Երևան
12 °C
Հակառակորդը միայն այսօր ունի մոտ 400 զոհ, գրեթե 700 վիրավոր։ Հայկական կողմը այսօրվա ընթացքում խոցել է ադրբեջանական 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ,1 ԱԹՍ։ Այս մասին այսօր, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ամփոփելով օրվա պատկերը, հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով` այս պահին մարտերը շարունակվում են նույն ուղղություններով` հարավային եւ հյուսիսային։ Համեմատելով նախորդ երկու օրերի հետ` նա նշեց, որ այսօր մարտերը նույնքան համառ եւ ծանր չեն եղել, թեպետ հակառակորդը շարունակել է հարձակողական գործողություններ՝ նույն ուղղություններում՝ նախապես կենտրոնացնելով որոշակի ուժեր, որոնք մեր զինծառայողները հետ են մղել ու պատճառել են թշնամուն զգալի կորուստներ:
Արծրուն հովհաննիսյանը խոսեց ապատեղեկատվության մասին, որը հակառակորդ երկիրը տարածում է ամենաբարձր ղեկավարության մակարդակով, մասնավորապես` Ադրբեջանի նախագահն ու վերջինիս ընտանիքը ։
«Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիեւը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում։ Փաստացի, երկրի գլխավոր գերագույն հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ էլ սխալ են զեկուցում»,– նշեց Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ այդ կեղծ ինֆորմացիայից Ալիեւը ոգեւորվում է, ապա սեփական պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք շատ հեշտ հերքվում են։
«Այսօր Գյանջայի` պատմական Գանձակի օդանավակայանին հասցված հարվածից հետո մենք հասկացանք, թե Ալիեւն ինչքան թքած ունի ժողովրդի վրա։ Մեկ շաբաթ է` մարտեր են ընթանում, բայց Ալիեւը ոչ մի քայլ չի ձեռնարկել սեփական բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,– նշել է Հովհաննիսյանը։
Արծրուն հովհաննիսյանը եւս մեկ անգամ հայտնեց, որ Ադրբեջանի ինված ուժերը մարտերի փաստացի կառավարումը հանձնված է Թուրքիայի ԶՈւ-ին։ Նա նշեց` Հայաստանի, Արցախի բանակը կռվում է թուրք-ադրբեջանական միացյալ ուժերի դեմ։
«Թուրքական զինված ուժերի ամենագործուն մասնակցությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել է։ Թուրքական ԱԹՍ–ները չեն կարողացել աշխատել, կորուստն ու փախուստն ավելի շատ է եղել, դրա համար էլ գրավված քաղաքների մասին լուրերը շատանում են»,-ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի ԶՈՒ–ն այսօր որեւէ նշանակալի մարտավարական գործողություն չի կարողացել կատարել, դեռ ավելին՝ հետ է շպրտվել:
Անդրադառնալով ՀՀ տարածքին, Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ–ի սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է։
«Չեմ կարծում, որ Երեւանը վտանգված է, բայց ամեն դեպքում, մենք պատերազմի մեջ ենք»,– նշեց Հովհաննիսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է նաև մայրաքաղաքին վտանգ սպառնալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՋրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT