Երևան
12 °C
Մեծ հաշվով ոչ մի գնահատական չունեմ: Ուզում են հանրահավաք անել՝ թող անեն: Չեմ կարծում, որ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին հանրահավաք կազմակերպելու հայտարարությանը:
Ռուբինյանի կարծիքով՝ հանրային մոբիլիզացիա չի ապահովվի 2 պատճառով: «Առաջինը. չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված, հանրության շրջանում մեծ դժգոհություն կա: Երկրորդ. նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լիներ հիպոթետիկ, ձեր նշած ուժե՞րն էին, որ պետք է որևէ մեկին մոբիլիզացնեին: Ընդհանուր առմամբ կարծում եմ՝ այդ երեք ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառները նրանք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում»:
Ռուբինյանն ընդգծեց նաև՝ «Հայրենիք» կուսակցության ամբողջ պատմությունը խարսխված է մի դրվագի վրա: «Կար ԱԱԾ տնօրեն, որը հեռացվեց աշխատանքից և որը հետագայում նեղսրտած ստեղծեց կուսակցություն և հետագայում սկսեց խոսել այս կամ այն ուժերի հետ համագործակցության մասին:
«Դոսյե» կենտրոնի հրապարակման հետ կապված էլ Ռուբինյանը կրկնեց Հրաչյա Հակոբյանի այն պնդումը, որ «հաստատ Կանդիդատը Արթուր Վանեցյանը չէ»:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե բանակցությունները դադարել են հայկական կողմի պատճառով, նշեց՝ Հայաստանի ղեկավարությունը վերջերս՝ ի դեմ արտգործնախարարի, հստակ ներկայացրել է դիրքորոշումները: «Մենք չենք ապակառուցողական կողմը, մենք մշտապես հանդես ենք եկել կառուցողական դիրքորոշումներով: Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, թե որ կողմն է կիրառում ռազմատենչ լեզու, որ կողմն է հարձակվում մյուս կողմի վրա, որ կողմն է տապալում կամ փորձում տապալել բանակցային գործընթացը»:
Ռուբինյանը շեշտեց՝ ադրբեջանական կողմը խաղաղ գործընթացի վերաբերյալ կատեգորիկ հայտարարություններ է անում: «Մեր դիրքորոշումը շատ տրամաբանական է. անհնար է առարկայական բանակցություններ վարել այն պարագայում, երբ կողմերից մեկը անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ, երկրորդը, երբ կողմերից մեկը նախապես պայմաններ է դնում, օրինակ, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սա ապակառուցողական, կատեգորիկ հայտարարություն է, որը անհնար է դարձնում առարկայական քննարկումները»:
Անդրադառնալով բանակցությունների լինել-չլինելու հարցին՝ պատգամավորը նշեց՝ խաղաղ գործընթացը կարող է ունենալ ակտիվ և պասիվ փուլեր: «Վերջին անգամ արտգործնախարարները հանդիպել են գարնանը, հիմա եթե ասելով բանակցություններ չկան, նկատի ունեք, որ հենց վաղը ոչ մեկը ոչ մեկի հետ չի հանդիպելու և չի խոսելու, այդ առումով, այո՛, չկան, եթե նկատի ունեք՝ արդյոք խաղաղ գործընթացը դադարեցվա՞ծ է, և վերջ, ոչ մի քննարկում չի լինելու, չեմ կարծում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժամանակակից ամենագնացներ ու հրշեջ-փրկարարական մեքենաներ՝ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին
Ամերիկյան ընկերությունը TRIPP-ի համար պատասխանատու կլինի 49 տարի, հետո՝ ևս 50. Միրզոյանը մանրամասնել է
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը վնասվածքներ է ստացել
Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար
Համաձայնեցված է այն ամբողջը, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. չկա չհամաձայնեցված կետ. ԱԳ նախարար
Հերթական սարսափը՝ Կապսի նախկին դպրոցի շենքը. Չախոյանը ցույց է տվել նոր կառուցված դպրոցն ու հին շենքը
Հարավային Կորեայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը համատեղ գագաթնաժողովն ավարտել են երաժշտական դուետով
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժը՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը. Ռուբիո
Փակ և դժվարանցանելի հատվածներ, բուք, մերկասառույց, ձյան տեղումներ. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարություն
Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը
ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ
ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ
Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին
Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան
Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում
Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ
Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին
Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին
Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ
Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ
Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է
Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը
Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները
Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին
Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան
Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը
Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը
Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը
Իդրամն ամփոփում է 2025 թվականը
Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել
ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT