Երևան
12 °C
Այս ամիսների ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ կապված տարատեսակ լուրերին, հրաժարականի պահանջին ու քննադատություններին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հենց ինքը նախարարը։
Հրաժարական կտա, եթե հիմքեր լինեն
Արայիկ Հարությունյանը, խոսելով բողոքների մասին, նշեց, որ դրանք կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է։ Որոշ քաղաքական շրջանակներ մտահոգություն ունեն, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն այլեւս իրենց հենքը չի հանդիսանալու, այլ լինելու է քննադատող եւ վերլուծող: Այդ սերունդը որոշում է կայացնելու, որ երբեք նման խմբերի չի սատարելու, տարբեր շղարշի տակ գործող խմբերն այլեւս աջակիցներ չեն ունենալու։
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» քննադատություններին եւ նրա հրաժարականի պահանջի հարցապնդմամբ Ազգային ժողով դիմելուն, նախարարն ասաց, որ հարցապնդման ժամանակ բոլոր հարցերին հատ-հատ կանդրադառնա: Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանի» խմբակցությունը հայտարարել էր, որ այսօր առաջ է քաշելու Հարությունյանի հրաժարականի պահանջը:
Այն պնդմանը, թե իր հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի մասնակիցների հետ չի հանդիպում, Հարությունյանը նշեց՝ պատրաստ է ցանկացած քննարկման, եթե այն քաղաքական դրդապատճառներով չէ, հիմքում կա օրակարգ: Երբ ծայրահեղ պահանջ են դնում, օրինակ՝ հրաժարականի հարցը, չի հանդիպում:
Որպես օրինակ՝ հիշեցրեց, որ ընդունելության քննություններից անմիջապես հետո մի քանի օր շարունակ հանդիպել է ուսանողների խմբերի հետ, բայց դրանց մի մասը քաղաքական շրջանակների զոհ դարձավ, եւ չի պատրաստվում նրանց հետ հանդիպել, որովհետեւ իրենց օրակարգը այլ էր:
Արդյոք նա կհրաժարվի՞ զբաղեցրած պաշտոնից, հարցի պատասխանը հստակ է, եթե հիմքեր լինեն, այո՛, իսկ այժմ նախարարը խնդրեց ամպագոռգոռ հայտարարություններով, հրաժարականի պահանջներով իրեն չվախեցնել: Ասաց՝ չի վախենում:
«Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել եւ եմ, ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու եւ ես այդ առաքելությունն իրականացնում եմ: Եթե ես զգամ, որ մենք գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, հրաժարական կտամ»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ իր քաղաքական թիմի ներսում տարբեր քննարկումների ժամանակ եւս հրաժարականի հարցը չի բարձրացվել:
Նա ընդգծեց, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ լավ հարաբերություններ ունի։ Հանձնաժողովի հետ քննարկումների եւ ոլորտի բարեփոխումներում տարաձայնությունների վերաբերյալ խոսել է թե՛ ինքը, թե՛ պարոն Հայրապետյանը, բայց կարծում է, որ հատկապես վերջին ամիսներին դրանց թիվը շատ քիչ է: Ունեն նորմալ աշխատանքային մթնոլորտ:
Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում
Հանդիպման ընթացքում լրագրողներին ոչ պակաս հետաքրքրող հարցը պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու որոշումն էր:
Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։ Նա ընդգծել էր, որ նման քայլի պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են:
Հարությունյանը ասուլիսի ընթացքում նշեց՝ քանի որ Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, այս պահին զերծ կմնա հարցի մասին խոսելուց, գուցե դրան անդրադառնա հաջորդող օրերին: Մի փաստ, սակայն, կարեւոր համարեց արձանագրել: Անցած օրերին Ջուլֆալակյանի հետ ունեցել են 0 քննարկում: Պատգամավորը կարող էր այդ հարցերը բարձրացնել, եւ հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեին, շտկումներ անեին, մի մասի հետ կապված էլ բացատրեին, որ իր ընկալումների եւ դիրքորոշումների հիմքում եղած փաստերը չեն համապատասխանում իրականությանը:
Ասուլիսի ընթացքում Հարությունյանն անդրադարձավ նաեւ մոտ մեկ տարի առաջ ՀՅԴ երիտասարդների՝ իր հրաժարականի պահանջին, երբ վերջիններս արկղեր էին բերել՝ իր իրերը դրա մեջ հավաքելու եւ հեռանալու առաջարկով: Նախարարն ի պատասխան նշել էր, թե պատրաստվում է այդ արկղերը լցնել տասնյակ քրեական գործերով ու հետ ուղարկել Դաշնակցությանը:
Հարցին՝ ինչո՞ւ չարեց, նախարարը պատասխանեց. այդ ամենն իրականացնելը տեխնիկայի հարց է, կարելի է անել մի քանի ժամում: Չի արել, որովհետեւ Դաշնակցությունը նվազեցրել է իր դեմ ցուցաբերած ակտիվությունը, եւ ինքը չի ցանկացել իրավիճակը նորից բարդացնել: Չբացառեց, սակայն, որ կարող է վերանայել գործելաոճը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցական կանոնագրքի համաձայն Կտրիճ Ներսիսյանը 1999թ. կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել. Խաչատրյան
Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները
Տեր Արամ քահանա Ասատրյանը նոր գրառում է արել
Կտրիճ Ներսիսյանը ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել
Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ կանոնական ընթացքով. ՀԱՍԵ բարենորոգման համակարգող խորհուրդ
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան բուք է. որ մեքենաները կարող են երթևեկել
Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. քամին կուժգնանա
Հավատարիմ մնալով Մայր Աթոռին՝ միանում եմ ՀԱՍԵ բարենորոգումների արդար պահանջին. Պետրոս սարկավագ Ղազարյան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կոչ եմ անում աջակցել և զորավիգ լինել Եկեղեցու բարենորոգման գործընթացին միացած մեր հոգևորականներին. Կոնջորյան
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ
Արտաշատի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ քարե պարիսպ է փլուզվել. գազատար խողովակներ են վնասվել
Տեր Սիոն քահանա Սաֆարյանը միացավ Եկեղեցու բարենորոգմանը
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Ավելի քան 50 բանկ և մի քանի կառավարական շենքեր են հրկիզվել, ոչնչացվել 30 մզկիթ. Իրանում իրավիճակը լարված է
Ձյուն կտեղա. լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք
Տեր Վարդան քահանա Ներսիսյանը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին
Կանգնում եք ոչ միայն ձեր անձի, այլ Եկեղեցու արժանապատվության կողքին. Բաբաջանյանը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին
Տեր Շահան քահանա Միրզոյանը ևս միանում է ՀԱՍԵ բարենորոգմանը
Հինգերորդ շարասյան և վեցերորդ պալատի մեյմունարիումի «թրենդից հավատքը դուրս է մնում». Մեհրաբյան
Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը միացել են ՀԱՍԵ Բարենորոգման ծրագրին
Եղե՛ք զգոն, առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր. ՆԳՆ
Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ ՀԱՍԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ. վարչապետ
Կտրիճը անառակության և դավաճանության սպասավոր է, նա չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից
Սեփական կապրիզներով հեռացնել թեմի առաջնորդ եպիսկոպոսին՝ գրեթե նույն Սերժ Սարգսյանի սխալն է 2018-ին. Հակոբյան
Հետայսու տիրադավ եզրույթը կիրառելի է պարոն Ներսիսյանի նկատմամբ. Արայիկ Հարությունյանն ասել է՝ ինչու
Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը և Տեր Համազասպ քահանա Հագեյանը միացել են Բարենորոգման պահանջին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը միացավ Եկեղեցու բարենորոգման պահանջին
Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք. վարչապետ
Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը ևս միանում են ՀԱՍԵ բարենորոգումների պահանջին
ՄԱԿ անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի
Արգելափակումից դուրս է բերվել 54 տրանսպորտային միջոց
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները
Արփինե Սարգսյանին են ներկայացվել 2025-ին կատարված աշխատանքները․ նախարարը հանձնարարականներ է տվել
Տեր Վահան քահանա Առաքելյանը միանում է ՀԱՍԵ բարենորոգման հայտարարությանը
Ասում էին Ադրբեջանի բյուջեն եք լցնում, հիմա ես ասում եմ՝ մենք լցնում ենք Հայաստանի Հանրապետության բյուջեն
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ` Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու համար. Կոնջորյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT