Երևան
12 °C
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել նախագիծ, որով ժամանակավորապես առաջարկվում է արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ կգործի 6 ամիս ժամկետով: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ որոշվել է դեկտեմբերի 31-ից, որպեսզի մեր հայրենակից տնտեսվարողները 2 ամիս ժամանակ ունենան փոփոխություններին հարմարվելու համար։
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի մի քանի հարցերին է պատասխանել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
- Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ է որոշվել ժամանակավորապես արգելել թուրքական ապրանքների ներմուծումը եւ ոչ մշտական:
- Դա ընթացակարգային հարց է: Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 47-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով։ Նշված հավելվածի «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, իսկ հավելվածի 54-րդ կետի համաձայն՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում: Ու չնայած ֆորմալ մենք կարող ենք առավելագույնը 6 ամսով կիրառել սույն սահմանափակումը, բայց ոչինչ չի խանգարում, որ 6 ամսից հետո արգելքը կրկին երկարաձգվի եւս 6 ամսով։ Այս մասով կրկին սահմանափակումներ կիրառելու քանակական շեմեր չկան:
- Նշված էր՝ որոշ ապրանքների, խոսքը կոնկրետ ո՞ր ապրանքներին է վերաբերում կամ որին չի վերաբերում:
- Ըստ էության՝ խոսքը վերջնական սպառման բոլոր տեսակի ապրանքների մասին է, եւ սահմանափակումը կվերաբերի ներմուծվող բոլոր տեսակի վերջնական սպառման պատրաստի արտադրանքին:
- Թուրքական ապրանքին գնային ու որակական առումով համապատասխան այլընտրանքներ ունե՞նք:
- Կարծում եմ՝ այո: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նույն որակի եւ տեսակի վերջնական սպառման ապրանքներ կարող են ներմուծվել այլ երկրներից, նաեւ, ինչը շատ կարևոր է, կարող են արտադրվել Հայաստանում:
- Դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքը արգելելու տարբերակ քննարկվո՞ւմ է՝ հաշվի առնելով, որ դրանով եւս նպաստում ենք այդ երկրի տնտեսության զարգացմանը:
- Հարցի հետ կապված քննարկումների օրակարգն այս նախագծով չի սպառվում: Քննարկումները շարունակվում են, եւ այս պահին ես որեւէ բան չէի բացառի:
- Ձեր հաշվարկով՝ այս որոշման ընդունումը ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա:
- Իհարկե, որոշումը որոշակի բացասական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա, սակայն պետք է նշեմ, որ տվյալ դեպքում ռիսկերի գինը շատ ավելի բարձր է, քան հնարավոր բացասական ազդեցության կշիռը: Ընդ որում, վստահ եմ, որ բացասական ազդեցությունը կլինի ժամանակավոր, եւ շուկան արագ կադապտացվի նոր իրավիճակին: Չի բացառվում նաեւ, որ ավելի շահավետ լուծումներ առաջանան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10-ի մասին, ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ
Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով
Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը
Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը
Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել
Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները
Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի
Երբ մի ուժ մեղադրում է մյուսին Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի. Ռուբինյան
Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը
Հայտնի է՝ քանի զբոսաշրջիկ է մարտ ամսին այցելել Հայաստան և որ երկրներից
ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ. նախարար
Որպես անհետ կորած որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է Երևանյան լճում
FacePass-AMIO դեմքի սկանավորմամբ վճարատեսակը Հայաստանում է
2018-ից մեր օրակարգում է նոր Սահմանադրությունը, չպետք է այն կապել հայ-ադրբեջանական գործընթացի հետ. Միրզոյան
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորի կոշիկի միջից բջջային հեռախոս են հայտնաբերել
Սու՛ս մնացեք, մի՛ անցեք չափերը, հանգստացե՛ք. լարված զրույց Ռուբինյանի ու Խաչատրյանի միջև. տեսանյութ
Սահմանադրական դատարանի ամբողջական որոշմանը ծանոթանալուց հետո Դատախազությունը դիրքորոշում կներկայացնի
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Արագածոտնի փոխմարզպետը պաշտոնից ազատվել է
Դադարեցվել են Վահագն Թևոսյանի լիազորությունները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT