Երևան
12 °C
Լիբանանահայ Օնիկ Բայրամյանը 32 տարվա մանկավարժ է, եղել է Աբու Դաբիի ապագա առաջնորդների միջազգային մասնավոր դպրոցի տնօրենը։ Նա մեկն է սփյուռքից ժամանած երեք մասնագետներից, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող «Ի գործ» ծրագրով մեկ տարի աշխատելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում։ «Ի գործ» ծրագրով նախատեսվում է 100 սփյուռքահայի ընդունել ՀՀ պետական մարմիններում:
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Օնիկ Բայրամյանի հետ, որը եկել է իր փորձն ու գիտելիքը հայ ուսուցիչներին փոխանցելու եւ Հայաստանում մշտական բնակություն հաստատելու համար։
- Պարոն Բայրամյան, շնորհակալ եմ մեզ ժամանակ տրամադրելու եւ այս զրույցի համար։ «Ի գործ» ծրագրով եկել եք Հայաստան։ Ի՞նչը դրդեց Ձեզ գալ, ե՞րբ նման որոշում կայացրիք։
- 8 ամիս առաջ արդեն վերջնական որոշել էինք ընտանիքով հայրենիք վերադառնալ։ Ես մոտավորապես 32 տարի է՝ մանկավարժ եմ, հիմնել եմ եւ 15 տարի Աբու Դաբիի դպրոցի տնօրենն եմ եղել։ Դպրոցում միայն մեկ կամ երկու հայ ունեինք, բոլորն օտար էին։ Տեսա, որ 32 տարի օգտակար եմ դառնում օտար երեխաներին։ Ասացի մի քիչ էլ մեր հայրենիքին օգտակար լինենք։ Երբ վերադարձա, տեսա, որ «Ի գործ»-ը կա։ Շատ լավ են մտածել, գերազանց է, բրավո։ Շնորհակալություն պիտի հայտնեմ ՀՀ կառավարությանը, այն մարդկանց, որ այսպիսի բան են մտածել։ Ես միակը չեմ, ինձ նման 24-25 հոգի կան տարբեր նախարարություններում, եւ թիվը պետք է մինչեւ 100-ի հասնի։ Պիտի փորձենք այս մի տարվա ընթացքում կարեցածի չափով օգտակար լինել մեր հայրենիքին։
- Հայաստան այցի Ձեր գլխավոր առաքելությունը ո՞րն է։
- Միտքը Հայաստանը Ֆինլանդիայի, Ճապոնիայի, Սինգապուրի նման դարձնելն է։ Այդ երկրները վերջին 15 տարում մանկավարժության գծով առաջինն են։ Ես Ֆինլանդիա եւ Սինգապուր գնացել եմ, այնտեղի ուսուցիչներին մարզել եմ, դպրոցները տեսել եմ։ Ինչո՞ւ չէ, մենք էլ իրենց պես լինենք: Պետք է տեսնենք՝ նախարարության հետ ինչպես կարող ենք այս ամբողջ գիտելիքներն օգտագործել, ունենալ պլան։ Կարող ենք հիմա հիմքերը դնել։ Շատ լավ կադրեր, ուսուցիչներ, դպրոցներ ունենք, բայց անշուշտ դրսում կան նորություններ, որոնք պետք է փոխանցել ուսուցիչներին։ Այդ նորությունները դնել գաղափարի մեջ, մարզել իրենց, որ մանկավարժական մակարդակը լինի Սինգապուրի, Ֆինլանդիայի, ճապոնիայի նման։
- Ըստ Ձեզ ինչպիսի՞ն է կրթական մակարդակը Հայաստանում։
- Հայաստանի կրթական մակարդակը, մանկավարժական, ուսումնական համակարգը շատ-շատ լավն է, բայց անշուշտ նորություններ պետք են։ Ամեն օր, ամեն վայրկյան նորություններ են լինում։ Միշտ պետք է հետեւենք դրանց։ Դրա համար պետք է ավելի սիստեմավորենք եւ պլաններ ունենանք, որ նորությունները փոխանցենք մեր մանկավարժներին։ Ամեն տարի մենք էլ երկու, երեք երկիր ենք գնում եւ մարզվում։
- Ի՞նչ նորություններ, կարո՞ղ եք օրինակ բերել։
- Ամբողջ աշխարհում արդեն սկսել են teacher (ուսուցիչ) չասել։ Աշակերտը պետք է հասկանա ամենակարեւոր բաները՝ ինչո՞ւ եմ սովորում այս ամբողջը, որտե՞ղ պետք է գործածեմ սա, ե՞րբ պետք է գործածեմ։ Երբ աշակերտը սովորի այս «ինչու»-ն, «ինչպես»-ը եւ «երբ»-ը, շատ ավելի լուրջ կվերաբերվի այդ ամեն ինչին, քան թե ուսուցիչը գա խոսի, խոսի, եւ աշակերտը նշումներ անի ու չիմանա, թե այս ամբողջը ինչո՞ւ է սովորեցնում կամ ի՞նչ պետք է անի այս ամբողջը։ Այսինքն՝ պետք է օգնենք մեր աշակերտներին, որ իրենք իմանան եւ սովորեն։ Աշակերտը կարող է սովորել, մեկ ամիս հետո մոռանալ, որովհետեւ չգիտի՝ թե ինչո՞ւ է պետք սովորել, ի՞նչ կապ ունի այն իր ամենօրյա կյանքի հետ, ի՞նչ ձեւով կարող է գործածել այն, որ կյանքն ավելի բարելավի։ Այդ բաժնի վրա պետք է աշխատել, որ աշակերտը գիտելիքն առնի, գործածի կյանքում ու առաջ գնա։ Ամբողջ աշխարհն է այսօր դրա վրա աշխատում։
Այսօր եթե դասարանում կա 24 հոգի, ամեն մեկը տարբեր ձեւով է հասկանում բացատրածը։ Եթե 20 հոգուն նույն ձեւով բացատրես ու 4-ին անտեսես, չի լինի, պետք է բոլորը հասկանան։ Այդ 4 հոգուց մեկը նախարար պետք է լինի, մեկը՝ դեսպան, մյուսը՝ բժիշկ։ Ապագայի առաջնորդները պիտի չարչարվեն, իրենց չորս կողմը պետք է չարչարվի, Հայաստանը պետք է չարչարվի։ Շենքերը, նոր գործարանները կարեւոր են, բայց եթե չունես կադրեր՝ առաջ տանելու համար, ինչի՞ համար են պետք դրանք։ Երեխային միայն գիտելիք տալը կարեւոր չէ, այլեւ պետք է պատրաստել առաջնորդի նաեւ հայկական ոգով։
Երբ մեր հայրերը, մայրերը 100 տարի առաջ Լիբանան գաղթեցին, ի՞նչ արեցին, մեծ հորս առաջին գործը եղավ եկեղեցի, դպրոց սարքելը։ Մենք քրիստոնյա ենք եւ գիտելիքով պետք է առաջ գնանք։
Պետք է երեխային սովորեցնել ամեն բան՝ գիտություն, անգլերեն, արաբերեն, ամեն դասի մեջ նաեւ պետք է լինի իրենց երկրի ինքնությունը․ մշակույթը։ Միշտ պետք է լինի կապը հայոց մշակույթի ու պատմության, ինքնության հետ, որ աշակերտը հայ մեծանա։
- Դուք դպրոցի տնօրեն եք եղել, մեր ու այնտեղի դպրոցների տարբերությունները շա՞տ են։
- Մեր աշակերտները բոլոր վարժություններով ավելի խելացի են։ Այդտեղ կասկած չկա, մեր հայ ազգը Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Լուսավորչի շնորքը եւ ուժը ունի։ Ինչպես ասացի, համակարգի մեջ մի քիչ նորություններ պետք է լինեն։ Այնտեղի աշակերտները մոտիվացիա չունեն, ուսումի հետ բարեկամ չեն։ Այստեղ ուզում են սովորել, լավ կադրեր ունենք, լավ համակարգ ունենք, բայց միշտ պետք է բարելավում։ Եթե մենք չտանք այդ նորությունները, ինչպե՞ս մեր ուսուցիչները ստանան, պետք է օգնենք, որովհետեւ ուսուցիչն ամեն ինչի ապագան է, ամեն ինչի ուժը։ Ուսումը, կրթությունը հիմքն է երկրի։ Եթե մեր ապագայի առաջնորդները հզոր չեղան, գիտելիքներ չունեցան ինչպե՞ս ենք ցանկանում առաջ գնալ։ Ամենակարեւորն այսօր կրթությունն է։
- Երկուշաբթի օրվանից սկսելո՞ւ եք աշխատել։
- Աստծո հրամանով կսկսենք։ 3-4 ժամ ժողով արեցինք եւ արդեն գիտենք՝ ինչ պետք է անել։ Երկուշաբթի օրը ժամը 9-ին արդեն մեր գործը պետք է սկսի ԿԳՄՍ նախարարությունում։ Հիմնականում պետք է մարզենք կադրերին։ Մեր երազն էր, որ մեր գիտելիքները միասնաբար Հայաստանի ժողովրդին փոխանցենք։ Ամբողջ աշխարհն այսօր տակնուվրա է եղել, մեր ուժը պետք է լինի մեր կրթությունը, դրանով պետք է հասնենք համերաշխության։ Շահը հայրենիքն է, հայ ժողովուրդն առաջին տեղում է։ Եթե մենք իրար չօգնենք, ո՞վ պետք է մեզ օգնի, մեր զորությունը մեր միասնության մեջ է, պետք է միանանք իրար։ Նայենք, թե աշխարհում ինչ ծրագրեր կան։ Ունենք International Baccalaureate, որը աշխարհի ամենալավ ծրագրերից է, տարբեր ծրագրեր կան, մեր դպրոցներն էլ այդպես կարող են լինել։ Ամեն ինչ պատրաստ է, միայն մի քիչ գիտելիքի փոխանցում է պետք, մենք մեզ մարզենք։
- Երեւանի փողոցները լա՞վ գիտեք, հաճա՞խ էիք լինում Հայաստանում։
- 2015 թվականից մեր ընտանեկան հավաքույթներն այստեղ ենք անում՝ Նոր տարուն ու ամառային արձակուրդների ժամանակ։ Մեր զավակները դրսում էին ուսանում, ընտանիքի անդամները դրսում էին, բոլորս այստեղ էինք միանում, մեր ընտանեկան հավաքույթները մեր հայրենիքի մեջ անում, որը մեր սիրտն է։ Ամեն տարի, երբ նստում էինք օդանավ, որ ետ վերադառնանք՝ ասում էինք՝ արդյո՞ք երբ պետք է գանք, մեր երեխաներին դաս տանք։ Ամեն օդանավ նստելիս աչքներս արցունքոտվում էին։ Փետրվարին վերջնական եկանք։
Օնիկ Բայրամյանի կինը 21 տարվա մանկավարժ է, եղել է նույն դպրոցի փոխտնօրենը։ Նա նույնպես դիմել է «Ի գործ» ծրագրին մասնակցելու համար։ Նրանց հիմնած դպրոցի անունը՝ ապագայի առաջնորդների դպրոց, պատահական չէ, կրթության միջոցով փորձում են ստեղծել հենց ապագայի առաջնորդներին։ ԿԳՄՍ նախարարությունում մասնագետներն աշխատավարձ չեն ստանալու, այլ միայն բնակարանի վարձակալության եւ այլ ծախսերի համար գումար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT