Այս ճգնաժամը չես համեմատի 2008-ի ճգնաժամի հետ․ հիմա ամեն ինչ լավ է հաղթահարվում․ տնտեսագետ

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սոցիալական եւ տնտեսական վիճակի վատթարացում կա, սակայն չկա սոցիալական ճգնաժամ։ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը նախ անդրադարձավ կորոնավիրուսի առողջապահական խնդրին՝ նշելով, որ 20 օրվա կտրվածքով 200-ից պակաս դեպքեր են արձանագրվել եւ եթե այսպես շարունակվի կամաց-կամաց սահմանափակումների ռեժիմից դուրս կգան։

Այնուհետեւ խոսելով սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, ասաց, որ 2020 թվականի օգոստոս ամսին 2019-ի նույն ամսվա համեմատությամբ ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով. «Այսինքն՝ խանութներում, ռեստորաններում առեւտուրը նվազել է 2.5 տոկոսով։ Այս թիվը ինքնին պետք է վկայի այն մասին, որ սոցիալական խնդիրներ կան, սակայն սոցիալական կոլապս եւ սոցիալական ճգնաժամ չունենք միանշանակ»։

Իսկ առեւտրի շրջանառության 2.5 տոկոսով նվազումը նա պայմանավորեց մի շարք գործոններով՝ զբոսաշրջիկները չեն եկել ՀՀ, թատրոնները, կինոթատրոնները, թանգարանները փակ էին, Երեւանի հյուրանոցները դատարկ, իսկ մինչեւ օգոստոսի կեսը հարսանիքների կարող էին մասնակցել մինչեւ 20 հոգի. «Էլ չեմ ասում, որ ՀԴՄ կարգապահությունը, համավարակով պայմանավորված, ամենաբարձր մակարդակում չէ»։

Փաշինյանը հայտարարեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանում տնտեսություն ամենատարբեր միջոցներով ներարկվել է 163.4 մլրդ դրամ. «Շատ կարեւոր է արձանագրել, որ այս միջոցառումների մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները։ Որպես արդյունք՝ մենք կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի հուլիսին հանրապետությունում առկա է 613 հազար 62 վճարվող աշխատատեղ, 2019-ի համեմատությամբ դա ավելի է 6597 աշխատատեղով»։

Աշխատավարձերի ֆոնդը այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով ավելի են, քան 2019-ին։ Վարչապետը հույս հայտնեց, որ օգոստոսին այս ցուցանիշներն ավելին կլինեն։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանը կարծիք հայտնեց, որ կորոնավիրուսը չէր կարող աննկատ անցնել որեւէ տնտեսության կողքով, սակայն ապոկալիպտիկ կանխատեսումները չափազանցված են։ Նա հավելեց, որ 2019 թվականի տնտեսական ակտիվության ավելացումն ու մրցունակության որոշակի բարձրացումը թույլ տվեց ավելի լավ դիմագրավել այս ճգնաժամը, սակայն հարվածը շատ ուժեղ էր եւ դրանից անվնաս դուրս գալ հնարավոր չէր։

«Պատկերացրեք տնտեսական գործունեությունն ընդհանրապես դադարեցված է՝ դա նշանակում է, որ ապրանքներ, ծառայություններ չեն արտադրվում, մյուս կողմից էլ մարդիկ չեն ստանում այն եկամուտը, որով կկարողանան այդ ապրանքներն ու ծառայություններն էլի թողարկել»,- նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի շրջանում Հայաստանը իրենից անկախ հայտնվեց մի շրջանում, երբ ՀՆԱ-ի մի հատվածը տվեց համավարակին։

Հարցին՝ հուլիսին 2019-ի հուլիսի համեմատ շուրջ 6600-ով ավելացել են աշխատատեղերը, ինչո՞վ է այն պայմանավորված՝ հաշվի առնելով, որ այնուամենայնիվ ճգնաժամային իրավիճակ էր, Քթոյանը պատասխանեց. «Մենք ակտիվություն ունենք նոր հիմնվող տնտեսվարող սուբյեկտների առումով։ Սա կարող է վկայել այն մասին, որ տնտեսական գործունեության այն մոդելը, որը վարչապետը փորձում է 2018 թվականից որպես ուղենիշ դարձնել՝ (այսինքն, որ մարդը պետք է ինքը հաղթահարի աղքատությունը) արդյունք է տալիս»։

Նրա կարծիքով՝ այս նոր աշխատատեղերը նաեւ ինչ-որ առումով ստվերից են դուրս բերվել։

«Ընդհանուր առմամբ, եթե նախորդ ամիսների կտրվածքով դիտարկենք՝ շինարարության, առեւտրի, ծառայությունների ոլորտներում արդեն ստորին կետը հաղթահարել ենք, որոշակի վերականգնում է տեղի ունենում եւ այս աշխատատեղերի թվի ավելացումը եւս դրան է միտված»,- նշեց տնտեսագետը։

Սակայն Քթոյանը այստեղ խնդիր է նկատում։ Ըստ նրա՝ աշխատատեղերի թվի ավելացումը բալանսային է, որոշ ոլորտներ ունենք, որտեղ զգալի կրճատում կա եւ ոլորտներ կան, որտեղ դրական բալանս կա։ Բացասական բալանս կա առաջին հերթին՝ զբոսաշրջության ոլորտում, հյուրանոցներում։

Հարցին՝ այլ երկրների համեմատ կորոնավիրուսի պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները Հայաստանն ինչպե՞ս է տարել, տնտեսագետը պատասխանեց. «Եթե մենք դիտարկենք այն առանցքային ցուցանիշները, որով տարբեր երկրների տնտեսությունները համեմատվում են իրար հետ, ապա Հայաստանի իրավիճակը վատագույնը չէ։ Մենք գտնվում ենք միջին դիրքերում տնտեսական առումով»։

Համեմատելով Հայաստանն ու Վրաստանը իրար հետ տնտեսագետն ասաց, որ այնտեղ ավելի խորն է ճգնաժամը՝ պարտքի բեռի պատճառով։

Քթոյանն ընդգծեց՝ չնայած տարբեր քայլեր են եղել համավարակի հաղթահարման ժամանակ, սակայն այս ճգնաժամը չես համեմատի 2008 թվականի ճգնաժամի հետ. «Այն ժամանակ ճգնաժամը շատ ավելի թույլ էր, բայց տարեկան կտրվածքով աշխարհի երկրների ցանկում անկման ցուցանիշով 3-րդ վատագույնն էինք։ Հիմա ակնհայտորեն մենք նման վիճակում չենք ու շատ ավելի լավ է հաղթահարվում ճգնաժամը»։

Անդրադառնալով Կառավարության տնտեսության մեջ ներարկած գումարների արդյունավետությանը, նա նշեց, որ հիմա դժվար է գնահատականներ տալ, թե դրանց ազդեցությունն ինչպես է եղել. «Եթե որոշ ոլորտներում հնարավոր է եղել վատագույն սցենարներից խուսափել ուրեմն մենք ինչ-որ առումով հասնում ենք նպատակակետին։ Եթե մենք կարողացանք՝ շինարարության, ծառայությունների, առեւտրի ոլորտներում անկման առավելագույն մակարդակից անցում կատարել նվազագույնի դա ինչ-որ առումով նաեւ այս քայլերով է պայմանավորված»։

Տնտեսագետի կարծիքով՝ պետք է նաեւ գիտակցել, որ անվերջ ներարկումներ անել հնարավոր չէ, քանի որ պետական բյուջեի հաշվին է դա արվում։ Իսկ պետական բյուջեի հաշվին չնախատեսված ծախսեր կատարելը պարտքի բեռ է ու ՀՆԱ-ի անկման պայմաններում խնդիր է առաջանում պարտք-ՀՆԱ հարաբերակցության առումով։

«Այս պահին Կառավարության միջոցառումների վրա ծախսած ռեսուրսները կարելի է ասել այն առավելագույն հնարավորն է, որը նպատակահարմար էր ծախսել՝ առանց ֆինանսական ու բյուջետային կայունությունը ռիսկի տակ դնելու»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ կանխատեսում ունի, երբ Հայաստանում եւ աշխարհում կսկեն վերականգնվել տնտեսությունները, Քթոյանը պատասխանեց. «Մի քիչ բարդ է կանխատեսում անել, բայց կարծես այն տպավորությունն է, որ հասարակությունը համակերպվում է եւ կարողանում է ապրել համավարակի հետ։ Առաջին ամենաուժեղ ալիքը, երբ խիստ սահմանափակումներ եղավ՝ անցավ»։

Տնտեսագետի խոսքով՝ եթե կարողանանք ԿԲ-ի կանխատեսմամբ՝ 4-5 տոկոսանոց անկմամբ փակել տարին, ապա 2021 թվական կկարողանանք մտնել արդեն հաղթահարած վիճակով։

«Ճիշտ է՝ համավարակի որոշ դրսեւորումներ կմնան, բայց հասարակությունը դրան վարժված կլինի ու այն գլխավոր խնդիրը, որը կա՝ վարքագծի փոփոխությունը, այնպիսին չի լինի, որ սպառնալիք հանդիսանա տնտեսական գործունեության համար։ Մարդիկ կսկսեն ծախսել ինչպես նախկինում, կվերադառնան նախկին վարքագծին, ինչը տնտեսական աշխուժության համար կարեւոր նախապայման է»,- ասաց նա։

Քթոյանի կարծիքով՝ Հայաստանը 2021 թվական կմտնի ավելի պնդացած եւ ավելի լավ, քան շատ այլ երկրներ, իսկ վատագույնը կլինի անցյալում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2284 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը