Երևան
12 °C
Կիրակի օրը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի երրորդ տուրում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ:
Խաղը շատ լավ սկսվեց Հայաստանի հավաքականի համար: Արդեն 6-րդ րոպեին Խորեն Բայրամյանը բացեց հաշիվը՝ իր առաջին գոլը խփելով Հայաստանի հավաքականի կազմում: Երկրորդ կեսի հենց առաջին րոպեին ձախողվեց Հայաստանի հավաքականի ձախ եզրը, և Նիկա Կաչարավան խփեց պատասխան գնդակը: 74-րդ րոպեին Վրաստանի հավաքականը ևս մեկ անգամ ճեղքեց պաշտպանությունը աջ եզրով, Վալերի Քազիաշվիլին գնդակը փոխանցեց դարպասային հրապարակ, որտեղից Թոռնիկե Օքրիաշվիլին անարգել գրավեց դարպասը: 88-րդ րոպեին Գեղամ Ղադիմյանի հարվածից հետո Մուրթազ Դաուշվիլին ձեռքով խաղաց, և մրցավար Իվան Բեբեկը 11 մետրանոց հարված նշանակեց: Հենրիխ Մխիթարյանը մոտեցավ գնդակին և անվրեպ իրացրեց 11 մետրանոցը՝ հավասարեցնելով հաշիվը: Մնացած ժամանակում նոր գոլեր չեղան. գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:
Խոսելով հավաքականի խաղի մասին, պետք է ընդգծել, որ թիմը չկարողացավ զարգացնել Էստոնիայի հետ նախորդ խաղում ունեցած հաջողությունը։ Իհարկե, Վրաստանի հավաքականը մակարդակով նկատելիորեն գերազանցում է էստոնացիներին, բայց Հայաստանի հավաքականի հետ խաղում Վլադիմիր Վայսը հանգստանալու հնարավորություն էր տվել թիմի մի քանի առաջատարների։ Մյուս կողմից սխալ է ասել, որ վրացիները խաղում էին երկրորդ կազմով։ Գրեթե ամբողջությամբ ձևափոխված էր միայն պաշտպանական գիծը, որտեղ փորձառու Գրիգալավայի կողքին հավաքված էր Բաթումի «Դինամոյի» պաշտպանների եռյակը։ Միջին և առջևի գծերում վրացիները խաղում էին հիմնական կազմի ֆուտբոլիստներով՝ բացառությամբ Օքրիաշվիլիի, ով փոխարինման մտավ երկրորդ կեսում։
Ընդհանուր առմամբ, զգացվում էր, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները առաջին հերթին զիջում էին մրցակցին արագությամբ։ Վրացիները առավելություն ունեին թե՛ դաշտի կենտրոնում, թե՛ հարձակման եզրերում։ Հիմնական վտանգը գալիս էր մեր թիմի պաշտպանության ձախ եզրից, որտեղ հանդես էր գալիս Արման Հովհաննիսյանը (բաց թողած երկու գոլերն էլ նրա եզրից եկան)։ Զիջում էր նաև կենտրոնը․ Վբեյմար Անգուլոն և Արտակ Գրիգորյանը ավելի շատ քանդող հենակետայիններ են, իսկ գնդակ պահել ու հասցնել առջևի գիծ նրանց երեկ ընդհանրապես չէր հաջողվում։
Սակայն խփած արագ գոլից հետո հույս հայտնվեց, որ Հայաստանի հավաքականը կարող է վստահ հաղթանակ տանել։ Գոլը ծնվեց Տիգրան Բարսեղյանի անհատական գործողությունների շնորհիվ։ Սովորաբար, Հայաստանի հավաքականը, հաշվի մեջ առաջ լինելով, կարողանում է հմտորեն անցնել հակագրոհների մարտավարությանը և լավ օգտագործել ազատ տարածությունները։ Բայց, Վլադիմիր Վայսը, որ դեռևս Սլովակիայի հավաքականը գլխավորելու ժամանակ երկու անգամ լավ դաս է ստացել Հայաստանի հավաքականի հակագրոհներից, այս անգամ ամեն ինչ խելամիտ էր կազմակերպել։ Արագ գոլը չփոխեց վրացիների մարտավարությունը, նրանք դաշտի կենտրոնում շատ ուշադիր էին Մխիթարյանի նկատմամբ, իսկ եզրերում փորձում էին քիչ ազատ տարածքներ թողնել։ Արդյունքում, Հայաստանի հավաքականը զիջեց նախաձեռնությունը, բայց հակագրոհների անցնել չէր հաջողվում։
Վրացիները դեռևս առաջին կեսում պետք է հավասարեցնեին հաշիվը, բայց Դավիթ Յուրչենկոյի փայլուն խաղը դա թույլ չտվեց։ Հայաստանի հավաքականը պաշտպանների քառյակը ակնհայտորեն չէր հասցնում արագ վրացիների հետևից։ Բացի այդ Վայսի թիմը շատ խաղակցված տեսք ուներ։
Այն ինչ չկարողացան անել վրացիներն առաջին կեսում արեցին հենց երկրորդի սկզբում։ Պաշտպանները, չգիտես ինչու, հենց առաջին րոպեից շատ բարձր դասավորվեցին, և «հյուրերը» հիանալի օգտագործեցին առաջացած բաց տարածությունը։ Միգուցե, եթե չլիներ նման արագ գոլ երկրորդ կեսի սկզբին, Հայաստանի հավաքականը կարողանար խաղը տանել իր համար ավելի ցանկալի ընթացքով, սակայն բաց թողած գոլը փոխեց խաղի տրամաբանությունը։
Ստեղծված իրավիճակում առաջատարի իր պարտականություններն էր փորձում կատարել Մխիթարյանը, ում կողքին մշտապես 2-3 մրցակից կար։ Իհարկե, նման պարագայում շատ դժվար է ֆուտբոլիստի համար, սակայն Հենրիխը երբեմն կարողանում էր զարմացնել մրցակցին ոչ ստանդարտ գործողություններով և արագ ճեղքումներով։ Սակայն հարձակման գծում կոմբինացիոն խաղ չկար։ Թե՛ Տիգրան Բարսեղյանը, թե՛ Խորեն Բայրամյանը շատ մեծ ծավալի աշխատանք են կատարում, և նրանց արագությունը մեծ վտանգ էր վրացիների համար, Խորենն ընդհանրապես լավագույններից էր խաղադաշտում։ Բայց կոմբինացիոն խաղը երկուսի մոտ էլ լավագույն վիճակում չէ։ Այդ առումով, զգացվում էր Արշակ Կորյանի բացակայությունը, որը պետք է կարողանա առջևի գծում լավ համագործակցել Մխիթարյանի հետ։ Թիմի միակ կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին գնդակ չէր հասնում։ Զգալով դա՝ Կապառոսը կրկնակի փոփոխություն կատարեց։
Նախ, իսպանացի մասնագետը խաղից հանեց Կարապետյանին, նրա փոխարեն դուրս բերելով կիսապաշտպան Էդգար Բաբայանին։ Հայաստանի հավաքականը մնաց առանց կենտրոնական հարձակվողի։ Հարձակման գիծը, Բաբայանի դաշտ մտնելով, պետք է ավելի մոբիլ դառնար։ Էդգարը տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստ է, մյուս կողմից, Կապառոսը, հավանաբար, չէր ուզում դաշտից հանել Բարսեղյանին կամ Բայրամյանին, որոնց կատարած աշխատանքի ծավալն իսկապես մեծ էր։
Սակայն Կապառոսի մյուս փոխարինումը «չար կատակ» խաղաց իր հետ։ Անգուլոյի փոխարեն դաշտ դուրս եկավ «Նոայի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը, որի համար սա առաջին խաղն էր հավաքականի մարզաշապիկով։ Հասկանալի է, որ մարզիչն ուզում էր գործի մեջ տեսնել նորեկին։ Սակայն Գարեգինյանը շատ անվստահ մտավ խաղի մեջ, և հավաքականի բաց թողած երկրորդ գոլը ծնվեց հենց նրա սխալից հետո։ Գարեգինյանը գնդակը կորցրեց դաշտի կենտրոնում, հետո փորձեց հետ բերել, խանգարեց մրցակցին, բայց Հայաստանի հավաքականի պաշտպանները չհասցրեցին վերադասավորվել։ Գնդակը փոխանցվեց աջ եզր, որտեղ ուշանում էր Արման Հովհաննիսյանը: Ուշացան նաև կենտրոնական պաշտպանները, և Օքրիաշվիլիին արդեն ոչ ոք չէր խանգարում։
Կապառոսի վերջին փոխարինումն իրեն արդարացրեց։ Գեղամ Ղադիմյանը լավ մտավ խաղի մեջ, իներտ Կամո Հովհաննիսյանի փոխարեն պաշտպանության աջ եզրում սկսեց խաղալ Բայրամյանը, և հավքականը առջևի գծում մի փոքր ակտիվացավ։ Ճիշտ է, մեր թիմի խփած երկրորդ գոլը, ինչ-որ չափով կարելի է նվեր համարել մրցակցի կողմից։ Ղադիմյանը հարձակման գծում միայնակ էր, միակ ելքը դարպասի ուղղությամբ հարված կատարելն էր։ Դժվար է ասել, ինչ կլիներ, եթե գնդակը չդիպեր վրացի պաշտպանի ձեռքին, բայց, 11 մետրանոցը հարյուր տոկոսանոց էր, Մխիթարյանն էլ վճռական պահին շատ սառնասիրտ գտնվեց։ Հայաստանի հավաքականը նույնիսկ հաղթանակ կարող էր կորզել ավելացված ժամանակում, բայց Մխիթարյանի ու փոխարինման մտած Վահան Բիչախչյանի համագործակցությունը չստացվեց։
Ելնելով խաղի ընթացքից՝ մեկ միավորը կարելի է ձեռքբերում համարել, սակայն, իհարկե, դա չի կարող բավարարել ֆուտբոլասերներին։ Սկզբունքային դիմակայություններում նրանք միայն հաղթանակ են ակնկալում, և դրա իրավունքն ունեն։ Այլ բան է, որ դաշտում ոչ միշտ է հաջողվում իրացնել բոլոր նպատակները։ Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց մրցաշարային աղյուսակը գլխավորելու հնարավորությունը։ Առջևում Էստոնիայի հավաքականի հետ արտագնա խաղն է, որտեղ Կապառոսի թիմին նորից հաղթանակ է անհրաժեշտ։
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT