Երևան
12 °C
2020 թվականի ութ ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 119 դեպք, որը 18-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերից։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը նշեց, որ այս տարվա դեպքերի գերակշիռ մասը` 77-ը, արձանագրվել է ֆիզիկական բռնության տեսքով, որը 20-ով ավելի է նախորդ տարվա դեպքերից: 1-ով ավելացել են նաեւ ընտանեկան բռնության դեպքերը՝ 5-ից դառնալով 6, իսկ սեռական բռնության դեպքերը նվազել են՝ 39-ից դառնալով 36: 119 դեպքերից 99-ով հարուցվել են քրեական գործեր, 20-ով մերժվել է քրեական գործի հարուցումը։ Հարուցված 99 գործերից 20-ն արդեն ուղարկվել է դատարան։
Հիշեցնենք՝ Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երեք աշխատակցուհիներ երեկ կալանավորվեցին. նրանք մեղադրվում են մի խումբ սաների նկատմամբ պարբերաբար դաժան վերաբերմունք ցուցաբերելու, ծեծի ենթարկելու եւ ցավ պատճառելու համար: Քանի որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործն արդեն Քննչական կոմիտեի վարույթում է, Դուրյանը դեպքի վերաբերյալ մանրամասներ չկարողացավ ներկայացնել, միայն նշեց՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ստացել են բռնության մասին տեղեկություն, որը ճշտելու համար բաժին են հրավիրել քաղաքացու, նախապատրաստվել են նյութեր, որից հետո հարուցվել է քրեական գործ: Ինչ վերաբերում է բռնությունից հետո երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելուն, դա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է: Նելլի Դուրյանը վստահություն հայտնեց, որ նախարարության կողմից այդ աշխատանքները կիրականացվեն:
Նելլի Դուրյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին.
- Տիկի՛ն Դուրյան, բռնությունը՝ հատկապես անչափահասների նկատմամբ, որքանո՞վ է արմատացած մեր հասարակության մեջ, աճի կամ նվազման ի՞նչ միտում է նկատվում տարեցտարի:
- Մենք բռնության թվերի աճ չունենք, կարծես թե կայունացում է: Բայց պետք է հաշվի առնել, որ խոսում ենք երեխայի նկատմամբ բռնության մասին, որը ոչ մի դեպքում ընդունելի չէ: Այսօր քաղաքացիներն ավելի շատ են ահազանգում, հիմնախնդիրը ավելի շատ է ուշադրության կենտրոնում, եւ բացահայտման աշխատանքներն էլ ավելի շատ են իրականացվում. բավականին մեծ ուշադրություն է դարձվում անչափահասների նկատմամբ բռնության բացահայտմանն ու կանխարգելմանը:
- Այսինքն՝ քաղաքացիները կաշկանդվա՞ծ չեն ոստիկանություն դիմելու եւ իրենց խնդիրը բարձրաձայնելու հարցում:
- Վստահաբար կարող եմ ասել, որ այո, այսօր շատ ավելի քիչ են կաշկանդված, քան նախկինում: Ավելի շատ են դիմում, ավելի շատ են ահազանգում. այդ մասին է վկայում վիճակագրությունը: Մեր վարչությունում ունենք թեժ գիծ, որի միջոցով ահազանգում են, կապ են հաստատում նաեւ սոցցանցերի միջոցով, հաղորդագրություն են գրում, տեղեկացնում են՝ որոշ դեպքերում խնդրելով, որ անհայտ մնա իրենց անուն-ազգանունը, դա էլ խնդիր չէ, կարեւոր է, որ դեպքը բացահայտվի:
- Հատկապես ի՞նչ տեսակի բռնություններ են արձանագրվում երեխաների նկատմամբ:
- Ամենից շատ ֆիզիկական բռնություն, բայց եկեք չմոռանանք, որ այն տանը, որտեղ տեղի են ունենում բռնություններ չափահասների միջեւ, այսինքն՝ ընտանեկան բռնություն, հիմնականում կան երեխաներ, գուցե նաեւ՝ մեկից ավելի, եւ ականատես լինելով բռնությանը՝ միանշանակ իրենք էլ են բռնության ենթարկվում, եթե ոչ ֆիզիկական, ապա, ցավոք, հոգեբանական բռնության, նույնիսկ եթե լռում են այդ մասին:
- Եթե համեմատենք մարզերի եւ Երեւանի երեխաների դեմ ուղղված հանցագործությունները, ի՞նչ տարբերակում կա, որտե՞ղ են դեպքերը գերակշռում:
- Երեւանում թիվը ավելի մեծ է՝ պայմանավորված ազգաբնակչության թվով. այնտեղից, որտեղ փոքր համայնքներ են, բնակչության թիվը քիչ է, բնականաբար, ահազանգերը ավելի քիչ են լինելու, ինչպես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեպքում է: Միգուցե մարզերում ավելի շատ կաշկանդված լինեն մեզ դիմելու հարցում, բայց ընդհանրապես, ամբողջ աշխարհում է այդպես. եթե չափահաս մարդը կարող է բարձրաձայնել, երեխայի համար դա շատ ավելի դժվար է: Թեպետ պետք է արձանագրել նաեւ, որ վերջին ժամանակներում մենք ունենում ենք ահազանգեր հենց երեխաների կողմից: Քիչ է թիվը, բայց համենայն դեպս, նախկինում ընդհանրապես չունեինք, հիմա եղել են դեպքեր, երբ երեխան զանգել եւ ասել է՝ ինձ ծեծում են, բռնության են ենթարկում. խոսքը 10-12 տարեկան երեխաների մասին է:
- Տիկին Դուրյան, ի՞նչ հետեւանքներ են թողնում այդպիսի դեպքերը երեխաների վրա:
- Նախ երեխան տրավմա է ստանում, խեղաթյուրվում է նրա հոգեկան վիճակը, եւ հավանականությունը մեծ է, որ մեծանալով նա եւս կարող է դառնալ բռնարար: Երեխան գտնվում է մի միջավայրում, որից ձգտում է փախչել փողոց, եթե խոսքը ընտանիքում բռնության մասին է: Երեխայի մոտ ի հայտ է գալիս ագրեսիվ վարքագիծ, հենց ինքը՝ երեխան է սկսում բռնություն գործադրել: Հետեւանքները շատ ծանր են լինում, եւ դրանք ի հայտ են գալիս տարիներ հետո: Դրա համար մենք պետք է անենք ամեն ինչ, պետք է երեխայի նկատմամբ շատ զգույշ լինենք, որպեսզի ապահովենք նրա անվտանգ միջավայրը:
- Ի՞նչ մեխանիզմներով է պետք հասնել դրան:
- Յուրաքանչյուրս մեր տանը՝ մեր օրինակով. կարծում եմ՝ ամենալավ միջոցը դա է:
- Ըստ Ձեզ՝ ինչո՞վ են պայմանավորված նման դեպքերը, ի՞նչ պատճառներ կարող են ունենալ:
-Սոցիալական խնդիրը կարող է լինել, բայց շեշտադրումը դրա վրա դնել չի կարելի. այստեղ ծնողի վերաբերմունքի հարցն է, դաստիարակությունը, ծնողավարության պակասը, ծնողը չգիտի երեխայի հետ ինչպես խոսել, ինչպես ընկերություն անել:
- Ոստիկանությունը ծնողների հետ աշխատանքներ տանո՞ւմ է, նման ծրագրեր կա՞ն:
- Իհարկե, ոստիկանությունը դպրոցներում պարբերաբար ծնողների հետ հանդիպումներ է կազմակերպում: Բայց եթե երեխան հայտնվում է մեր տեսադաշտում, ապա ոստիկանությունը առաջին հերթին հրավիրում է ծնողին, ծնողի հետ է զրուցում: Եթե մենք նկատում ենք, որ ծնողի ազդեցությունն է երեխայի վրա բացասական, նրան հաշվառում ենք որպես բացասական ներգործություն ունեցող ծնող, եւ համապատասխանաբար կանխարգելիչ բնույթի աշխատանքներ են իրականացվում նրա հետ: Եթե երեխան վարքի շեղում ունի, առանց ծնողի հնարավոր չէ նրան օգնել, հետ կանգնեցնել, փորձել դնել ճիշտ ուղու վրա: Ամեն ինչ պետք է իրականացվի ծնողի հետ համատեղ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել
Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի
Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում
Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը
Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել
Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը
Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն
Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա
«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել
Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Պետերբուրգի միջազգային ֆորումին
Պետք է առանձնացնել կետերը, որտեղ կլինեն մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնեն մեքենաները, շարժվեն տրանսպորտով
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Երևանի քաղաքապետ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց եղավ, գումար չենք տալու. Ավինյան
Ամբողջական արգելք է սահմանվել ՌԴ-ից բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին
Երևան-Երասխ ճանապարհին հրդեհված մեքենայից դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. ընդհանուր թվով կա 4 զոհ
Փամբակ գետում հայտնաբերվել է օրերս մեքենայով ջուրն ընկած ու ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT