Երևան
12 °C
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հավաքը տեւեց մի քանի ժամ. մասնակցում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, գործադիրի ներկայացուցիչներ, մարզպետներ:
Հանդիպմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ գրասենյակից դուրս գալուց հետո նա չպատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողների հետ զրուցեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Խոսելով կադրային փոփոխությունների մասին`նա նշեց, որ վերադասավորումների հետ կապված որևէ բան ասել չի կարող, ինչ վերաբերում է քննարկմանը, ըստ նրա՝ սա նոր ֆորմատ է, որտեղ գործադիրը, օրենսդիրը միասին քննարկում են օրվա օրակարգային հարցը։
Օրակարգային հարցը, Սիմոնյանի փոխանցմամբ, վերաբերում է տնտեսությանը կորոնավիրուսի պայմաններում։ Նա փոխանցեց, որ եղել են տարբեր արձանագրումներ, հարցեր, պատասխաններ։
Հարցին, թե քննարկում եղե՞լ է արդյոք վերջին շրջանում ընդդիմադիր գործընկերների հետ լարվածության շուրջ, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց։ «Որեւէ այլ կուսակցություն, անուն չի քննարկվել»,- հայտնեց ԱԺ փոխնախագահը։
Նա նաեւ հայտնեց, որ նմանատիպ ֆորմատը լինելու է շարունակական՝ առնվազն ամիսը մեկ անգամ:
Նրա փոխանցմամբ՝ պաշտոնյաները լսում են իրար, բարձրացնում են առկա խնդիրները եւ հետեւություններ անում։
Ինչ վերաբերում է օրեր շարունակ ընթացող իշխանություն-ընդդիմություն բանավեճին, Սիմոնյանը շեշտեց, որ երբ իրենք եղել են ընդդիմություն, երբեւէ իրենց թույլ չեն տվել այդ կերպ քաղաքական քննարկումներ անցկացնել։ «Դա խոսում է նրա մասին, որ եթե մենք այդ վիճակում լինելով նման քայլերի չենք դիմել, ապա իշխանություն լինելով ընդհանրապես դրա կարիքը չունենք»,- ասաց ԱԺ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ այլ հարց է, որ որոշ մասի մոտ ստացվում է քաղաքական բանավեճն իջեցնել այդ մակարդակի։
Հարցին, թե ու՞մ էր ուղված վարչապետի գրառումը, Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ: Կարծում եմ՝ բոլորը գիտեն, թե ում է ուղված, եւ ենթադրում եմ, որ զուգահեռներ անցկացնելով գրվածի եւ վերջին ժամանակահատվածում շրջանառվող լուրերի հետ, շատ հանգիստ կարելի է ենթադրել, թե ում է ուղղված»։
Մյուս հարցին, թե ինչո՞ւ է խոսվում անցած-գնացած դեպքերի մասին, Սիմոնյանը պատասխանեց, որ երբ խոսվում է պարկեշտության, եկեղեցու, բարոյականության, այլասերության մասին, բնական է՝ յուրաքանչյուր նման արտահայտություն իր հետեւից բերում է հակադարձում։
Հաջորդող հարցին, թե ինչո՞ւ են այդ դեպքում հուշագիր ստորագրել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ ՀՀ իշխանությունն ունեցել է մի համաձայնություն, այն է՝ գործող քաղաքական ուժի հետ, որն այդ պահին գտնվել է խորհրդարանում՝ նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ «Մենք հուշագիր ունեցել եւ ունենալու ենք միայն ՀՀ քաղաքացիների հետ, եւ ասել, որ մենք հուշագիր ենք ունեցել, դա, առնվազն, քաղաքագիտական սխալ է»,- պնդեց Սիմոնյանը։
Նա անդրադարձավ նաեւ նախօրեին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ վարչապետին ուղղված հարցին, թե ինչպես է պատահել, որ վարչապետը մասնակցել է մի շարք գործարանների բացման արարողությանը, այդ թվում՝ գազաբալոնների արտադրությամբ զբաղվող հայ-իրանական ընկերության, սակայն դրանք կա՛մ չեն աշխատում, կա՛մ վնասով են աշխատում: «Երկրի վարչապետը մեծ աշխատատեղ ապահովող յուրաքանչյուր հիմնարկ կարող է ճիշտ գտնել եւ մասնակցել բացման արարողությանը։ Դա որեւէ մեկին ինդուլգենցիա չի տալիս եւ չի նշանակում, որ այդ մարդիկ օրենքից բարձր են եւ այդ մարդկանց հետ կան ինչ-որ հարաբերություններ»,- ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը, թե մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է պետական պաշտոններ զբաղեցնել և Ալեն Սիմոնյանը դա մասնավորեցրել էր Գևորգ Պետրոսյանի հետ, ԱԺ փոխնախագահը նշեց։ «Մտավոր խնդիր ունեցող մարդիկ՝ դա վիրավորանք չէ, ես չեմ ասում, որ մտավոր, կարծում եմ, որ հոգեկան խնդիրներ ունի։ Ես նման տեղեկություններ ունեմ, ինչպես նաեւ ասել եմ, որ դրա պատճառով նա չի կարողացել շարունակել իր աշխատանքը որպես սոցապ նախարար։ Քանի դեռ պարոն Ծառուկյանը չի արտաբերել, թե ինքը ում նկատի ունի, ես շարունակելու եմ կարծել, որ դա վերաբերում է իմ իմացած անձնավորությանը, որովհետեւ պետական կառավարման համակարգում ավելի ակնառու նման խնդիր ունեցող մարդ ես չեմ ճանաչում»,- եզրափակեց Սիմոնյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT