Երևան
12 °C
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը տեղյակ չէ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Գեորգի Ավետիսյանին ազատելու պատճառների մասին: Վարչապետի համապատասխան որոշումը, հիշեցնենք, հրապարակվել էր երեկ:
«Չեմ կարող ասել, այս պահին իմ ձեռքի տակ որեւէ ինֆորմացիա չկա, պարոն Ավետիսյանն էլ խնդրել է իրեն չանհանգստացնել»,- «Հայկական ժամանակի» հարցին պատասխանելով՝ ասաց Անուշ Հարությունյանը:
Ավելացրեց, որ որոշումն իր համար էլ անակնկալ էր. «Այո, երեկ երեկոյան ուրիշ մարդ է ուղարկել այդ լուրը»:
Շրջանառվում են լուրեր, որ այս որոշումն առնչվում է մեթիլ սպիրտի պարունակությամբ օղիների վաճառքի հետ, որի հետեւանքով տասնյակ թունավորման դեպքեր, մահեր են գրանցվել: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Անուշ Հարությունյանն ասաց. «Վստահաբար կարող եմ ասել, որ դա աբսուրդ է: Մեթիլ սպիրտի, օղու, այս պատմության հետ կապված տեսչական մարմինը կապ ունենալ չէր կարող: Դա իր գործառույթների շրջանակից դուրս է: Այն ամենը, ինչ իր գործառույթների շրջանակում է, արել է: Ես շուտով հայտարարություն կտարածեմ այն գործողությունների մասին, որ տեսչական մարմինն արել է արդեն դրա արդյունքում: Մենք հայտարարել ենք, որ զբաղվում ենք իրացման ցանցում գտնվող սպիտային խմիչքների դիտարկմամբ եւ ուսումնասիրմամբ: Դրա մասին ամփոփ տեղեկատվությունը երեկ երեկոյան արդեն պատրաստ էր, ես դա կհրապարակեմ»:
Հաջորդ աղմկահարույց խնդիրը լայն սպառում ունեցող ալկոգելների վերահսկողությունն էր. կարո՞ղ էր դրա հետ կապված լինել: «Ալկոգելների վերահսկողությունը եւս մեզ չի վերաբերում: Այն, ինչը սնունդ չէ, այն, ինչ մարդը չի ուտում կամ խմում, մեր վերահսկողության տիրույթում չէ: Նույնիսկ ծխախոտը մեզ չի վերաբերում: Պարոն Ավետիսյանի ազատման որոշումն այդ թեմայի հետ կապելը եւս աբսուրդ է: Այդպես լինել չի կարող»,- պատասխանեց Հարությունյանը:
Գեորգի Ավետիսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշման մասին երեկ տեղեկացել ենք e-gov.am-ից: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է հրապարակված փաստաթղթում: Գեորգի Ավետիսյանն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2018թ. հունիսի 22-ից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT