Եթե դասագրքերում պատմություն կեղծելն է ազգային, թող մեզ անվանեն ապազգային. ԿԳՄՍ նախարարը առարկայական չափորոշիչների մասին

«Եթե ոմանք չափորոշիչների մշակումը կամ չափորոշիչները որակել են ապազգային, չնայած որ դրա տակ հիմք չկա, ապա եթե ազգային է պատմության կեղծումը դասագրքերի միջոցով անցած 30 տարիներին, թող մեզ անվանեն ապազգային, իրենց պատմության կեղծումը՝ ազգային»:

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով առարկայական չափորոշիչների նախագծի վերաբերյալ բողոքներին:

Լրագրողի հարցին, թե ո՞ւմ հետ են քննարկվել հայոց պատմություն առարկայի չափորոշիչները, եթե դրանք քննարկվել են ակադեմիական շրջանակի հետ, ապա ինչո՞ւ է աղմուկ բարձրանում հենց այդ շրջանակի կողմից, Հարությունյանը պատասխանեց, որ իրենք առարկայական չափորոշիչները դրել են շրջանառության մեջ եւ նշել, որ դա աշխատանքային տարբերակն է։ Այսինքն՝ ցանկացած ոք կարող է գործընթացի մեջ ներգրավվել, թուղթ ու գրիչ վերցնել, նշել՝ ինչն է լավ, ինչը՝ վատ:

Հարությունյանի խոսքով՝ որոշ խմբերի կողմից նման արձագանքի մասին ինքն արդեն առիթ ունեցել է խոսելու։ Պարզապես նրանք զրկվում են եւ զրկվել են կրթության բյուջեի կերակրատաշտին մոտ լինելուց, որին մոտ են եղել տասնամյակներ շարունակ, ստացել են հոնորարներ, այդ թվում՝ նախորդ ռեժիմի համար պատմության դասագրքերը կեղծելով կամ նրանց ականջին հաճո նյութեր գրելով։

«Մենք պարզապես իրենց եւ մեզ զրկել ենք այդ հաճույքից, նրանք այլեւս գոնե իմ նախարարության օրոք հասանելիություն չեն ունենալու ՀՀ կրթական բյուջեին եւ այնտեղից սնվելուն։ Չափորոշիչների մշակման ժամանակ շատ հստակ է եղել, որ այստեղ առավել մեծ ընդգրկվածություն պետք է ունենան ուսուցիչները եւ զանազան մասնագետներ, որոնք փորձ ունեն ոլորտում»,- ընդգծեց Հարությունյանը։

Նա նաեւ խոսեց հայոց եկեղեցու պատմություն առարկայի մասին՝ նշելով, որ հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, քննարկել տարբեր հարցեր։ Կա պայմանավորվածություն, որ Ազգային ժողովի կրթական եւ մշակութային ենթահանձնաժողովներում կլինեն քննարկումներ։

Ցանկություն չունի աշխատելու

Լրագրողների հետ զրույցի ընթացքում նախարարը խոսեց նաեւ Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրենի աշխատանքի վերադառնալու մասին:

Հիշեցնենք, որ նշված դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանն ամիսներ առաջ ԿԳՄՍՆ-ի կողմից խիստ նկատողություն էր ստացել: Պատճառը դպրոցում ավարտական վկայագրեր հանձնելու ժամանակ արված տեսանյութն էր, որտեղ երեւում էր, որ շրջանավարտները եւ տնօրենը չեն պահպանում արտակարգ դրության ընթացում սահմանված հակահամաճարակային կանոները: Տնօրեն դատի էր տվել ԿԳՄՍՆ-ին։

Հարությունյանն այսօր նշեց, որ նման պահվածք դրսեւորող դպրոցի տնօրենների հետ ամենեւին ցանկություն չունի աշխատելու:

«Իմ օրոք նա ստացել է 2 նկատողություն, ըստ էության, մենք նրան պետք է հրաժեշտ տայինք, բայց առաջին նկատողության հետ կապված կա դատական գործընթաց: Նա բողոքարկել է դատարան, եւ, ըստ էության, դրա արդյունքում առկախում է գնացել նկատողության: Երկու նկատողություններից մեկն առկախված է: Երբ դատարանը որոշում կայացնի, նոր դրանից հետո կլինի նախարարի համապատասխան հրաման՝ շարունակո՞ւմ ենք նրա հետ աշխատել, թե՞ չենք շարունակում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս փուլում ձեռնպահ են մնալու գործընթացներ իրականացնելուց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2651 դիտում

Եկեղեցական կանոնագրքի համաձայն Կտրիճ Ներսիսյանը 1999թ. կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել. Խաչատրյան

Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները

Տեր Արամ քահանա Ասատրյանը նոր գրառում է արել

Կտրիճ Ներսիսյանը ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին

Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ կանոնական ընթացքով. ՀԱՍԵ բարենորոգման համակարգող խորհուրդ

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան բուք է. որ մեքենաները կարող են երթևեկել

Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. քամին կուժգնանա

Հավատարիմ մնալով Մայր Աթոռին՝ միանում եմ ՀԱՍԵ բարենորոգումների արդար պահանջին. Պետրոս սարկավագ Ղազարյան

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Կոչ եմ անում աջակցել և զորավիգ լինել Եկեղեցու բարենորոգման գործընթացին միացած մեր հոգևորականներին. Կոնջորյան

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ

Արտաշատի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ քարե պարիսպ է փլուզվել. գազատար խողովակներ են վնասվել

Տեր Սիոն քահանա Սաֆարյանը միացավ Եկեղեցու բարենորոգմանը

Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև

Ավելի քան 50 բանկ և մի քանի կառավարական շենքեր են հրկիզվել, ոչնչացվել 30 մզկիթ. Իրանում իրավիճակը լարված է

Ձյուն կտեղա. լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք

Տեր Վարդան քահանա Ներսիսյանը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին

Կանգնում եք ոչ միայն ձեր անձի, այլ Եկեղեցու արժանապատվության կողքին. Բաբաջանյանը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին

Տեր Շահան քահանա Միրզոյանը ևս միանում է ՀԱՍԵ բարենորոգմանը

Հինգերորդ շարասյան և վեցերորդ պալատի մեյմունարիումի «թրենդից հավատքը դուրս է մնում». Մեհրաբյան

Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը միացել են ՀԱՍԵ Բարենորոգման ծրագրին

Եղե՛ք զգոն, առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր. ՆԳՆ

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ ՀԱՍԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ. վարչապետ

Կտրիճը անառակության և դավաճանության սպասավոր է, նա չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից

Սեփական կապրիզներով հեռացնել թեմի առաջնորդ եպիսկոպոսին՝ գրեթե նույն Սերժ Սարգսյանի սխալն է 2018-ին. Հակոբյան

Հետայսու տիրադավ եզրույթը կիրառելի է պարոն Ներսիսյանի նկատմամբ. Արայիկ Հարությունյանն ասել է՝ ինչու

Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը և Տեր Համազասպ քահանա Հագեյանը միացել են Բարենորոգման պահանջին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը միացավ Եկեղեցու բարենորոգման պահանջին

Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք. վարչապետ

Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը ևս միանում են ՀԱՍԵ բարենորոգումների պահանջին

ՄԱԿ անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի

Արգելափակումից դուրս է բերվել 54 տրանսպորտային միջոց

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները

Արփինե Սարգսյանին են ներկայացվել 2025-ին կատարված աշխատանքները․ նախարարը հանձնարարականներ է տվել

Տեր Վահան քահանա Առաքելյանը միանում է ՀԱՍԵ բարենորոգման հայտարարությանը

Ասում էին Ադրբեջանի բյուջեն եք լցնում, հիմա ես ասում եմ՝ մենք լցնում ենք Հայաստանի Հանրապետության բյուջեն

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ` Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու համար. Կոնջորյան