Ադրբեջանն անգամ թուրքական օգնության հետ բախվում է ծանր հարվածների, Թրամփը դեռ լուռ է, Մակրոնը՝ մտահոգ. ԶԼՄ-ներ

Ամբողջ աշխարհում շարունակում են ուշի ուշով հետեւել Արցախի ու Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի հրահրած պատերազմական գործողությունների ծավալմանն ու իրադարձությունների զարգացմանը: Տեղի ունեցող իրադարձություններն առանց բացառության միջազգային գրեթե բոլոր լրատվականների անդրադարձներում են:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայում եւ Լիբիայում հաջողվել է խուսափել շահերի բախումից, բայց Կովկասում Թուրքիային ավելի խիստ փորձություն է սպասվում: Այնտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների բռնկումը տարաձայնություններ կստեղծի Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ:

Այս մասին՝ Ղարաբաղի սահմանի երկայնքով շարունակվող ռազմական գործողությունների մասին իր անդրադարձում  գրել է է Bloomberg գործակալությունը։

Նշվում է, որ Թուրքիային սովորաբար հաջողվել է խուսափել Ռուսաստանի հետ ուղղակի առճակատումից, սակայն այս իրավիճակում, դրությունը մի փոքր այլ է: Բանն այն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կապված են պատմությամբ, կրոնով, լեզվով, նաեւ նավթով ու գազով, որոնք հիմնական վճռորոշ նշանակությունն ունեն Էրդողանի՝ Թուրքիան Կասպից ծովի եւ Եվրոպայի միջեւ էներգետիկ միջանցք դարձնելու ձգտման համատեքստում: Թուրքիան  իր բոլոր ռեսուրսներով պաշտպանում է Ադրբեջանի ձգտումները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հոդվածի հեղինակը նշում է, որ  2 երկրները համատեղ զորավարժություններ են անցկացրել անցյալ ամիս, թուրքական զորքերը գտնվում են Ադրբեջանի ռազմակայանում եւ  հասանելիություն ունեն այնտեղ գտնվող ավիաբազային։  Bloomberg-ի հոդվածում նաեւ նշվում է, որ Ռուսաստանը թեեւ խուսափում է հակամարտող կողմերին ուղղակի մեղադրանքներ հնչեցնելուց, սակայն հենց իրեն դուր չեն գալիս Թուրքիայի ագրեսիվ արձագանքներն ու այս հակամարտության մեջ ստանձնած դերը:

«Ռուսաստանը գիտի, որ կողմերն, ի վերջո, դիմելու են իրեն՝ երկարատեւ խաղաղության հաստատման համար: ՌԴ-ն միակ պետությունն է, որ ծանր կշիռ ունի Կովկասում եւ կարող է ազդել բոլոր կողմերի վրա, նաեւ՝ շահագրգռված է Կովկասում կայունության պահպանմամբ ու խաղաղության հաստատմամբ»,-ասված է հոդվածում: Ըստ հոդվածագրի, չնայած Թուրքիայի կողմից տրվող ռազմական օգնությանն ու մեծ աջակցությանը, Ադրբեջանն անգամ այդ օգնության հետ միասին բախվում է ծանր հակահարվածների:

Թուրքիան անհեռատես քաղաքականություն է վարում Ղարաբաղի հարցում, քանի որ առանց այն էլ փլուզման եզրին գտնվող իր տնտեսության խնդիրներն ավելի են խորանում, ղարաբաղյան հակամարտության միջամտությունից ի վեր թուրքական լիրան սաստիկ արժեզրկվել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի, բայց հիմա, ըստ հոդվածագրի, ավելի դժվար է լինելու Էրդողանի համար զիջումների գնալը, մանավանդ, որ նա հույսեր է փայփայում, թե Ռուսաստանը կհրավիրի իրեն բանակցային սեղանի շուրջ:

Բանակցային սեղանի մասին խոսելիս, հարկ է նշել, որ Ռուսաստանի ներկայությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը, ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում այսօր նա ասել է, որ նպատակահարմար չի գտնում Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների պայմաններում Մոսկվա-Երեւան-Բաքու գագաթնաժողովի անցկացումը, որովհետեւ բանակցություններ վարելու համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ եւ պայմաններ:

Ղարաբաղյան հակամարտության սրացմանն ու շարունակվող պատերազմական գործողություններին անդրադարձել է The Washington Post-ը եւս՝ ներկայացնելով սահմանային իրավիճակի, մարտական գործողությունների, դրանցում Թուրքիայի ներգրավման եւ հետագա խնդիրների մասին հոդված:

«Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան կողմերին կոչ են անում անցնել դիվանագիտության: Փաշինյանը եւ իր գործընկերներն արդեն զրուցել են այդ բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն առայժմ ակնհայտ առաջընթաց չի գրանցվել հրադադարի կամ կարգավորման բանակցությունների ուղղությամբ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ավելի ու ավելի է մտահոգվում ԱՄՆ կարեւոր դաշնակցի (ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա) եւ  Ռուսաստանի դաշնակից Հայաստանի միջեւ դիմակայությամբ:   Միացյալ Նահանգները պետքարտուղարության միջոցով հայտնել է, որ երկրում անհանգստացած են Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններից եւ նախազգուշացրել են արտաքին ուժերին՝ զերծ մնալ սրվող հակամարտությանը մասնակցելուց՝ այսպիսով  անուղղակիորեն ակնարկելով Թուրքիային»,-ասված է հոդվածում:

Թեպետ հակամարտության սրացման մասին անհանգստություն են հայտնել հնարավոր բոլոր կառույցներն ու բազմաթիվ երկրներ, սակայն քիչ երկրներ են իրերը կոչում իրենց անուններով եւ խոսում կոնկրետ ու հասցեական: Այդպիսի երկրներից է նաեւ Ֆրանսիան եւ պատահական չէ, որ ղարաբաղյան հակամարտության սրացումը լուսաբանելիս ֆրանսիական ԶԼՄ-ների գլխավոր անդրադարձները թուրքական միջամտության մասին են:

France24-ը գրում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած, Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին:

«Թուրքիայի ակտիվ ներխուժումը Հարավային Կովկաս զարմանք չի առաջացնում այդ տարածաշրջանի փորձագետների մոտ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է Թուրքիայի ազդեցությունը մեծացնել արաբական աշխարհում՝ սկսած հյուսիս-արեւելյան Սիրիայում առաջխաղացումից մինչեւ Լիբիայում քաղաքացիական պատերազմին միջամտությամբ։ Անկարան նաեւ ուժեղացնում է լարվածությունը Միջերկրական ծովի արեւելքում։ Այնուամենայնից, Թուրքիան Ռուսաստանի համեմատությամբ Հարավային Կովկասում կրտսեր խաղացող է»,-նշվում է հոդվածում:

Հեղինակը նաեւ գրում է, որ այսպես թե այնպես, ամեն դեպքում Մոսկվան անխուսափելիորեն կներքաշվի ցանկացած հակամարտության մեջ: Փորձագետը հայտնում է, որ Ռուսաստանի համար խաղադրույքներն այս տարածաշրջանում  շատ ավելի բարձր են, քանի որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության լծակների միակ ամենակարեւոր աղբյուրը այդ հակամարտության չլուծված լինելն է:

Ղարաբաղի սահմանին ծավալվող իրադարձությունները շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել հեղինակավոր Reuters գործակալությունը՝ պարբերաբար հրապարակումներ անելով: Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների մասին բացահայտումներ եւ ուշագրավ մանրամասներ ներկայացնելուց, նրանց պատմություններն ու Ադրբեջանի կողմից կռվելու պարտադրանքի  մասին հրապարակումից հետո, այսօր գործակալությունը ներկայացրել էր լուսանկարներ՝ հրապարակված հայկական գերատեսչությունների ու սոցիալական ցանցերի էջերում՝ ներկայացնելով հրետակոծված Ստեփանակերտն ու մարտակերտը, վիրավորումներ ստացած խաղաղ բնակչությունն ու ապաստարանները, դիրքերում շարունակվող մարտերն ու ավերված կառույցները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3333 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը