Դատական համակարգն այսօր չի կարող «մարսել» Մարտի 1-ի նման ընդգրկուն գործը․ տուժողների ներկայացուցիչ

07/09/2020 schedule14:13

Դատական համակարգն այսօր չի կարող մարսել Մարտի 1-ի նման ընդգրկուն գործը։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ դատական համակարգի նախորդ երկու տասնամյակների գործունեության արդյունքն ու որակը դրա ամենացայտուն ապացույցն են։

Եգորյանը ծավալուն ելույթ ուենցավ՝ խոսելով դատական համակարգում եղած խնդիրների, հեղափոխությունից հետո ծագած ակնկալիքների, դրանց չարդարացման պատճառների մասին՝ շեշտելով, որ իշխանությունն անկարող գտնվեց իրականացնել իրավական բովանդակային եւ հետևողական քաղաքականություն։

Եգորյանը հույս հայտնեց, որ խնդիրներների բարձրաձայնումից հետո կսկսեն ձեռնարկվել կոնկրետ քայլեր դրանց լուծման ուղղությամբ։

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով տուժողներն այսօր հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը գործով դատական նիստերին, որոնք, Եգորյանի բնորոշմամբ, թանկարժեք ժամավաճառություն են կամ ֆարս։

Տիգրան Եգորյանի ելույթը՝ ստորեւ․

«Վերջին 20 տարիների ընթացքում իշխանության ամբողջատիրական համակարգի ձևավորումը և իրականացումը դադարեցրած 2018թ․ հեղափոխական իրադարձություններից հետո կարծես մեկնարկեցին գործընթացներ, որոնք, ի թիվս այլ խնդիրների, պետք է լուծեին նաև կոռումպացված և տարիներ շարունակ ժողովրդավարության և մարդու (անհատական) իրավունքների դեմ ի նպաստ խմբային շահերի գործադրված պետական համակարգերի, այդ թվում՝ դատական համակարգի խնդիրը։

Կարճ ժամանակ անց պարզվեց, որ իշխանությունն անկարող է իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն։ Այդ անկարողությունը դրսևորվում էր իրավական համակարգի խորքային, համակարգված և հետևողական բարեփոխման իրական ծրագրի և դրա իրագործման բացակայությամբ, առանցքային պետական մարմինների վերակազմավորման և կազմավորման, դրանց սահմանադրական և օրենսդրական առաքելությանը հավատարիմ գործունեության ապահովման ձախողմամբ, կադրային անբովանդակ քաղաքականությամբ, ինչպես լայն իմաստով այնպես էլ առանձին կարևորության պաշտոնների մակարդակում։ Այս անկարողությունը կամ կամքի բացակայությունը դրսևորվում է ՀՀ ժողովրդավարական և իրավական պետություն սահմանադրական բովանդակությունը այլասերած և տապալած առանցքային նշանակության գործերով իրական և խորքային/բովանդակային վերանայման և արդյունավետ քննության իրականացման ձախողմամբ։

2018թ․ հեղափոխությունից հետո «Մարտի 1-ի» գործով վերջապես սկսվեց իրական քննություն, որը կարճ ժամանակում ի հայտ բերեց այն աներևակայելի պատկերը, որը 10 տարի շարունակ հետևողականորեն նկարագրվում և բացատրվում էր ինչպես իրավական գործընթացներում՝ ներպետական և վերպետական ատյաններում, այնպես էլ՝ քաղաքական գործընթացներում։

Պարզվեց, որ պետությունը՝ պետական իշխանությանն ամբողջապես տիրած խմբերն ու անհատները կազմակերպված և հետևողականորեն պետական իշխանության տարբեր ճյուղերի ներգրավմամբ և դրանց իշխանության իրագործմամբ խեղաթյուրել են իրականությունը և խմբային շահերի սպասարկմանը ծառայեցրել մի ամբողջ ժողովրդի պատկանող իշխանությունն ու պետության ինքնիշխանությունը։ Պարզվեց, որ այդ նպատակի համար չի դրվել խտրություն միջոցների հարցում։ Այդ նպատակով խախտվում էր Սահմանադրությունը, խեղվում և սպանվում էին մարդիկ, խեղաթյուրվում էր ճշմարտությունն ու պատմությունը, կեղծվում էին փաստերը ու ապացույցները, դատապարտվում էին այլախոհները և հակառակորդները։

2008թ․ «Մարտի 1-ի» իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է շուրջ 113 անձ։ խաղաղ հավաքների մասնակիցները դատապարտվում էին զանգվածային անկարգությունների կազմակերպման կամ մասնակցության համար։2018թ․ Հեղափոխությունից հետո միայն 15 գործով վերանայում և արդարացում է եղել, որոնցով վճռաբեկ բողոքները բերվել են գլխավոր դատախազության կողմից միայն 2019թ․։ Դրանից ի վեր դատախազությունը լուռ է։ 2008թ․ «Մարտի 1-ի» իրադարձությունների խորքային իրավական և քաղաքական անդրադարձ, գնահատական և հետևողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվում։

Ընկալման և գիտակցման բացը, արդյունավետ իրավական քաղաքականություն իրականացնելու կամքի բացակայությունը (կամ դրա ձևավորման անկարողությունը) ավելի ակնբախ դարձավ երբ 2018-2019թթ․ ՄԻԵԴ-ը հրապարակեց 2008թ․ «Մարտի 1-ի» իրադարձությունների կապակցությամբ գործերով և մարդկանց բռնաբարված իրավունքներին վերաբերող այլ գործերով կարևորագույն վճիիռներ, որոնք մեծ հաշվով մնացին անհետևանք, երբ «Մարտի 1-ի» իրավական անհետևողական և բովանդակային ոչ բավարար խորությամն քաղաքականության դրսևորումները տեսանելի էին․

երբ դատարան ներկայացվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրանքը այն պայմաններում երբ չէին վերանայվել իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքներն իրականացրած և զանգվածային անկարգությունների կազմակերպման ու մասնակցության համար ապօրինի դատապարտված անձանց դատավճիռները,

երբ ներկայացվեց ոչ լիարժեք մեղադրանք՝ բաց թողնելով առանցքային հարցեր, որոնք վերաբերում էին ժողովրդի իշխանության յուրացմանը, սպանությունների կապակցությամբ գերագույն գլխավոր հրամանատարի մեղքի դիտավորությանը և այլն,

երբ մեղադրանքի ներկայացումից ի վեր որևէ էական առաջընթաց չկա «Մարտի 1-ի» իրադարձությունների կապակցությամբ ապօրինի դատապարտված անձանց դատավճիռների վերանայման հարցում,

երբ առնվազն 20 տարիների ընթացքում կոռուպցիայով, մարդու իրավունքների դեմ և հակաժողովրդավարական գործունեությամբ իրեն արատավորած դատական համակարգի այդ խարանը մաքրելու ուղղությամբ որևէ գործնական քայլ չկատարվեց և մսխվեցին 2018-2019թթ․ ՄԻԵԴ-ի վճիռները և դրանցով ընձեռնված հնարավորությունները։ Դեռ ավելին՝ օրենսդրական բարեփոխումների անվան տակ արգելափակվեց այդ վճիռների համար պատասխանատու դատական համակարգի առանձին օդիոզ դեմքերից ազատվելու հնարավորությունը,

երբ «Մարտի 1-ի» գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք և ջանադրություն քրեական հետապնդումները համակարգված և հետևողականորեն իրականացնելու ուղղությամբ, առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից կամ նրանց «ընծայվում» էր հնարավորություն ազատվելու քրեական հետապնդումից (Վահագն Հարությունյան),

երբ «Մարտի 1-ի» գործի առանձին բաղադրիչներով՝ ինչպիսիք են Ռ․Ք․-ին ապօրինի կալանքից ազատած և գործը կասեցրած դատավոր Դ․Գրիգորյանի որոշումների վերաբերյալ գործը, կալանքի վերաբերյալ ապօրինի որոշումները կայացրած դատավորների՝ այդ գործերով որպես անկողմնակալ և անաչառ դատավոր հանդես գալու թույլատրելիության հարցով դադատախազությունը չի դրսևորվում իրական հետևողականություն և սկզբունքայնություն, միմյանց հետ փոխկապակցված գործերով չի իրականացվում միասնական հսկողություն և տվյալների արդյունավետ պարզման ու իրացման գործունեություն․

երբ պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության փոխարեն շատ դեպքերում հակազդման կամ սաբոտաժի դրսևորումներ են ի հայտ գալիս, ինչպես օրինակ անհետացած փաստաթղթերի դեպքում, Վահագն Հարությունյանի կալանքի գործով վճռաբեկ բողոքի դեպքում, Արմեն Թավադյանի կալանքի պարագայում Ալիկ Ազարյանի ինքնաբացարկին չմիանալու,

երբ մինչ օրս որևէ կերպ չի դրսևորվում ոչ ոստիկանության, ոչ ԱԱԾ արդյունավետ համագործակցությունը «Մարտի 1-ի» գործի քննության շրջանակներում, առանցքային ծառայողներ կարծես արդյունավետորեն խուսափում են ցուցմունքներ տալուց և այդ կապակցությամբ չկա որևէ արդյունավետ միջոց,
երբ երկու տարի շարունակ ձախողվում է Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումը,

երբ չեզոքությունը որպես չափանիշ սկսում է կիրառվել այն բովանդակությամբ, որ ամբողջատիրական իշխանության գործիքները դիտարկվում են որպես ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների համար պայքարելու միակ և արժանի ռեսուրս,

երբ մեզ սկսեցին պատմել այն մասին որ դատական իշխանության մաքրում հնարավոր չէ Սահմանադրության պատճառով կամ եվրոպական կառույցների բացասական արձագանքների հնարավորության պատճառով,
և այլն։

Այն պարագայում երբ դատական համակարգը մաքրելու ուղղությամբ չկատարվեց ոչինչ և դրանում առանձին խմբավորումներ, զգալով իշխանության անկարողությունն, սկսեցին վերադիրքավորվել ընդդեմ այն նույն արժեքների, որոնց դեմ արդյունավետորեն պայքար է մղվել նախորդ 20 տարիների ընթացքում, ակնհայտ էր, որ «Մարտի 1-ի» գործի քննությունը մեկ առանձին դատավորի ուսերին թողնելը այդ գործի քննությունը ձախողելու նկատմամբ անտարբերության նշան է։ Այսօր դատական համակարգը չի կարող մարսել նման ընդգրկուն գործ։ Դատական համակարգի նախորդ երկու տասնամյակների գործունեության արդյունքն ու որակը դրա ամենացայտուն ապացույցն են։

Այս ձախողումները հետևանք են Հայաստանի Հանրապետություն ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրական բովանդակությունը խորությամբ չընկալելու, այդ կարևորագույն հարցերի վերաիմաստավորման, այդ բովանդակության դեմ ուղղված նախորդ ամբողջատիրական ռեժիմի գործունեությունը իրավական և քաղաքական խորքային քննարկման և գնահատման ենթարկելու և դրա շարունակվող կործանարար ազդեցությանը հետևողականորեն և արդյունավետորեն հակազդելու կամքի ձևավորման կարողության բացակայության։

Առհասարակ «Մարտի 1-ի» գործերն այն լակմուսի թուղթն ն են, որոնք հանդիսանում և առաջիկայում հանդիսանալու են ցուցիչ դատական և իրավական բարեփոխումների, կամ առավել ընդգրկուն՝ Սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարական և իրավական պետություն բովանդակությունը սպասարկող իրավական քաղաքականության գնահատման համար։ Իհարկե, այդպիսի գործեր են նաև տարիներ շարունակ և այժմ շարունակվող ունեզրկման զոհերի գործերը, կյանքի իրավունքին (սպանված զինծառայողների գործերը), խոսքի և հավաքների իրավունքներին և մի շարք այլ իրավունքներին վերաբերող գործեր, որոնք դարձել են և շարունակում են մնալ խարան ՀՀ համար։

Այս գործերը և դրանցով զարգացումները հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշելու Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և մարդու իրավունքների ընթացիկ և իրական վիճակը, շարժման ուղղությունը։

Այժմ երբ նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը։

Մեր հետագա քայլերին կանդրադառնանք ըստ զարգացումների»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1461 դիտում

Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան

Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով

«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է

Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ

Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան

Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ

Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ

Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան

«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը

Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից

Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ

Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար

Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով

Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ

Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն

Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել

Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել

Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ

Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք

Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ

Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել

Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն

Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար

Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն

Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան

Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև

Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը

Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ