Ուսումնական տարին սկսվեց, երթուղայինների թիվը չավելացավ. Երեւանի քաղաքապետարանը նախապատրաստական աշխատանքներ է անում

Երկարատեւ դադարից հետո՝ սեպտեմբերի 14-ին, հայաստանյան դպրոցներում դասերը վերսկսվեցին, իսկ մայրաքաղաքում տարիներ շարունակ բարձրաձայնված ու մինչեւ օրս լուծում չգտած հանրային տրանսպորտի խնդիրը էլ ավելի սրվեց: Լեփ-լեցուն տրանսպորտային միջոցից օգտվելը չթույլատրվող ու վտանգավոր է առողջության համար, իսկ տաքսի գտնելը առավոտյան ժամերին դարձել է խիստ դժվար, գներն էլ աճել են թռիչքաձեւ:

Արտակարգ դրության ընթացքում հասարակական տրանսպորտի գործունեությունը կասեցնելուց եւ մայիսի 18-ին վերագործարկելուց հետո մինչեւ օրս ուղեւորափոխադրումը թույլատրվում է իրականացնել սահմանափակ քանակով: Ու թեեւ չկա բավարար տրանսպորտային միջոց, բայց կա պարետատան հստակ պահանջ՝ նստատեղերի քանակից ավելի ուղեւոր չտեղափոխել: Չենթարկվելը ենթադրում է տուգանք:

Քանի դեռ չէր սկսվել ուսումնական պրոցեսը, եւ արտակարգ դրության պայմաններում որոշ աշխատանքներ հեռավար էին կազմակերպվում, թվում էր, թե ուղեւորափոխադրման հարցը փոքր-ինչ հաղթահարելի է: Իսկ այսօր ուղեւորների թիվը նորից կտրուկ աճել է, ու նրանց առջեւ ծառացել է երկարամյա խնդիրն է՛լ ավելի բարդացած: 

Տարիներ շարունակ չարչրկված այս թեմայի մասին խոսելուց հոգնել են բոլորը: Մինչեւ համավարակն էլ մարդիկ երթեւեկում էին գերծանրաբեռնված տրանսպորտով, խցկվում այնքան՝ մինչեւ ավտոբուս բարձրացող վերջին ուղեւորի ոտքը դռան տակ մնա: Իսկ այսօր մարդիկ դժգոհում են անհայտ ժամանակացույցով աշխատող տրանսպորտից: Երեւանաբնակ մի կին նշեց, որ, օրինակ, 3 եւ 35 համարի ավտոբուսներն առնվազն 20 րոպե պարբերականությամբ են աշխատում, կանգառ են հասնում արդեն գերբեռնված. հնարավոր չի լինում առավոտյան հասնել աշխատանքի: Նույնատիպ պատկեր է նաեւ բազմաթիվ այլ երթուղիներում: Տաքսի ծառայություններից օգտվելը եւս բարդ խնդիր է դարձել, որովհետեւ նախ՝ մինիմալ արժեքն է բարձրացել, հետո՝ առավոտյան ժամերին համարյա անհնար է ազատ տաքսի գտնելը: «Առավոտյան GG-ին մինիմալը 1200 դրամ էր, իսկ «Յանդեքս»-ը՝ 900, ու առաջիկա տասը րոպեների համար տարածքում մեքենա ցույց չէր տալիս»,- բողոքեց մեկ այլ քաղաքացի: Նշենք, որ այս ծառայությունների նվազագույն ուղեվարձը համապատասխանաբար լինում է 600 եւ 300 դրամ: Մեկ ուրիշն էլ նշեց՝ «Յանդեքս»-ով երկու կմ է գնացել, 1100 դրամ գումար է կազմել:

Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ նոր ուսումնական տարվա սկսվելու հետ կապված մայրաքաղաքի հանրային տրանսպորտի աշխատանքը բարելավելու նպատակով տարվել են նախապատրաստական աշխատանքներ: Մասնավորապես աշխատանքներ են տարվում քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունների պահուստային շարժակազմերով երթուղիները համալրելու եւ դրանց շահագործումը կազմակերպելու ուղղությամբ: 

Միեւնույն ժամանակ վստահեցնում են՝ աշխատանքներ են տարվում Երեւանի ներհամայնքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող մասնավոր կազմակերպությունների հետ՝ երթուղիներում շարժակազմերի թվաքանակները հնարավորինս ավելացվելու եւ ուղեւորների սպասարկման վիճակը բարելավելու համար։

Երեւանի քաղաքապետարանից նաեւ խնդրեցինք նշել, թե մայրաքաղաքն այս պահին ավտոբուսային եւ միկրոավտոբուսային ընդհանուր քանի երթուղի ունի: Դրանցից քանիսն են պատկանում Երեւանի քաղաքապետարանին եւ որ համարներն են: «Ներկայումս մայրաքաղաքում փաստացի սպասարկվում են 39 ավտոբուսային, 59 միկրոավտոբուսային եւ 5 տրոլեյբուսային երթուղիներ»,- ընդհանրացված պատասխանել են քաղաքապետարանից։

Նաեւ հայտնում են, որ ավտոբուսային 19 երթուղի սպասարկում է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն, իսկ տրոլեբուսային երթուղիները՝ «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն: Մնացած ավտոբուսային երթուղիները եւ բոլոր միկրոավտոբուսային երթուղիները սպասարկում են մասնավոր կազմակերպությունները:

Հետաքրքրվել էինք նաեւ, թե քաղաքապետարանն առաջիկայում քանի ավտոբուսով եւ կամ միկրոավտոբուսով է տրանսպորտային ցանցը համալրելու: Խնդրել էինք հստակ ժամկետներ նշել: «Մրցույթ է հայտարարվելու 100 մեծ դասի (12 մետր երկարությամբ) ավտոբուսների ձեռքբերման համար։ Դրա արդյունքներից հետո միայն հնարավոր կլինի նշել երթուղային ցանցի համալրման վերջնական ժամանակացույցը»,- նշել են պատասխանում:

Նաեւ հավելել են, որ օրեր առաջ կայացած մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված կազմակերպությունը մայրաքաղաք կներկրի 100 փոքր դասի ավտոբուս, որոնցով կհամալրվի երթուղային ցանցը։ Թե երբ, ժամկետներ չեն հայտնել:

Ի դեպ, սրանք այն 100 փոքր ավտոբուսներն են, որոնք օրեր առաջ տարատեսակ խոսակցությունների առիթ էին դարձել: Այս թեմային ասուլիսով անդրադարձել էր Երեւանի ավագանու «Լույս խմբակցության» ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հայտարարելով. «Մեզ երկու տարի խոստացան ավտոբուսներ, բայց բերում են գազելներ»:

Նա նաեւ նշել էր, որ Երեւանի տրանսպորտային նոր ցանցի նախագծով գազելներ նախատեսված չէին: «Նոր ցանցում այդ մեքենաները տեղ չունեն, եթե, իհարկե, ցանցը չվերաձեւվի, չվերահաշվարկվի, ինչը ենթադրում է լրացուցիչ եւ նոր ծախս, իսկ ակնհայտ է, որ դրանք մեր շրջանում ավելի հայտնի միկրոավտոբուսներն են եւ բնականաբար, այն չեն, ինչ խոստացել էր քաղաքային իշխանությունը»,- ասել էր Խաժակյանը:

Ավելի ուշ Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել էր թեմային, տեղադրել լուսանկարն ու կից գրել. «Լուսանկարում՝ պայմանական մինի ավտոբուս: Մոտավորապես սրա նման 100 ավտոբուս է պատվիրվել»:

Հիշեցնենք՝ 100 նոր «Գազելների» ձեռքբերման համար Երեւանի քաղաքապետարանի մրցույթին մասնակցել էին երկու կազմակերպություն՝ «Ռեգնում» եւ «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ները։ Հաղթել է «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39646 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել