

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանն իրեն ներկայացված կասկածանքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել՝ տալով մանրամասն ցուցմունք:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը՝ պնդելով, որ Հովսեփյանը ցորենի գործարանային սպիրտը ձեռք է բերել մարզի մեկ այլ բնակչից, դրան խառնել է միայն ջուր, լիմոն, բայց ոչ մի քիմիական հավելում:

Հիշեցնենք՝ 50-ամյա Հովսեփյանը ձերբակալվել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ մեկ օրվա ընթացքում, Հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին: Վերջին տվյալներով՝ մարզի 20 դեպքերից 9-ը մահվան ելքով է, մնացած 11 քաղաքացիները բուժօգնություն են ստանում տարբեր բժշկական կենտրոններում: Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ քրեական գործով նույն կասկածանքով ձերբակալվել է եւս երկու անձ:

Աշոտ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

Պարոն Գեւորգյան, ի՞նչ դիրքորոշում ունի  Ձեր պաշտպանյալը կասկածանքի վերաբերյալ, ցուցմունք տվե՞լ է:

- Դիրքորոշում հայտնել է, կասկածանքի շուրջ իր առնչության վերաբերյալ ասել է, որ իրականում զբաղվել է սպիրտից օղի պատրաստման գործընթացով, սակայն ցորենի գործարանային սպիրտը նա գնել է եւ ցուցմունքով նշել է, թե ումից, փորձել է դրանով աջակցել քննությանը, որ եթե տարածման ճանապարհը դա եղած լինի, ապա դեմն առնվի եւ տարածում չստանա: Աշոտ Հովսեփյանն ի սկզբանե անգամ անզգուշության շրջանակում չէր կարող ենթադրել, որ կարող է այդ հետեւանքը առաջացնել, նա ընդամենը մաքուր ջուր եւ բնական լիմոնի մզվածք է խառնել սպիրտին, այսինքն՝ իր ձեռքով է մզել ու խառնել, որեւէ այլ քիմիական հավելում չի ավելացրել, որից կկարողանար հետեւություն անել, որ ստեղծած խմիչքը կարող է լինել թունավոր:

Սննդի անվտանգության տեսչական մարմնից երեկ մեզ տեղեկացրել են, որ ըստ նախնական վարկածի՝ օղու մեջ մեթիլ սպիրտ է հայտնաբերվել:

- Կարծում եմ, որ այդ կարգի մարմինը այդպիսի նախնական վարկածի շրջանակում իրավասություն չունի նման հայտարարություն անելու, որովհետեւ ՍԱՏՄ-ն այն կառույցն է, որը պիտի փաստերով առաջնորդվի: Որպեսզի իրենց ասածը լինի ճիշտ, պիտի ունենան եզրակացություն, չկա որեւէ եզրակացություն, որով կհաստատվեր սպիրտի միջից Ձեր նշած թունավոր նյութի առկայությունը, իսկ եթե չկա, որեւէ մեկը անգամ նախնական վարկածի շրջանակում չպիտի նման բան ասեր, որովհետեւ անձի անմեղության կանխավարկածն է խախտվում, եւ որովհետեւ արդեն իսկ ունենք մահացած բազմաթիվ անձինք, որոնց հարազատները կարող են գտնվել հուզական վիճակում, իսկ այդ ապատեղեկատվությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Եւ ես չեմ այն մարդը, ով պիտի հուշի այդ կարգի լուրջ կառույցներին, թե ինչ գործելաոճ պետք է դրսեւորեն, որպեսզի էլ ավելի չշիկացնեն արդեն իսկ շիկացված վիճակը:

- Չկա՞ն քրեական գործով ձեռք բերված տվյալներ, որոնք հաստատել են մեթիլ սպիրտի առկայությունը:

- Ոչ, ես հստակ կարող եմ ասել, որ նման տվյալներ չկան, ընդամենը ունեն տվյալներ, որ մահացածներից ոմանց արյան մեջ  է եղել, դա էլ՝ ոչ եզրակացության շրջանակում, որովհետեւ մինչ այս պահը ես, որպես Աշոտ Հովսեփյանի պաշտպան, չեմ տեսել եւ չեմ ծանոթացել գեթ մեկ եզրակացության, անգամ դիակի դատաբժշկական եզրակացության, ըստ որի՝ մահվան պատճառի մեջ նշված կլինի որեւէ թունավոր նյութից թունավորման հետեւանք: Այսինքն՝ եթե չկա նման ինֆորմացիա, այն, ինչ կա, ես կարող եմ անվանել ժողովրդական բամբասանք, որից պետք է հեռու մնան թե նախաքննական մարմինը, թե պետական մարմինները, թե Ձեր նշած տեսչությունը:

- ՍԱՏՄ-ն նշել է, որ փորձաքննություն է նշանակվել, որի արդյունքները պարզ կլինեն 3-7 օրվա ընթացքում:

- Ուղիղ մեկ օրից ավելի է՝ ես շահերի պաշտպան եմ, անգամ մեկ փորձաքննության որոշման հետ չեմ ծանոթացել:

- Պարոն Գեւորգյան, սկզբնակետը, որտեղից Ձեր պաշտպանյալը ձեռք է բերել Ձեր նշած սպիրտը, ո՞րն է եղել:

-Տեսեք՝ ինչ հետաքրքիր է. շղթա է, եւ մեր նշածը ոչ թե սկզբնակետն է, այլ այն անձը, որից ձեռք է բերել, բայց այդ անձը, իմ պատկերացմամբ, չէր կարող լինել ցորենից սպիրտ պատրաստող, պետք է ուրիշից ձեռք բերած լինի, եւ եթե իրականում պարզվի, որ դա է եղել թունավորման պատճառը, բոլորիս է հետաքրքիր՝ սկզբնակետը որն է եղել: Համենայն դեպս, Աշոտ Հովսեփյանը կատարել է իր՝ որպես քաղաքացու բարոյական պարտականությունը, չի օգտվել ցուցմունք տալուց ազատվելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, տվել է ցուցմունք, ցույց է տվել անձին, ումից որ սպիրտը ձեռք է բերել՝ ունենալով մեկ նպատակ. եթե իրականում դա է եղել թունավորման պատճառը, գոնե այդ շղթան կանխվի: Ու իր տված ցուցմունքի հիման վրա է, որ հայտնաբերվել է այն քանակությունը, որի մասին խոսվում է, հակառակ դեպքում մինչ օրս այդ սպիրտը ոչ մեկը չէր գտնի:

-Աշոտ Հովսեփյանը մարզի կոնկրետ մի բնակչի՞ց է ձեռք բերել դա թե՞ ինչ-որ խանութից, կազմակերպությունից…

- Ինչ-որ անձից, որը զբաղվում է այդ գործով:

- Նա ե՞ւս Արմավիրի մարզից է:

- Այո, Արմավիրի մարզի բնակչից:

- Այսօր ձերբակալվածների մեջ այդ վաճառող անձը մտնո՞ւմ է:

- Ձերբակալվածների հետ կապված մենք հստակ ինֆորմացիա չունենք, բայց տրամաբանում ենք, որ պիտի կապ ունենան:

- Իսկ գնորդների անուններ նշե՞լ է Ձեր պաշտպանյալը:

- Միանշանակ, նշել է այն ծավալով, որքանով հիշել է, տվել է անուններ, անգամ այնպիսի, որոնց մասին մինչ այդ պահը նախաքննական մարմինը չի իմացել:

- Մոտավորապես, քանի՞ հոգի է իրենից գնել, ի՞նչ ծավալի օղի է վաճառել:

- Ծավալի մասին հստակ տեղեկություն չենք կարող ասել, բայց որը հիշել է, որի մասին իմացել է, հայտնել է:

- Աշոտ Հովսեփյանի հարեւանները հայտնել են, որ նա նախկինում էլ է զբաղվել օղու թորմամբ, նման դեպք նախկինում արձանագրվե՞լ է:

-Ես չգիտեմ՝ հարեւաններն ինչ են հայտնել, ինքս նման տեղեկության չեմ տիրապետում, բայց նման դեպք առհասարակ արձանագրված չի եղել, առաջին դեպքն է:

- Տեղեկություն էլ չունե՞ք՝ առաջին անգամ է, որ ինքը տվյալ անձից է սպիրտ ձեռք բերում:

- Հստակ տեղեկություն չունեմ:

- Պարոն Գեւորգյան, վիճարկո՞ւմ եք Աշոտ Հովսեփյանի ձերբակալման իրավաչափությունը:

Ես համարում եմ, որ ձերբակալումն ապօրինի է, բայց այս պահին իր գործով շատ ավելի կարեւոր հարցերով եմ զբաղված, ենթադրենք՝ վիճարկեի, համարեին ոչ իրավաչափ, դա ոչինչ չէր փոխելու, այդ ժամանակը շատ ավելի ռացիոնալ կարող ենք օգտագործել իր պաշտպանության մեկ այլ բնագավառում:

- Իսկ իր առողջական վիճակն ինչպե՞ս է:

- Շատ վատ է, Աշոտ Հովսեփյանն ունի բարձր աստիճանի շաքարային դիաբետ, եւ նախատեսած կարգով՝ օրը 4 անգամ, շտապօգնություն է գալիս՝ տարբեր չափաբաժնով ինսուլին ներարկելու, այսինքն՝ ոչ թե այն վիճակն է, որ կանչում են, որովհետեւ վատ է, այլ առհասարակ վատ է, բժիշկների հսկողության ներքո:

 

Լուսանկարում՝ պաշտպան Գոռ Գեւորգյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5395 դիտում

Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է