3 անշարժ գույք, 90 հազար դոլար, 10 հազար եվրո․ ՀՔԾ պետի տեղակալի հայտարարագիրը

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանը 2020 թվականի մայիսի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը։

2019-ի սկզբում ՀՔԾ պետի տեղակալը միանձնյա սեփականության իրավունքով ունեցել է 1 առանձնատուն եւ 1 հասարակական նշանակության շինություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ինչպես նաեւ համատեղ սեփականության իրավունքով հողամաս ՌԴ Ղրիմի Հանրապետության Սակի քաղաքում։ Տարեվերջում վերջինիս անշարժ գույքերը պահպանվել են։

Տարեսկզբում Ենոքյանն ունեցել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա, որը տարվա ընթացքում վաճառել է 500 հազար դրամով եւ արդյունքում տարեվերջում շարժական գույք չի ունեցել։

Նրա բանկային հաշիվներում տարեսկզբում եղել է՝ 102 հազար 30 դրամ, 99 դոլար եւ 1000 եվրո, իսկ տարեվերջում՝ 102 հազար 30 դրամ, 1132 դոլար եւ 20 հազար ռուբլի։

ՀՔԾ պետի տեղակալի կանխիկ միջոցները 2019-ի սկզբում եղել է՝ 90 հազար դոլար, 10 հազար եվրո եւ 2 մլն դրամ, որից տարեվերջում փոփոխության է ենթարկվել միայն դրամային միջոցները՝ դառնալով 3 մլն դրամ։

Նա 2019-ի ընթացքում 10 մլն 322 հազար 621 դրամի չափով եկամուտ է ստացել՝ ՀՔԾ-ից, որպես աշխատավարձ, ինչպես նաեւ 500 հազար դրամ ստացել է վաճառած ավտոմեքենայից։

Հովհաննես Ենոքյանի կինը՝ Մարիամ Գեւորգյանը 2019-ի սկզբում ունեցել է «HYUNDAI» մակնիշի ավտոմեքենա, որը տարվա ընթացքում վաճառել է 5 մլն 500 հազար դրամով։

Նրա բանկային հաշվին տարեսկզբում գումար չի եղել, փոխարենը տարեվերջում եղել է 5000 եվրո։

2019-ի սկզբում ՀՔԾ պետի տեղակալի կինը կանխիկ ունեցել է 36 մլն 60 հազար դրամ, 10 հազար դոլար եւ 20 հազար եվրո, որը տարեվերջում դարձել է՝ 43 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 15 հազար եվրո։ Գեւորգյանը 2019-ին եկամուտ է ստացել իր ավտոմեքենայի վաճառքից՝ 5 մլն 500 հազար դրամ, ինչպես նաեւ «Մարիամ Գեւորգյան» ԱՁ-ից ստացված աշխատավարձից՝ 2 մլն 500 հազար դրամ։

Հովհաննես Ենոքյանի որդին՝ Արմեն Ենոքյանը 2019-ի սկզբում եւ վերջում կանխիկ ունեցել է 10 հազար դոլար։

Իսկ նրա մյուս որդին՝ Կարո Ենոքյանը տարեսկզբում ունցել է 14 մլն դրամ, որը տարեվերջում աճել է՝ դառնալով 14 մլն 500 հազար դրամ։

2019-ին Կարո Ենոքյանը աշխատավարձի տեսքով եկամուտ է ստացել ՊԵԿ-ից եւ ՊՎԾ-ից համապատասխանաբար 663 հազար 953 դրամի եւ 287 հազար 189 դրամի չափով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1837 դիտում

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ