Երևան
12 °C
«Թուրքական F-16-ները Ղարաբաղում ռազմական գործողությունների մեջ ներգրավված չեն, դրանք Ադրբեջանում չկան ոչ օդում, ոչ ցամաքում »:
«Թուրքական F-16-ներ Ադրբեջանում կան, բայց դրանք երկնքում չեն, այլ կանգնած են ու թռիչքներ չեն իրականացնում»:
Այս 2 մտքերի հեղինակն էլ Ադրբեջանի ղեկավարությունն է, իրար հակասող այս նախադասությունները հնչել են 1 օրվա տարբերությամբ՝ միջազգային 2 տարբեր լրատվամիջոցներով: Ի վերջո, թուրքական ռազմական ինքնաթիռները ներգրավվա՞ծ են ղարաբաղա-ադրբեջանական այս պատերազմում, թե՝ ոչ, ինչպես երեւում է, շփոթում են արդեն անգամ Ադրբեջանի ղեկավարն ու նրա գլխավոր օգնականը:
Ի դեպ, հեղինակավոր CNN International-ին տված հարցազրույցում, բացի այս մտքերից երկրորդից, Ալիեւը եւս մի քանի հայտարարություն է արել:
Մասնավորապես, Ալիեւը հայտարարել է, որ չափազանց դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներից, քանի որ միջազգային միջնորդությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին, ըստ նրա, ոչնչի չի հանգեցրել:
«Արդեն 28 տարի ԵԱՀԿ-ն ոչ թե ակտիվ աշխատում է, այլ պասիվ գործում, նրանց աշխատանքը ոչ մի արդյունքի չի հանգեցրել, ԵԱՀԿ-ի աշխատանքն է պատճառը, որ հիմա տեղի է ունենում այս ամենը (պատերազմը)»,-ասել է Ալիեւը: Հիմնականում, որպես դժգոհության պատճառ Ադրբեջանի ղեկավարը նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվել ստիպել հայերին լքել «Ադրբեջանին պատկանող հողերը»:
Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը CNN-ի հետ զրույցում արդեն բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի ու Արցախի հասցեին, մինչ այդ դա անում էր անուղղակի կերպով՝ շարունակ պնդելով, որ հայկական կողմն է եղել առաջին գրոհի հեղինակը, Արցախի Պաշտպանության բանակն է նախահարձակ եղել ու իրենք պաշտպանվում են՝ պատասխան կրակով: Անցնելով հարազատ դարձած դիվանագիտությանը, Ալիեւն այս հարցազրույցում սպառնացել է Հայաստանին ու հայտարարել, որ վերջին հնարավորությունն է տալիս.
«Մենք կվերադարձնենք մեր հողերը՝ խաղաղ կամ պատերազմի ճանապարհով, բայց կանենք անկասկած: Մենք ուզում ենք դա անել խաղաղ ճանապարհով ու տալիս ենք Հայաստանին վերջին հնարավորությունը: Մեզ արյուն պետք չէ, մեզ մեր հողերն են պետք»,-հայտարարել է նա: Այնուհետ հնչեցրել է նույն ծեծված մտքերն այն մասին, որ ադրբեջանական տարածքները Hայաստանն օկուպացրել է, զավթել ու բնակեցրել դրանք ու հիմա, Հայաստանի փրկության միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի տարածքը լքելն է, այն Ադրբեջանին թողնելը, որովհետեւ նախկինում քանիցս հայտարարել են՝ իրենք չեն համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ: Ալիեւն իր մտքի այս հատվածը համեմել է հայտարարությամբ, թե «ուրիշի հողերը խաղաղ լքելու մասին իր խոսքը Հայաստանի համար պատմական հնարավորություն է, որը բաց թողնելը մեծագույն սխալ կլինի»:
Այժմ՝ ամենակարեւորներից մեկի՝ Ադրբեջանի ագրեսիային թուրքական միջամտության մասին:
CNN-ի հետ զրույցում Ալիեւը կտրականապես հերքել է պնդումը, որ թուրքական F-16-ները Ադրբեջանի սպառազինության կազմում կիրառվում են հայերի դեմ Ղարաբաղում: Նա նշել է, որ F-16 կործանիչները Ադրբեջան են հասել Թուրքիայի հետ համատեղ ռազմական վարժանքներին մասնակցելու նպատակով:
«Նախորդ տարի Ադրբեջանն ու Թուրքիան 10 այդպիսի համատեղ զորավարժություն են անցկացրել, Թուրքիան մեր դաշնակիցն է եւ ընդունված է մեր տարածքում զորավարժություններ անկացնելը՝ այդ թվում, օդուժի մասնակցությամբ: Այնպես որ, F-16 կործանիչները Ադրբեջանում կան,ցամաքում են այժմ, դրանք օդ չեն բարձրանում, ռազմական գործողությունների էլ չեն մասնակցում»: Ճշտող հարցին, թե թուրքական օգնություն առհասարակ կա՞, Ալիեւը կրկին նույն պատասխանն է տվել՝ հայտարարելով, որ F-16 կործանիչներ Թուրքիայում կան, ղարաբաղյան մարտերին չեն մասնակցում, իսկ ինչ վերաբերում է թուրքական սարքավորումներին ու ռազմական տեխնիկային, ըստ Ալիեւի՝ դրանք առկա են.
«Այո, մենք ունենք թուրքական զենքեր: Եւ ոչ միայն թուրքական, նաեւ ռուսական, իսրայելական, բելառուսական, ուկրաինական զենքեր, որովհետեւ մենք ունենք այդ հնարավորությունը եւ վճարում ենք զենքի համար, իսկ Հայաստանին դրանք տրամադրում են իր դաշնակիցներն անվճար, նրանք չունեն գումար սպառազինություն գնելու համար ու այն անվճար են ստանում, իսկ մենք վճարում ենք: Ունենք թուրքական զենքեր, բայց թուրքական զորք չունենք»,-նշել է Ադրբեջանի ղեկավարն ու վերջում հայտարարել՝ Ղարաբաղի ստատուս-քվոն պետք է փոխվի եւ իրենք այն արդեն փոխում են:
Վերադառնալով թուրքական F-16 կործանիչների՝ ռազմական գործողություններին մասնակցությանն ու թուրքական միջամտությանը, ուշագրավ է, որ մինչ այժմ ադրբեջանական ղեկավարությունը հերքում էր առհասարակ Ադրբեջանի տարածքում դրանց առկայության փաստը եւ այս հարցազրույցն արվել է The New York Times-ի հետաքննական մի հոդվածի հրապարակումից հետո: Իսկ այդ հոդվածում լրատվականը ապացույցներ էր հրապարակել Ադրբեջանում առնվազն երկու F-16 թուրքական կործանիչների առկայության մասին:

The New York Times-ի թղթակից Քրիստիան Թրիբերտը հրապարակել էր լուսանկար (վերեւում) Գյանջայի միջազգային օդանավակայանից, որտեղ Planetlabs-ի արբանյակային նկարահանման եզրակացությունն է, ինչի ուսումնասիրմամբ էլ պարզ է դառնում, որ թուրքիայի ՕՏՈՒ-ին պատկանող 2 F-16 կործանիչ-ռմբակոծիչ հենց արբանյակային լուսանկարման պահին կայանված է եղել օդանավակայանում, բացի այդ, օդանավակայանում եղել է նաեւ CN-235 թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռ:
Լրագրողը նշել է, որ հետաքննողները համեմատել են օդանավի պարամետրերն ու բնութագրերը, այդ թվում `Ադրբեջանի սպառազինության մեջ առկա օդանավերը՝ ՄիԳ -21, ՄիԳ -29, Սու -25, Լ -39 եւ եկել եզրահանգման, որ թուրքական F-16- ների պարամետրերը ամենահամապատասխանն են:
«Օդանավակայանում կար նաեւ ավելի մեծ ինքնաթիռ, որը, կարծում ենք, CASA / IPTN CN-235 էր: Այն օգտագործվում է նաեւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից », - գրել է Քրիստիան Թրիբերտը: Նրա կարծիքով, F-16- ի առկայությունը ցույց է տալիս Թուրքիայի խոր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում:
«Հուլիսի վերջին Թուրքիան մի քանի F-16 ինքնաթիռներ ներգրավեց Ադրբեջանի հետ համատեղ վարժանքներում: Առնվազն 5 ինքնաթիռ էր երեւում այդ ժամանակ նկարահանված տեսահոլովակում նույն տեղում (ներքեւում)՝ Գյանջայի միջազգային օդանավակայանում »,-հիշում է The New York Times- ի լրագրողը եւ հավելում, թե դեռեւս անհայտ է՝ ինչու ամիսներ անց կործանիչները դեռ Ադրբեջանի տարածքում են:

Արբանյակային լուսանկարների եւ տեսաապացույցների հրապարակումից հետո էր հենց Ալիեւը ստիպված խոստովանել, որ F-16-ներ, այնուամենայնիվ, առկա են իր երկրի տարածքում, սակայն ինքն էլ չի հստակեցրել, թե զորավարժություններից հետո ինչու են թուրքական օդանավերը դեռ Ադրբեջանում: Միաժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը շարունակում է պնդել, որ Ադրբեջանում առհասարակ չկան թուրքական F-16-ներ:
«Այո, ես պնդում եմ, Ադրբեջանում չկան F-16 կործանիչներ՝ ոչ մեր օդային տարածքում, ոչ ցամաքում»,-հայտարարել էր դեռ հոկտեմբերի 7-ին Հաջիեւը՝ բրիտանական The Spectator-ի հարցազրույցի ժամանակ: Նշենք, որ The New York Times-ի հրապարակումը հոկտեմբերի 8-ին էր, որին էլ հոկտեմբերի 9-ին հաջորդել էր Իլհամ Ալիեւի հարցազրույցը CNN-իմ ու վերջինս ստիպված էր եղել խոստովանել:
Այսպիսով, ավելի է խճճվել թուրքական ՕՏՈՒ-ի F-16 կործանիչ-ռմբակոծիչների առկայությունը հերքող ադրբեջանական պնդումները եւ ավելի ակնհայտ՝ այդ թեմայով պետական մակարդակով տարածվող սուտը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT