Պատերազմը չի ավարտվել, այն սկսել է 90-ականներին, մինչեւ հիմա շարունակվում է. Սասուն Միքայելյան

Մեր պատերազմը այսօր նաեւ Թուրքիայի հետ է, ոչ միայն Ադրբեջանի, դրա համար մենք պետք է զգույշ լինենք: Մեր շահերի համընկման դեպքում Ռուսաստանը Հայաստանի դարպասն է, նա պետք է մեզ օգնի: Այս մասին այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով՝ այս խոշոր պետությունների մեջ մենք պետք է խելոք լինենք, վարենք ճիշտ քաղաքականություն:

«Սա նրա համար, որ նորից չընկնենք նույն օրին, երբ զենքը ռուսները տվին թուրքերին, դուրս եկան, 1,5 միլիոն ժողովուրդ սպանվեցին»,- ասաց Միքայելյանը:

Հարցին, թե այս պահին պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց, որ 1990 թվականից մինչեւ այսօր նա տեսնում է այդ վտանգը: «Մեր ժողովուրդն ասում է՝ Քառօրյա պատերազմ, Տավուշի դեպքեր, դիվերսիոն հարձակումներ... Պատերազմը չի ավարտվել, հարգելի ժողովուրդ: Պատերազմը սկսել է 90-ականներից, մինչեւ հիմա գնում է: Բերեք չտարանջատենք այս դեպքերը»,- ասաց ԵԿՄ նախագահը:

Նա նաեւ անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, ըստ որի՝ բանակցությունները Արցախի հարցի շուրջ տապալված են հայկական կողմի պատճառով:

«Դուք երբեւէ լսե՞լ եք, որ Ադրբեջանի ղեկավարը բանակցության մասին որեւէ բան ասի: Ե՞րբ էր նա սկսել, որ հիմա էլ տապալվել է: Նույնիսկ իր քարտուղարուհու մակարդակով ոչ ոք չի ասել, որ պետք է գնանք բանակցության: Նրանք ասում են՝ լրիվ մերն է, մենք էլ պիտի լրիվ պատրաստ լինենք, որ լրիվի դեմն առնենք: Որովհետեւ մենք էլ գիտակցում ենք, որ լրիվը մերն է, նրանցը չի»,- ասաց Միքայելյանը: Նրա խոսքով՝ այն որ, խորհրդային իշխանությունը նրանց է տվել, չի նշանակում, որ նրանց հողն է, եւ որ Արցախը Ադրբեջանի տարածքի մեջ է: Ինչ վերաբերում է փաստին, որ Հայաստանը միշտ բանակցությունների կողմնակից է, Միքայելյանի համոզմամբ, շատ ճիշտ է: Նա մեջբերեց Տիգրան Մեծի խոսքը, որ մենք պետք է շտապենք, բայց՝ դանդաղ:

«Հիմա մենք պետք է խաղաղություն գոռանք, բայց պատրաստ լինենք խաղաղության: Եթե դու պատրաստ չես խաղաղության, խաղաղություն երբեք չի լինի»,- ասաց Միքայելյանը: Լրագրողներից մեկը մեջբերեց նաեւ Ազգային ժողովում շրջանառվող օրենքի նախագիծը, ըստ որի՝ 27 տարին լրացած եւ զինվորական ծառայությունից խուսափած մարդիկ կարող են վերադառնալ հայրենիք եւ գումարի դիմաց ազատվեն քրեական պատասխանատվությունից:

Հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար այս պայմաններում նման օրենքի ընդունումը, Միքայելյանը պատասխանեց. «Նրանք երբեք չեն էլ գա Հայաստան: Ավելի լա՞վ չի՝ այդ գումարը դրվի բանակի համար: Ես ճիշտ եմ համարում դա»: Միեւնույն ժամանակ նա պնդեց, որ այսպես դասալքությունը չի դառնա բիզնես, սակայն, նրա կարծիքով, պետք է սահմանվի հստակ ժամկետ, որ մինչ այս պահը գնացած մարդիկ օգտվեն այդ հնարավորությունից, իսկ դրանից հետո այլեւս չթույլատրվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2230 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց