Երևան
12 °C
Հրայր Թովմասյանի ընտրությունը բացառում է
Ահա եւ վերջ, Սահմանադրական դատարանի 9 հոգանոց կազմն այլեւս կարելի է համալրված համարել. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը գրեթե ամբողջ կազմով այսօր կողմ քվեարկեց բոլոր երեք թեկնածուներին էլ: Ընդ որում ամենաշատ կողմ քվեներ ստացավ ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, ում նույն Ազգային ժողովն արդեն մեկ անգամ մերժել էր:
Այսպիսով, իրավաբան Արթուր Վաղարշյանը այս անգամ ստացավ 86 կողմ եւ 1 դեմ ձայն, ՀՀ վճռաբեկ դատարանի գործող նախագահ, դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ 84 կողմ եւ 2 դեմ ձայն, իսկ Կառավարության կողմից առաջադրված թեկնածու, իրավաբան Էդգար Շաթիրյանը՝ 85 կողմ, 3 դեմ ձայն:
Բոլոր 3 թեկնածուների դեպքում էլ քվեարկությանը մասնակցեց միայն «Իմ քայլը» եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» բոյկոտեցին ընտրությունները, քանի որ ավելի վաղ հայտարարել էին, որ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հակասահմանադրական է եւ չեն ուզում մասնակից լինել դրան:
Հիշեցնենք, որ հունիսին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների արդյունքում իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ անդամ:
Նորընտիր 3 դատավորները, սակայն, դեռեւս նոր աշխատավայր չեն գնա, քանի դեռ չեն երդվել Ազգային ժողովում: Ինչպես այսօր ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երդման արարողությունը կկազմակերպվի այն ժամանակ, երբ թեկնածուներից 2-ը իրենց նախկին աշխատանքից կազատվեն:
Ասել է թե՝ Խունդկարյանի, Վաղարշյանի, Շաթիրյանի դատավոր դառնալուն ընդամենը մեկ քայլ է մնում: Մեկ քայլ, որը կփոխի նրանց կյանքը, իսկ թե կփոխի՞ արդյոք Սահմանադրական դատարանի աշխատանքի որակը, որից դժգոհ լինելով էլ իշխանությունները նախաձեռնեցին Սահմանադրական փոփոխություններ, ցույց կտա ժամանակը:
Սահմանադրական դատարանում նորընտիր դատավորների առաջին ակնառու քայլը կլինի ՍԴ նախագահի ընտրությունը: Ո՞ւմ կընտրի 9 հոգանոց կազմը նախագահ՝ դեռեւս պարզ չէ: Երբ այսօր ընտրվելուց հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակ մտած եւ այնտեղ շուրջ 1 ժամ անցկացրած Վաղարշյանից լրագրողները փորձեցին պարզել, թե որեւէ պարագայում հնարավո՞ր է Հրայր Թովմասյանին ընտրեն ՍԴ նախագահ՝ Վաղարշյանը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել եւ հեռացավ:
Փոխարենը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես նման հնարավորությունը գրեթե բացառում եմ, դա տրամաբանական չեմ համարում»: Հարցին, թե այդ մասին իր սենյակում զրուցե՞լ է նորընտիր դատավորների հետ՝ Սիմոնյանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ իր սենյակում խոսել են բացառապես իրավագիտության մասին: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս է բացառում, որ կընտրեն Հրայր Թովմասյանին՝ Սիմոնյանն ասաց. «Բացառում եմ, քանի որ այդ ճգնաժամը ստեղծվել էր նաեւ այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հայտնվել էր ՍԴ դատավորի պաշտոնում»։
ՄԵԿԻՆ ՕԳՆԵՑ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ, ՄՅՈՒՍԻՆ՝ ԽԱՄԱՃԻԿ ՉԼԻՆԵԼԸ
Այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության գործընթացին զուգահեռ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենց չի՞ մտահոգում, որ առաջադրված թեկնածուներին կամ նրանցից ոմանց ընտրելու փաստը կարող է ազդել իշխանության վարկանիշի վրա.
«Ես զերծ կմնամ նման հարցերին պատասխանելուց, որովհետեւ հիմա ընթանում է փակ-գաղտնի քվեարկություն, եւ որեւէ կերպ իմ դիրքորոշմամբ չեմ ուզում ազդեցություն ունենա խմբակցության մյուս անդամների վրա եւ նաեւ չեմ ուզում բացահայտել իմ քվեարկությունը»,- պատասխանեց նա։
Ինչպես եւ սպասվում էր՝ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո համացանցում քննադատությունների ալիքը չուշացավ:
Իշխանությունների հասցեին ուղղվեցին տարբեր մեղադրանքներ՝ ընդհուպ մինչեւ հեղափոխության արժեքներին դավաճանություն:
Արձագանքելով այս մեղադրանքներին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Գիտեք ինչ, իշխանություններն ասել են, որ չեն ձեւավորելու Սահմանադրական դատարան, որը լինելու է խամաճիկային կամ որը պատկանելու է իշխանությանը, այլ իշխանությունը ձեւավորելու է Սահմանադրական դատարան, որը լինելու է նոր, սկզբունքային: Իսկ այդ մասով կարծում եմ, որ ԱԺ պատգամավորները քննարկումներից հետո իրենց որոշումը կայացրել են եւ չեմ համարում, որ այստեղ մենք որեւէիցե մեկին դավաճանել ենք: Նախ պետք է հասկանանք, թե ովքեր են այդ խոսացողները եւ վստահեցնում եմ ձեզ, որ մենք ում էլ ընտրեինք, լինում են տարբեր շահեր. թե՛ պատգամավորները, թե՛ հրապարակախոսները մշտապես ունենում են իրենց պատկերացումները, իրենց թեկնածուներին: Շատ դժվար է նման ձեւով գնահատականներ տալ այն պարագայում, երբ անձնական շահագրգռվածություն ունեն, իսկ քաղհասարակության մեջ որոշ գործընկերներ ունեն այլ պատկերացում, իշխող խմբակցությունը այլ պատկերացում»:
ՀԺ-ի դիտարկմանը, թե՝ Դուք ասում եք՝ խամաճիկային դատարան մենք չէինք ուզում ունենալ, բայց մամուլում բազմաթիվ քննադատություններ են եղել, օրինակ, Երվանդ Խունդկարյանի հասցեին, որ նա վերադասի հրահանգները խոնարհաբար կատարող է համարվում, ԱԺ փոխնախագահը արձագանքեց.
«Ես դրան համաձայն չեմ, ես գտնում եմ, որ այս ժամանակահատվածում, ընդհակառակը, պարոն Խունդկարյանը եղել է այն մարդկանցից, որ մենք չենք ունեցել գեթ մեկ օրինակ, որ նա խամաճիկի դերում է հանդես գալիս»:
Արդյոք ՍԴ նորընտիր դատավորները վայելո՞ւմ են ժողովրդի վստահությունը. այս հարցին Սիմոնյանը դժվարացավ պատասխանել, բայց ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը, ցանկանումէ ձեւավորել այդպիսի ՍԴ, քանի որ նախկին ՍԴ դատավորները չեն վայելել ժողովրդի վստահությունը, կապված են եղել նախկին իշխանությունների հետ:
Լրագրողները Սիմոնյանից հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս եղավ, որ մեկ տարվա ընթացքում փոխեցին իրենց որոշումը ՍԴ դատավորի թեկնածուներից Արթուր Վաղարշյանի մասին:
Հիշեցնենք, որ նախագահի առաջադրած թեկնածուն նախորդ տարվա մայիսի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ընտրություններում ստացել էր 53 դեմ, 30 կողմ ձայն եւ չէր ընտրվել ՍԴ անդամ:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանի երեկվա ելույթում նկատել են անկեղծություն ու ազնվություն, որն ազդել է իրենց որոշման կայացման վրա: «Մարդիկ կարող են քննարկել նախկին եւ ներկա ելույթները եւ կտեսնեն անկեղծությունը, ազնվությունը, անմիջականությունը, որը վստահություն ներշնչեց, իսկ մասնագիտական առումով նույնիսկ անցյալում որեւիցե բան չի եղել»:
Հարցին, անցած տարի այդքան ազնիվ չէ՞ր, Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ թե ազնիվ չէր, այլ երեւի ավելի լարված էր, ասելիքը միգուցե տեղ չհասավ: «Հիմա մարդը ելույթ է ունեցել, պատգամավորների դուրը եկել է, որոշում են կայացրել, որ այնուամենայնիվ, այս մարդը վստահություն է ներշնչում եւ կարող է հանդես գալ ՍԴ դատավորի պաշտոնում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ելույթ ունենալով ԱԺ-ում, Արթուր Վաղարշյանը եւս հիշեց իր նախկին ընտրությունը.
«Նախորդ գործընթացն իր արդյունքներով եւ ներկայիս գործընթացը տարբեր իրավիճակներ են: Անկեղծ ասած՝ նախորդ մրցույթների մի մասին, որոնց չեմ մասնակցել, իմ առաջ խնդիրը երբեմն այսպես էր դրվում, որ իմ մասնակցությամբ խանգարում եմ հեղափոխությանը: Ասացի՝ տղերք, շատ բանի կարող եմ խանգարել, բայց հեղափոխությանը երբեք չեմ ուզում խանգարել: Չեմ հասկանում իրավիճակը՝ մեկ տարում ժողովրդի կյանքում, քաղաքական իրավիճակում եւ պայմաններում ոչինչ չի՞ փոխվել: Գտնում եմ, որ փոխվել է: Եթե որեւէ մեկը գտնում է, որ չի փոխվել, ես ուղղակի զարմացած եմ: Ես մտավորական մարդ եմ, չնեղացա, որ ինձ առաջին անգամ չընտրեցիք, հեռուստատեսությամբ ցուցամոլ չդարձա եւ բոլոլա չսարքեցի՝ հասկանալով, որ իրավական գործընթացը որոշակի միտումներով քաղաքականի է վերածվել»,-նշել էր Վաղարշյանը՝ հավելելով, որ իր նման քաղաքական անցյալ չունեցող մարդիկ ՍԴ-ում քաղաքական հաշտարարի դեր կարող են կատարել՝ առանց սահմանադրությունը խախտելու:
Հավելենք, որ այսօր լրագրողները ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին նաեւ, թե արդյոք նոր դատավորների ընտրությամբ հանգուցալուծվե՞ց Սահմանադրական դատարանի ճգնաժամը, Սիմոնյանը պատասխանեց, որ դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու: «Բավականին անելիքներ ունենք ոչ միայն ՍԴ-ում, այլ ընդհանուր դատական համակարգում, դա փաստ է, բայց մենք երբ դրա մասին խոսում էինք, նույն այն գործընկերները, որոնք այսօր քննադատում են, պնդում էին, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա: Այսօր այլ հարցեր են օրակարգ քաշում՝ ըստ նպատակահարմարության, բայց կարծում եմ՝ մեր քաղաքացիները տեսնում են՝ ով ինչ ժամանակ ինչ է ասում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռաջիկա օրերին ցրտելու է 6-10 աստիճանով
Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլինեն
Առջևի թաթը կորցրած և ապաքինված ընձառյուծ Արենը Վայոց ձորից անհետացել է 2022-ին, 2 տարի անց՝ հայտնվել Տավուշում
Աննա Հակոբյանը Հռոմում ներկա է գտնվել պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցված Սուրբ պատարագին
Ադրբեջանի և Թուրքիայի ծովային հատուկ ջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացնում
Փրկարարներն արգելափակված ձիուն դուրս են բերել փոսից
Ալեն Սիմոնյանը Վիետնամի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հարցերի լայն շրջանակ
Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ
Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել
«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ
«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկելու է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթերը. մանրամասներ
Մտածում եմ՝ չաշխատելու աշխատավարձն է բարձր, քան աշխատելունը․ վարչապետ
Անցել է ժամանակը, երբ նման դեպքում ասում էինք՝ երիտասարդ և անփորձ, այս դեպքում՝ երիտասարդ և փորձառու. վարչապետ
Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ
Ճանապարհը կառուցում ենք, մեկը ավազ է թափում, մյուսը՝ քար, պաշտոնյան էլ ասում է՝ բա ուր տանի, իր տուն. վարչապետ
90-ականներից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխություններն են տեղի ունեցել ՆԳՆ համակարգում. վարչապետ
Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
Երևանի մի շարք փողոցներում ռետինե կանգնակներ կտեղադրվեն
Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհներն են վերակառուցվելու
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին
Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին և հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին. վարչապետ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերին առնչվող բանաձև է ընդունել
Մենք պարոն Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք, սա և՛ օգնել է, և՛ խանգարել. վարչապետ
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Վարդան Օսկանյանի վերաբերյալ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Բիթքոինի գինը հասել է պատմական նոր առավելագույնի
20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների» օրենքի խախտում. հայտնի է տուգանքի չափը
Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են համագործակցության մի շարք ոլորտներ
Նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հրամանագիրը
Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետը աշխատանքի է ուղևորվել հեծանվով (տեսանյութ)
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ
Հայաստանը կրկին չեմպիոն ունի. ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը
Զինվորականների ԱԱ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մարզական տնօրենը պարգևատրել է մրցանակակիրներին
Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր
Քննիչը հանձնարարում է, օպերը չի անում, քանի որ իր վերադասը չէ, քննչականը պետք է լինի ՆԳՆ-ի կազմում. Իոաննիսյան
ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթացել ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT