Աղամալ Հարությունյանի դատավճռի բեկանման և գործը նոր քննության ուղարկելու որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան

Պողոս Պողոսյանի սպանության համար 2002 թվականին դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ դատավճռի բեկանման եւ գործը նոր քննության ուղարկելու որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը տեղեկացրեց, որ բողոքը ներկայացրել են սեպտեմբերի 3-ին. դեռեւս պարզ չէ՝ Վճռաբեկ դատարանն այն վարույթ ընդունել է, թե ոչ:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոս Պողոսյանի միջև՝ վերջինիս «Պրիվետ, Ռոբ» արտահայտության համար, որի ժամանակ Պողոսյանը սպանվել էր: Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար: Հեղափոխությունից հետո, սակայն, դատախազությունը բողոք էր ներկայացրել դատարան՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով դատավճիռը բեկանելու պահանջով, որը բավարարվել էր հուլիսի 6-ին: Նոր քննությունը, սակայն, չի կարող սկսվել, քանի դեռ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը վիճարկում է Վճռաբեկ դատարանում:

Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը մեր զրույցում նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումն աբսուրդային է, եւ եթե Վճռաբեկը նույնկերպ վարվի, իրենք պատրաստ են հասնել մինչեւ Եվրոպական դատարան: Բողոքի հիմնավորումների մասին պաշտպանն առայժմ չցանկացավ խոսել, բայց նշեց, որ, իրենց գնահատմամբ, նման որոշում կայացնելով՝ Վերաքննիչ դատարանն անօրինական գործողություն է կատարել:

Աղամալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2113 դիտում

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը