Ուզում եմ ժպտացող երեխաների տեսնել, գնդակով վազել, ֆուտբոլ խաղալ, ոչ թե զարթնել ազդանշանների ձայնից․ արցախցի ֆուտբոլիստ

«Լեռնային Արցախ» թիմի ֆուտբոլիստ Էդուարդ Սարգսյանը ռուսական անձնագիր ունի: Նա ծնվել է Արցախում, նրա հայրը «Լեռնային Արցախի» դարպասապահն է եղել, սակայն պատանի տարիքում տեղափոխվել է Ռուսաստան, հանդես եկել «Կուբան» և «Արմավիր» թիմերում: Այս մրցաշրջանից առաջ Սարգսյանը տեղափոխվեց Հայաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Լեռնային Արցախ», սակայն դեռ չէր հասցրել նորամուտը նշել թիմի կազմում, երբ պատերազմը սկսվեց: Ռուսական Sport24-ի հետ զրույցում Սարգսյանը պատմել է, թե ինչպես է սկսվել պատերազմը:

«Ստեփանակերտում էի, հորաքրոջս մոտ: Պետք է 9:30 մեկնեինք Երևան՝ խաղի, սակայն 7:30-ին արթնացա պայթյունների ձայնից: Սկզբում ընդհանրապես չէի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Սենյակ մտան, գոռացին՝ «Պատերազմ է սկսվել, գնում ենք թաքստոց, արագ հագնվիր»: Իհարկե, սարսափելի էր: Բայց քաղաքում տագնապ չկա, բոլորն էլ ամեն ինչ հասկանում են»,- պատմել է Սարգսյանը:

Ֆուտբոլիստը պատմել է, թե ներկայումս ինչ վիճակ է քաղաքում. «Անօդաչու թռչող սարքեր են երկնքում, պայթյուններ են լսվում, մարդիկ թաքստոցներում են: Սկզբում ինտերնետը լավը չէր, հիմա արդեն կարգավորվել է: Կողքը մի քանի խանութներ են աշխատում: Ամբողջ ազգի ոգին անսասան է, մենք հավատով ենք նայում ապագային»,- նշել է ֆուտբոլիստը:

Սարգսյանը չի հասկանում՝ ինչպես կարող է միջազգային հանրությունը թույլ տալ, որ փոքր երկրի դեմ երկու երկրներ պատերազմեն. «Բացի այդ Սիրիայից տեռորիստներ են եկել: Պատմում են, որ նրանց մոտ թմրանյութեր էլ են հայտնաբերում: Ասում են, երբ նրանց կողքը տանկ էր պայթում, միևնույն է, անջատված քայլում էին: 100 տոկոս ինչ-որ բանի ազդեցության տակ են եղել… Նույնիսկ չեն փորձել փրկել յուրայիններին»:

Ֆուտբոլիստի համար անհասկանալի է նաև փորձագետների պահելաձևը. «Մեզ օգնություն պետք չէ, մենք ամուր և ուժեղ ոգի ունեցող ազգ ենք: Եվ մենք կհաղթենք: Բայց շատ չեմ կարող հասկանալ: Մարդիկ դեպքերի զարգացումից 2000 կմ այն կողմ իրենց համար ապահով նստած քննարկում են՝ ով է սխալ, ով՝ ճիշտ: Ոմանք նույնիսկ ասում են՝ «Ինչ է եղել, թող կրակեն: Դա մեր պատերազմը չէ»: Ինչո՞ւ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում խաղաղություն հաստատելու համար»:

Սարգսյանի համար ամենացավալին այս իրավիճակում այն է, որ զոհվում են երիտասարդ հայորդիներ. «19-20 տարեկան տղաներ են զոհվում: Շատ մտերիմներ հիմա առաջնագծում են, անհանգստանում եմ իրենց համար: Թեթևանում ես, երբ նրանց ձայնն ես լսում: Կանայք և երեխաներն ամենաիսկական հերոսներն են: Շատ ուժեղ են, ոչնչից չեն վախենում, մեծերին են օգնում: Իհարկե, հիմա ֆուտբոլի մասին մտքեր չկան, դրա մասին որոշ ժամանակ պետք է մոռանալ: Ուզում եմ ժպտացող երեխաների տեսնել, գնդակով վազել, ֆուտբոլ խաղալ, այլ ոչ զարթնել ազդանշանների ձայներից»:

Անկախ ամեն ինչից՝ Էդուարդը դրական է տրամադրված. «Ոչ մի տագնապ չկա: Հավատում ենք մեր ազգին, մեր փառապանծ զինվորներին: Համոզված ենք՝ հաղթանակը մերն է լինելու»,- եզրափակել է Սարգսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1414 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը