ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը կմնա կալանավորված․ դատարանը հիմնավոր է համարել նրա խափանման միջոցը

2 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը կմնա կալանավորված․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակել է այս որոշումը՝ այդպիսով, հիմնավոր համարելով Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Դատարանը միաժամանակ մերժել է պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը․ Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը միջնորդել էր նրան ազատ արձակել 1․5 միլիոն դրամ գրավի դիմաց։

Գեւորգ Լոռեցյանը կալանավորված է 2019 թվականի դեկտեմբեր ամսից։ Նրա եւ եւս երկու անձի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն նախորդ ամիս նախաքննության ավարտ հայտարարեց, եւ քրեական գործն ուղարկվեց դատարան՝ ըստ էության քննության։ Այսօր դատարանը նախնական նիստ էր հրավիրել՝ քննարկելու հենց Լոռեցյանի կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցը։ 

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, թույլ չտվեց լրագրողներին մասնակցել դատական նիստին․ նրա աշխատակազմից ասացին միայն, որ այս փուլում կալանավորման հարցը ենթակա է դռնփակ քննության։ Նշենք, սակայն, որ դատարան ուղարկված գործերի քննությունը, այդ թվում` խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ, քննության են ենթակա դռնբաց ռեժիմով։ Մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածը սահմանում է դատական վարույթի հրապարակայնության սկզբունքը՝ նշելով, որ քրեական գործը դատարանում քննվում է դռնբաց նիստով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ քննվում են անձանց մասնավոր կյանքի, պատվի, արժանապատվության, անչափահասների, պետական անվտանգության եւ նմանատիպ այլ հարցեր։

Լրագրողների կողմից լուսաբանվել են խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու վերաբերյալ բազմաթիվ նիստեր, ինչպես, օրինակ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նրա եղբորդորդու՝ Կարեն Խաչատրյանի կամ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նիստերն էին։

Գեւորգ Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ նիստի սկզբում ինքը միջնորդել է, որ նիստն անցկացվի դռնբաց ռեժիմով, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է․ «Ես նման միջնորդություն ներկայացրի՝ հաշվի առնելով, որ նախաքննությունն ավարտված է, եւ որեւէ մեկը նախաքննական գաղտնիքով կաշկանդված չէ, ուստի անտրամաբանական է թեկուզ այդ հարցի քննությունը դռնփակ դատական նիստով իրականացնելը, բայց դատարանը որոշեց, որ ամեն դեպքում, դռնփակ պետք է իրականանա, եւ մենք, այնուամենայնիվ, առարկեցինք դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ նիստը դռնփակ անցկացնելը անհիմն սահմանափակում է պարոն Լոռեցյանի հրապարակային արդար դատաքննության իրավունքը»,- ասաց նա։

Դատական նիստի դռնբաց քննությանը կողմ էր նաեւ մեղադրող դատախազ Արթուր Մանուկյանը։

Նշենք, որ սա դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից լրագրողների իրավունքների խոչընդոտման առաջին դեպքը չէ․ լրագրողների իրավունքները խոչընդոտվել են, օրինակ, նաեւ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին, երբ դատարանը տեսանկարահանման եւ ձայնագրման արգելքը պահպանեց անձնական տվյալ պարունակող ապացույցների հրապարակման ավարտից հետո եւս։

Գեւորգ Լոռեցյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով, հիշեցնենք, ամբաստանյալի կարգավիճակում է երեք անձ։  Լոռեցյանը մեղադրվում է «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք պահանջելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ դրա դիմաց նախարարը պետք է ապահովեր ընդհանուր հովանավորչություն, Քանանյանի ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցություն եւ դրանցում հաղթելու դեպքում՝ մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ մնալու առավելություն։

Էդուարդ Հովհաննիսյանը, որ զբաղեցրել է ՀՀ ԿԳՄՍՆ վարորդի պաշտոնը եւ սպասարկել Գևորգ Լոռեցյանին, մեղադրվում է Լոռեցյանին տեղեկատվություն եւ միջոցներ տրամադրելու, ինչպես նաև խչընդոտները վերացնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելուն օժանդակելու համար։ Իսկ Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել Գևորգ Լոռեցյանին առանձնապես խոշոր չափի կաշառք խոստանալու համար։ 

Գեւորգ Լոռեցյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2505 դիտում

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան

160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ Սուրենյան

ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Միացյալ Նահանգներ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. դեսպանատունը զգուշացնում է

Զորամասերից մեկում շահագործման է հանձնվել ևս մեկ նոր զինվորական ճաշարան. տեսանյութ

Հանուն ապահով, երջանիկ մանկության. Փրկարար ծառայությունը դիմել է երեխաներին

Սա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան

Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին

Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան

550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ

Ներողություն եմ խնդրում ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար, ձեր ծնողներն ամենալավն են. Հակոբյան

Կրակել են Երևանի թիվ 13 դպրոցի ուղղությամբ

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Մի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ լավ չեք հասկացել՝ ով եք. Մեհրաբյանը՝ հոգևորակններին

Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել. 250 միլիոն մեղու դուրս է թռչել փեթակներից. տեսանյութ

Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է. ԿԳՄՍ նախարար

430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին

Կրթվելը նորաձև է Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գերմանիայում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների. ինչ է քննարկվել

ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքը չընդլայնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջը

Նախագահի նստավայրում մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում է կայացել. լուսանկարներ, տեսանյութ

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն». տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը

Քանի՞ նման գրառում կգտնեք ընդդիմադիրների էջերում. Հարությունյանը վերահրապարակել է իր 2016-ի գրառումներից մեկը

Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ արտագնա աշխատաժողովը

Էդմոն Մարուքյանը հայհոյել է իր հրապարակումը մեկնաբանած քաղաքացուն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն

Կիրիլի հոգեզավակները սուրբ չեն, մերժում եմ ՀԱԵ սուրբ եկեղեցին զավթած Գարեգինին և նրա ավազակախմբին. Վարդանյան

Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու մասին «հետաքննությունը» կեղծ է

Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը նետվել է պեղված փոսը, կոտրել «Տերակոտե բանակի» երկու արձան

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Սա տարածք է, որը ժամանակին ծովի հատակն էր. Կասպից ծովի հյուսիսում նոր կղզի է հայտնաբերվել. լուսանկար

Ուկրաինայի Սումիի մարզում ընդլայնվել է պարտադիր տարհանման գոտին. ևս 11 գյուղական բնակավայր է ավելացել