Պաշտպանը միջնորդել է համաներում կիրառել Վաչագան Ղազարյանի նկատմամբ. նա մեղադրանքը չի ընդունում

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը չի ընդունում անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Վաչագան Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանն ասաց, որ իր պաշտպանյալը տվել է ցուցմունք՝ ամբողջովին հերքելով մեղադրանքում նշված հանգամանքները:

Նշենք, որ սա Վաչագան Ղազարյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող այս պահին միակ գործն է. նրան եւ նրա կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին վերաբերող մեկ այլ քրեական գործ ամիսներ առաջ կարճվեց՝ հանցագործությամբ պատճառած վնասի՝ 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամի փոխհատուցման հիմքով:

Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էին նաեւ Վաչագան Ղազարյանի կողմից իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործերը, ինչպես նաեւ՝ Ղազարյանի եւ նրա կնոջ կողմից «Յանս» ակումբի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործը: Վերջին քրեական գործի կարճման դեմ Արիստակեսյանը բողոք է ներկայացրելդատարան. այն դեռեւս քննության փուլում է:

Վաչագան Ղազարյանի վերաբերյալ նոր քրեական գործի մասին մեր հարցերին է պատասխանել նրա պաշտպան Մհեր Հակոբյանը.

- Պարո՛ն Հակոբյան, Ձեր պաշտպանյալն առհասարակ հերքե՞լ է այն հանգամանքը, որ ՊՊԾ ծառայողը աշխատանքի չի հաճախել եւ փոխարենը որպես վարորդսպասարկել է իր ընտանիքին:

- Այո, նման բան չի եղել: Ես ՀՔԾ հաղորդագրությունը չեմ կարդացել, այստեղ կարեւոր է այն հանգամանքը, թե ընտանիքին սպասարկել ասելով՝ ի՞նչ նկատի ունեն. եթե նկատի ունեն, որ աշխատանքի չի հաճախել ոչ մի անգամ, ոչինչ չի արել, ապա այդպես չէ:

-Այո, հաղորդագրության մեջ այդպես է նշված:

-Նա հաճախել է աշխատանքի, հանձնարարություններ արել է, եւ դա միայն ցուցմունքներով չէ, պետական պահպանության տարածքներ ելումուտ է ունեցել, իսկ այնտեղ ամեն անգամ հաշվառվում է՝ երբ չի գնացել, թող ՀՔԾ-ն գնա, դրանք ուսումնասիրի:

-Բայց հնարավոր համարո՞ւմ եք, որ դրան զուգահեռ որոշ դեպքերում նաեւ սպասարկած լինի ընտանիքին:

-Հնարավոր է, ինչո՞ւ ոչ, ինչ-որ բան կա՞ բացառող. հիմա որ Նիկոլ Փաշինյանի վարորդը նրա կնոջը տեղ տանի, պիտի գործ հարուցվի՞:

-Տվյալ դեպքում կարգավիճակները շատ տարբեր են (նշենք, որ վարչապետի կնոջն ի պաշտոնե տրամադրվում է թե վարորդ, թե պետական պահպանություն,-խմբ.):

-Ի՞նչն է տարբեր, այն ժամանակ էլ են պաշտոնատար անձինք եղել: Ինչ գրված է, բացարձակ սուտ է, Վաչագան Ղազարյանը նորմալ աշխատելէ, նորմալ իր ծառայությունը կատարել է, թող մի դեպք վկայակոչեն, որ նրա ծառայության ընթացքում մի թերություն կամ անդառնալի կորուստ է եղել, նոր նման հաղորդագրություն տարածեն:

-Ձեզ հայտնի՞ է՝ինչի հիման վրա է նրան մեղադրանք առաջադրվել, ի՞նչ է դրված մեղադրանքի հիմքում:

- ՀՔԾ-ի մեղադրանքին այս պահին չեմ ուզում գնահատական տալ, այս պահին մենք ծանոթ ենք միայն դրան եւ մեր ցուցմունքին:

-Իր դեմ ցուցմունք կա՞:

-Դե, ենթադրվում է, որ կա:

- Տեղյա՞կ եք, թե ում ցուցմունքն է:

-Դա միայն նախաքննության ավարտից հետո կիմանանք:

-Որեւէ առերեսում չի՞ եղել Ձեր պաշտպանյալի մասնակցությամբ կամ քննչական այլ գործողություններ չե՞ն եղել:

-Ոչ, ոչ մի քննչական գործողություն չի եղել, մի անգամ կասկածյալ են ներգրավվել, այսօր էլ մեղադրանք են առաջադրել:

-Պարո՛ն Հակոբյան, եթե մեղադրանքը չի ընդունել, այդ դեպքում ինչո՞ւ է ենթադրյալ վնասը վերականգնել:

-Մենք ցուցմունքով հստակ նշել ենք, որ վերականգնում ենք ոչ թե որովհետեւ ինչ-որ հանցագործություն ենք արել, այլ որպեսզի այս քրեական հետապնդման մարմինները մեզ հանգիստ թողնեն, արդեն երկու տարի է՝ բամբասանքների, պատկերացումների հիման վրա գործը գործի վրա հարուցում են: Այսինքն՝ այն, որ ասում են՝ եղել է պաշտոնատար անձ եւ վնաս է պատճառել, նա հերքել է՝ գրելով, որ  1993 թվականից այս պետությանը ծառայել է, եւ բացի օգուտից պետությունն իրենից ոչինչ չի տեսել: Որպեսզի այս պետության համար ոչինչ չարածները չելնեն ու ավել պակաս խոսեն, վերականգնել է, որ իրեն հանգիստ թողնեն:

- Այդ հարցը քննարկե՞լ է վարորդի հետ թե՞ իր նախաձեռնությամբ է վերականգնել:

-Չէ, չի էլ քննարկել, մտել ենք, մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, ինքն էլ ասել է՝ հաշվեհամարը տվեք, փոխանցեմ, պրծնի-գնա:

-ՀՔԾ հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ Ղազարյանի կնոջ անունը, նա ինչ-որ կարգավիճակ ունի՞, հարցաքննվե՞լ է:

-Ոչ, չունի, չի հարցաքննվել:

-Իսկ վարո՞րդը, ում մասին հիշատակվում է:

-Դա չեմ կարող ասել:

-Ինչ-որ միջնորդություն, բողոք ներկայացրե՞լ եք:

-Միջնորդել ենք համաներման կիրառման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել, նաեւ՝ նույն հիմքով խափանման միջոցը վերացնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2745 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում