Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպիտի անցնի. Նիկոլ Փաշինյան

Նախորդ ամսվա ընթացքում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսի մոտ 200-ից պակաս հաստատված դեպք, բացառությամբ մեկ օրվա, որ գրանցվել է 203 դեպք, բայց վերջին երկու օրերին դեպքերի թիվն էականորեն ավելացել է՝ հասնելով 257 եւ 295-ի: Ճիշտ է, հայտնաբերման տոկոսը բավականին բարձր է. երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդ օրը՝ 4135, սակայն, այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, եւ մեր հանրության ուշադրությունը պիտի հրավիրենք այս խնդրի վրա. Կառավարության նիստի մեկնարկին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարտից հետո առաջին անգամ Երեւանում խցանում նկատեցի, ըստ երեւույթին՝ դա կապված է դպրոցների բացման հետ»,- նշեց նա:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ թեստավորման մեջ տոկոսային աճ է նկատվում. այսօր արդեն՝ մոտ 7 տոկոս, ինչը մտահոգիչ է: «Կարծում ենք, որ այս աճը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման եւ տեղաշարժի ակտիվացման, մինչդպրոցական առեւտուր անելու, հանգստյան տներից վերադառնալու հետ: Դպրոցները բացվեցին սեպտեմբերի 15-ին, բայց մինչ այդ էլ աշխուժությունը բավական նկատելի էր,- նշեց նա՝ ընդգծելով, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կտեսնենք, թե վարակի տարածման տեմպի վրա ինչպես է ազդում դպրոցների բացումը:

«Գործնականում այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք ունենք, եւ դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն»,- ասաց վարչապետը՝ ոստիկանապետից պահանջելով, որ ոստիկանները դիմակ չդնող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չանցնեն: «Դիմակը ծնոտը փակելու համար չէ, դիմակը քիթն ու բերանը փակելու համար է»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ վարակի տարածման կանխարգելման պայմանները պահելը դժվար է, սակայն՝ անհրաժեշտ. «Կորոնավիրուսից 925 մահացած մարդ ունենք, 283 հոգի կորոնավիրուսով վարակված մահացել է այլ պատճառներով: Երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այլ երկրներում, համոզվում ենք, որ պիտի սովորենք կորոնավիրուսի հետ ապրել առանց ամենախիստ սահմանափակումների, բայց դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ մեր առողջապահական հիմնարկները պատրաստ լինեն սպասարկել, բուժել դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր քաղաքացիներին: Հուլիսին, օրինակ, եզրին էինք, օրեր ենք ունեցել, երբ մեր վերակենդանացման բաժանմունքներում երկու-երեք ազատ տեղ է մնացած եղել, բայց կարողացել ենք այդ իրավիճակը հաղթահարել, եւ, ըստ էության, ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնության չենք թողել»:

Նա մեջբերեց վիճակագրությունը, որը փաստում է, որ այն երկրները, որ կորոնավիրուսի դեմ պայքարում լավագույն արդյունքներն են գրանցել, ունեն տնտեսական ամենախոր անկումը. «Եվ սա, իհարկե, հասկանալիորեն փոխկապակցվածության մեջ է, եւ մենք պետք է շատ ուշադիր լինենք դպրոցներում, փողոցներում, ամենուր, որ կարողանանք այդ խնդիրները լուծել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2632 դիտում

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին