Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է երկրորդ դիմումից հետո: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է սեպտեմբերի 24-ին: Նույն օրը, դարձյալ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: Հայտնի է, որ երկու պաշտոնյաների փոխհարաբերությունները լարված էին: Դա հանրային հնչեղություն ստացավ, երբ Գոգյանը ձեռնամուխ եղավ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար ու այդ պաշտոնի հավակնորդ Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից զրկելու գործընթացին՝  ատենախոսության մեջ արտագրություններ լինելու հիմքով: Գրիշա Թամրազյանն, ինչպես այդ ընթացքում հայտնի դարձավ, աջակցում ու սատարում էր Գալոյանին: Մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան, որ փոխնախարարը Գոգյանին հաշիվներ պարզելու է հրավիրել:

Գրիշա Թամրազյանն այսօր հրաժարվեց խոսել աշխատանքից ազատվելու դիմումի պատճառների մասին: Առաջարկեց սպասել իր հայտարարությանը:

Ինչ վերաբերում է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին, նրա հետ մեր կարճ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ: Հիշեցնենք, որ Գոգյանն իր առաջին դիմումը գրել էր մայիսին, որը վարչապետը չէր ստորագրել: Իր այդ դիմումը պատճառաբանելով նա նշել էր, որ կրթության եւ գիտության բարեփոխման վերաբերյալ իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, եւ ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։

- Պարոն Գոգյան, խնդրում եմ մեկնաբանեք՝ ինչու որոշեցիք երկրորդ դիմումը գրել, որն, ի դեպ, համընկավ Գրիշա Թամրազյանի պաշտոնից ազատման հետ: Ինչ կապ ունեն մեկը մյուսի հետ:

- Քանի որ կառավարությունում սկսված ծառայողական քննությունն ավարտվեց, Գրիշա Թամրազյանը ազատման դիմում գրեց ու դուրս եկավ, այլևս անելիք չունեի։ Այսքան ամիսներ սպասում էի, որ հարցին տրվի արդարացի լուծում: Իսկ երկրորդ դիմումը գրեցի, քանի որ առաջինի ժամկետն արդեն անցել էր։ Առաջին դիմումում խնդրել էի Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ինձ ազատել մայիսի 22-ից։ Կառավարությունից ասացին, որ դրա հիման վրա չեն կարող ազատել, ես էլ նորը գրեցի:

Թամրազյանի հեռանալու մասին խոսելով՝ նկատի ունեք, որ նրա ազատումով համարում եք, որ ինչ-որ առումով հասել եք Ձեր նպատակին ու արդարությունը վերականգնվե՞լ էՃի՞շտ հասկացա:

- Չէ: Քանի որ ԲՈԿ-ին թույլ չի տրվում համակարգային փոփոխություններ անել, ուստի իմ հարցերի շրջանակը նեղացել էր ընդհուպ մինչև այս մի հարցը, որ դրա հանգուցալուծումից հետո էլ անելիք չունեի:

- Այսինքն՝ նոր հնարավորություններ ու լծակնե՞ր չէին տրվում, թե՞ եղած լիազորություններն էին սահմանափակվում:

- 11 ամիս է օրենքի փոփոխության նախագիծ եմ ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն, չեն շրջանառում, գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը չեն շրջանառում, գրագողին զրկում եմ գիտական աստիճանից, վերադարձնում է, գրագողին գիտական աստիճան չեմ տալիս, ասում է՝ սխալ ես անում:

- Ո՞ւմ նկատի ունեք, նախարարի՞ն:

- Այո: Մեկը թեզ է պաշտպանել, պարզել ենք, որ արտագրել է Սերոբ Խաչատրյանից ու չենք հաստատել: Բողոքարկել է, ու նախարարը իմ մերժումը չեղյալ է արել: Էլի եմ մերժել, էլի է չեղյալ արել: Ու այդպես հինգ անգամ: Կյանք չի, ելակի մուրաբա է:

- Պարոն Գոգյան, իսկ ծառայողական քննությունը ինչ նպատակով էր նշանակվել ու ինչ պարզվեց:

- Այդ հարցով դիմեք կառավարությանը:

- Իսկ ԲՈԿ-ից հեռանալուց հետո ինչով եք մտադիր զբաղվել, ուսուցչական գործունեությա՞մբ:

- Ես միշտ էլ հետաքրքիր բաներով եմ զբաղվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11803 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը