Երևան
12 °C
Ադրբեջանը տապալել է օպերացիան: Հայկական զինված ուժերը նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: «Հայկական ժամանակին» երեկ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հայտնեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին շփման գծի ամբողջ երկայնքով: Դրան հաջորդեց Արցախում եւ Հայաստանում ռազմական դրություն եւ զորահավաք հայտարարելու մասին համապատասխան որոշումները: Այսպիսի լայնամասշտաբ գործողություններ, ըստ ՊՆ-ի, Ադրբեջանը նախապես է պլանավորել:
Թեմայի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանի հետ մեր զրույցը ստորեւ.
- Պարո՛ն Հովհաննիսյան, շատ խոսվեց, որ սա պլանավորված հարձակում էր: Ըստ Ձեզ՝ Տավուշյան մարտերից հետո՞, թե՞ առաջ էր պլանավորվել, եւ արդյոք Տավուշյան մարտերը Ադրբեջանը որպես խա՞յծ էր օգտագործել մեծ գործողությունից առաջ:
- Դժվար է այդպիսի վերլուծություն անել, դրա համար ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք հստակ ասել, թե սա որ պահից էր պլանավորված եւ Տավուշի հետ ինչ հարաբերակցության մեջ էր: Բայց որ սա լայնածավալ պլանավորված եւ բազում տարբեր զորավարժությունների ժամանակ փորձարկված թուրք-ադրբեջանական տանդեմի թուրքական լիարժեք աջակցությամբ օպերացիա էր՝ տեխնիկական համալրմամբ, դա փաստ է, ոչ մի կասկած չի հարուցում: Կարելի է ասել՝ ամբողջ ադրբեջանական բանակը՝ իր ողջ ներուժով, սպառազինության ծավալով անցել է լայնածավալ հարձակման Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների դեմ, ու սա չէր կարող կարճաժամկետ պլանավորմամբ իրականացվել:
- Այսինքն՝ ամիսներ առաջ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացված զորավարժությունները նախապատրաստությո՞ւն էին:
- Իհարկե, միանշանակ այո:
- Թեեւ դեռ վաղ է գնահատականների համար, բայց, այնուամենայնիվ, ռազմավարական տեսանկյունից ի՞նչ իրավիճակ է՝ հաշվի առնելով առկա տեղեկատվությունը:
- Իմ կարծիքով՝ օպերացիայի սկսվելուց հաշված ժամեր անց մեծ հաշվով առավելությունը մեր կողմն է եղել, որովհետեւ նախաձեռնությունը վերցրել ենք մեր ձեռքը, հարձակման թափը կոտրված է: Հարձակվողները, կազմելով բավականին մեծ խմբավորումներ (տասնյակ հազարների հասնող) եւ մշակելով բանակային կորպուսների առնվազն առանձին օպերացիաներ, իսկ ավելի հավանական է՝ միասնական բանակային օպերացիա, բնականաբար, խնդիր չէին դրել 1-2 դիրք վերցնել, այլ ավելի խորքային խնդիրներ էին դրել: Առաջիկա խնդիրը, որ դրվում է բանակային կորպուսի առաջ, դա մոտավորապես դիմացի գնդի գրավումն է, իսկ դա 15-20 կիլոմետր խորություն է: Պարզ է, որ, ըստ էության, այդ խնդիրը չի լուծվել, եւ դա նշանակում է, որ օպերացիան տապալվել է, եւ նախաձեռնությունը մեր ձեռքում է: Էլ չասած, որ, 24 ժամը չլրացած, նույնիսկ չնչին ձեռքբերումները, որոնք, ըստ էության, գումարտակային ու գնդային մակարդակի հաջողություններ կարելի էր համարել Ադրբեջանի համար, հետ են վերցվել: Այսինքն՝ հայկական զինված ուժերը հակագրոհել են եւ հետ են վերցրել անմիջապես ադրբեջանական «հաջողությունները»: Հետեւաբար խոսել ադրբեջանական զորքերի հաջողությունների մասին ընդհանրապես տեղին չէ: Այս պահին 30-35 ժամ մարտերը շարունակվում են: Այս ընթացքում մեկ միասնական ու ընդհանուր հարձակումից բացի, առանձին եւս մի քանի տասնյակ հարձակվողական փորձեր են կատարվել փոքր ուժերով, ու դրանք բոլորն անխտիր հետ են մղվել՝ հակառակորդին պատճառելով զգալի մարտական կորուստներ:
- Երեկ հայտարարել էիք, որ Ադրբեջանն իր ձեռքի տակ եղած բոլոր զինատեսակներն օգտագործում է: Որո՞նք են այս պատերազմում կիրառված ամենամեծ զենքերը, որքանո՞վ են դրանք արդյունավետ օգտագործվում: Ընդհանուր առմամբ պատկերացում կա՞, թե որքան մարդկային ռեսուրս է օգտագործում հակառակորդը այս պատերազմում:
- Իմ կարծիքով՝ Ադրբեջանի մոտ 120 հազարանոց զինված ուժերի եթե ոչ 90 տոկոսը, ապա դրան շատ մոտ թիվ, ամեն դեպքում, կատարում է մարտական խնդիր: Պարզ է, բոլորը չեն բերվել առաջին գիծ եւ պարզ է, որ բոլորը առաջին շարակազմում չեն, եթե նույնիսկ առաջին գծին մոտ են: 2-3 շարակազմով տեղակայված զորամասեր ու միավորումներ են խնդիրը կատարում: Կարելի է ասել՝ Ադրբեջանի ամբողջ զինված ուժերը՝ բոլոր ծառայություններով, բոլոր զորատեսակներով ու ստորաբաժանումներով, մեր դեմ են այսօր կիրառվում:
Արդյունավետությունը միայն կարելի էր քննարկել օպերացիայի հաջողության չափորոշիչներով, իսկ ռազմական գիտության չափորոշիչներով օպերացիան տապալված է:
- ՀՀ զինված ուժերը իր զինանոցում առկա զինատեսակների քանի՞ տոկոսն է կիրառել: Ամենամեծ զենքերը, մասնավորապես՝ ՍՈՒ-30-ը, կիրառելու կարիք տեսնո՞ւմ եք հիմա:
- Ադրբեջանի դեպքում կիրառված ամենամեծ զինատեսակները, ըստ էության, 300 միլիմետրանոց հարձակվողական համազարկային հրթիռային միջոցներն են՝ «Սմերչները», «Քասիրգաները», «Պոլոնեզը», կիրառվել են ամբողջ հրետանային համակարգերը՝ բոլոր տրամաչափերի՝ 182 մմ, 120 մմ եւ այլն: Կիրառվել է օդուժը՝ ամենահեռահար միջոցներով, ամբողջ անօդաչու թռչող սարքերի տեսականին: Մեր դեպքում ամենամեծ տրամաչափերը չեն կիրառվել ընդհանրապես, եւ մենք հիմնականում սովորական հրետանիով մեր խնդիրը լուծել ենք այլ զորատեսակների հետ միասին: Դժվարանում եմ ասել, թե քանի տոկոսի մասին կարելի է խոսել:
- Կարո՞ղ ենք այս մարտերը բնութագրել ոչ այդքան առաջնագծում տեղի ունեցող, որքան թիկունքում՝ հաշվի առնելով, որ կիրառվում են հրետանային զինատեսակներ:
- Ընդհանրապես պատերազմները վաղուց չեն վարվում միայն առաջնագծում: Պատերազմը վարվում է շատ ու շատ մեծ խորության վրա, միաժամանակ ու գրեթե նույն ինտենսիվությամբ: Այսօր տեղեկատվական կենտրոնը, ՊՆ մամուլի խոսնակը՝ իր ենթականերով, Գլխավոր շտաբը, տեղեկատվական վարչությունը, այս բոլորը չորրորդ հարթության մեջ զուգահեռ պատերազմի մեջ ենք գտնվում: Այսինքն՝ վիրտուալ հարթության մեջ վարվում է նույն ինտենսիվությամբ եւ որոշիչ մարտական գործողություններ՝ նույն կերպ, ինչպես ցամաքում, օդում այլ հարթության մարտական գործողությունները: Եթե դրանք չեղան փոխհամագործակցված, ներդաշնակ, մեկը մյուսի հետ համահունչ, ապա հաջողություն արձանագրել չես կարող:
- Հայկական կողմի ձեռքի տակ էր հայտնվել հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա՝ իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3 (հետեւակի մարտական մեքենա): Ի՞նչ զրահատեխնիկաների մասին է խոսքը:
- Մեծ մասը ՀՄՄ-2 է: Մեծ մասը վերականգնվող եւ հետագա շահագործման ենթակա տեխնիկաներ են:
- Հայկական զինված ուժերը արդյոք մինչ այս ունեցե՞լ է ՀՄՄ-3, եթե՝ ոչ, ապա նշեք, թե այն ի՞նչ ազդեցություն կունենա մեր սպառազինության մեջ:
- 1-2 միավոր ՀՄՄ-3-ը որեւէ մեծ ազդեցություն չի կարող ունենալ մեզ վրա: Այո՛, մինչեւ այդ չենք ունեցել, սա կլինի դասական ռազմավար: Չեմ կարծում, թե 1-2 միավոր ՀՄՄ3-ն ինչ-որ մեծ բան է փոխում. ի՞նչ տվեց դա Ադրբեջանին իրենց հարձակման ժամանակ, գրեթե՝ ոչինչ:
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի սեպտեմբերի 29-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունիսի 5-ին Երևանի Հանրապետության հրապարակում սպասում եմ մեկ մարդու, այդ մեկ մարդը դու ես. Փաշինյան
17 հազար մարդ ականջները կախ ադրբեջանական խոսք ու երաժշտություն է լսում, ու իրենք էլ մնացածին ասում են թուրք
50-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ճամփորդությունդ դարձրու ավելի հարմարավետ
ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով
Պետության վրա թքած ունենալու արվեստը. Հարությունյանը՝ Կուրսկից եկած քաղաքացու հայտարարության մասին
Տեղեկությունը, թե իբր ջերմոցատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարարի աշխատասենյակում «բունտ» են արել, սուտ է. ԷՆ
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու համար․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT