Երևան
12 °C
177 նոր վարակված, 201 առողջացած, 2 մահ. 1 օրվա կտրվածքով կորոնավիրուսային ահա այսպիսի ցուցանիշների պայմաններում այսօր Հայաստանում ավարտվեց կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված 6-ամսյա արտակարգ դրությունը եւ Կառավարության որոշմամբ մինչեւ հունվարի 11-ը հայտարարվեց կարանտին:
Կարանտին հայտարարելու որոշումը Կառավարությունը հիմնավորում է այսպես.
«Հաշվի առնելով այն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, այն, որ Հայաստանի Հանրապետությունում ևս հիվանդությունը ստացել է լայնածավալ տարածում, և երկրում առաջացել է համաճարակ՝ հիմք հանդիսանալով արտակարգ իրավիճակի առաջացման, հաշվի առնելով նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին, կարևորելով բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով առողջապահության ոլորտի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) համապատասխան առաջարկությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 20.3-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «թ» և «ժ» կետերով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է՝
Այսպիսով դադարեց գործել պարետի ինստիտուտը: Առաջիկա 4 ամիսներին համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները կազմակերպելիս լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է:
Առայժմ կշարունակվի պահպանվել բաց եւ փակ տարածքներում դիմակ դնելու պարտադիր պահանջը (որոշակի բացառություններով), քանի դեռ չկա լիազոր մարմնի՝ Առողջապահության նախարարության այլ որոշում: Առայժմ պարտադիր կմնան նաեւ սոցիալական հեռավորության պահպանման, ախտահանման վերաբերյալ արտակարգ դրության պայմաններում եղած պահանջները։
Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս եւ տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Կարանտին հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ սահմանվեցին նաեւ կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները եւ սահմանափակումները:
Այսպես, սահմանվեց, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրառվում են անհատական պաշտպանության միջոցներ: Այդ միջոցների սահմանումը դրված է լիազոր մարմնի՝ առողջապահության նախարարության վրա:
Որոշվեց թույլատրել տնտեսական գործունեության առանձին տեսակների, ծառայությունների մատուցման եւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների գործունեության իրականացումը՝ միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում:
Բոլոր ուսումնական հաստատություններում եւ արտադպրոցական դաստիարակություն իրականացնող կազմակերպություններում ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում:
Հավաքներ կազմակերպել, անցկացնել եւ հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն անհատական պաշտպանության միջոցների կիրառման եւ անձանց միջեւ նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:
Ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ ՀՀ քաղաքացիների ընտանիքի անդամների եւ ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց, դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքի անդամների:
Ցամաքային եղանակով Հայաստան կարող են մուտք գործել նաեւ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մեր երկիր եկող անձինք, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը):
Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարները եւս կարող են մուտք գործել Հայաստան:
Անձինք մեր երկիր կարող են մուտք գործել նաեւ այն առանձնահատուկ դեպքերում, երբ սահմանապահ զորքերի հրամանատարը, հաշվի առնելով մուտքի հրատապությունը եւ անհրաժեշտությունը, ինչպես նաեւ այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրում է դա:
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է բժշկական զննություն: Եթե առկա են համապատասխան ախտանշաններ՝ անձը կամ հոսպիտալացվում է կամ նրան հրահանգվում է 14 օր ինքնամեկուսանալ:
Նշված 14 օրվա ընթացքում անձը կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն եւ բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:
Բժշկական զննությունից հետո Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից ՀՀ ժամանած անձինք ծանուցվում են ինքնամեկուսացման կանոնների եւ դրանց խախտման հետևանքների մասին, եւ այդ մասին նրանց տրվում է համապատասխան ձեւի ծանուցագիր՝ ստորագրման: Չստորագրելու դեպքում անձի մուտքը ՀՀ արգելվում է:
Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետեւյալ սահմանափակումներով. տոնական եւ հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան, հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ:
Անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), թույլատրվում են 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ, միայն թե եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ:
Վերը նշված սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում են ոստիկանությունը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները թույլատրվում են բացառապես քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության եւ տեսակցողի՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում (վերջին 72 ժամ վաղեմությամբ):
ՀՀ ՊՆ զորամասերում արգելվում են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի):
Շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները եւ արձակուրդները եւս արգելվում են՝ բացառությամբ ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի:
Կառավարության վերը նշված որոշումները բխում էին «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, որոնցում փոփոխություններ մտցվեցին սեպտեմբերի 4-ին՝ Ազգային ժողովի քվեարկությամբ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդ փոփոխությունները ստորագրեց երեկ:
Հիշեցնենք, որ կարանտին կարող է սահմանվել ոչ միայն ամբողջ հանրապետությունում, այլեւ առանձին բնակավայրերում՝ ըստ համաճարակային իրավիճակի:
Կարանտին սահմանելու որոշում կարող է կայացնել ՀՀ Կառավարությունը, մարզպետը, Երեւանի քաղաքապետը լիազոր մարմնի առաջարկությամբ:
Կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում այն կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ մինչեւ 6 ամիս ժամկետով:
Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
Սահմանվել են 11 տուգանքներ՝ պայմանավորված կարանտինի պայմաններում տարբեր որոշումների խախտմամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT