Մարիա Կոլեսնիկովային ուժով են ստիպել հատել սահմանը. մյուս ընդդիմադիրներին ձերբակալել են Ուկրաինայի սահմանին

Բելառուսական ընդդիմության «Համակարգող խորհրդի» նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային փորձել են ուժով ստիպել հատել սահմանը, նա դիմադրել է Բելառուսից ստիպողաբար իրեն հեռացնելու փորձին:

Интерфакс գործակալությունը հայտնում է, որ ուժայինները չեն կարողացել ստիպել նրան հատել Ուկրաինայի սահմանը, քանի որ կոլեսնիկովան պատռել է իր անձնագիրը:

Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն այս ամենի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ բելառուս ընդդիմադիրներ Անտոն Ռոդնենկովի եւ Իվան Կրավցովի հեռացումը երկրից «բռնի վտարում» է:

ТАСС-ն էլ հայտնում է, որ սահմանը հատելուց հետո Ռոդնենկովը եւ Կրավցովը Ուկրաինայում ձերբակալվել են ուկրաինացի սահմանապահների կողմից սահմանն ապօրինի հատելու պատճառով: Տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է Բելառուսի դատախազության կողմից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ բելառուսական ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է երկրի պետական սահմանին:

БелТА բելառուսական պետական գործակալությունը հայտնում էր, որ Կոլեսնիկովան գիշերը փորձել է ապօրինի հատել սահմանը՝ լքելով երկրի տարածքը: Նրա գործընկերները՝ համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռոդնենկովն ու Իվան Կրիվցովը, հաջողությամբ հատել են սահմանը, փախել երկրից եւ այս պահին գտնվում են Ուկրաինայում: Հիշեցնենք՝ նրանք եւս երեկվանից անհետ կորել էին, եւ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկային: Ավելի վաղ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտարարել էր, որ Մարիա Կոլեսնիկովան ինքնակամ մեկնել է երկրից: Հավաստում էին, որ նա Ռոդնենկովի եւ Կրավցովի հետ միասին հատել է բելառուսական պետական սահմանը «Ալեքսանդրովկա» հատվածում ժամը 04:00-ին, իր իսկ ցանկությամբ:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնից անհետացել է համակարգող խորհրդի նախագահության անդամ, բելառուսական ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան:

Բելառուսում արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի եւ նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույցերը չեն դադարում: Կիրակի դրանք ծավալվել են նոր թափով, շուրջ հարյուր հազար մարդ մայրաքաղաք Մինսկում կրկին բողոքի երթ է իրականացրել, որը հերթական անգամ ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, ոստիկանները կրկին արցունքաբեր գազ եւ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ: Ցույցեր են եղել այլ քաղաքներում եւս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1597 դիտում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը