Եվրոպայի կեսից ավելիի երթեւեկությունը կաթվածահար արած հայերը խոստանում են շարունակել բողոքը

Հայաստանում եւ սփյուռքում ապրող հայերը շարունակում են  հնարավոր բոլոր տարբերակներով աշխարհին փոխանցել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արդեն 20 օր ձգվող զինված հարձակումների մասին՝ փորձելով ամեն գնով հասնել Արցախի ճանաչման, օգնել՝ հնարավորինս շատ  բարձրաձայնելու, աշխարհի հեղինակավոր պարբերականների էջերին Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումների մասին հասցնելու համար:

Այսօրվա ցույցերի մասնակիցներն ու կազմակերպիչները խաղաղ, կազմակերպված ձեւով  վաղ առավոտից մի քանի ժամ շարունակ փակել էին Եվրոպայի կարեւորագույն մայրուղիներ: 

Համաեվրոպական ցույցերի մասնակիցների հիմնական պահանջների թվում էր իրենց բողոքի ցույցերի, պատերազմի ու Արցախի անկախության մասին պատշաճ լուսաբանում: Այս պահանջը մասնակի բավարարվեց, որովհետեւ փակ փողոցներ կարճ ժամանակում ժամանեցին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ հիմանականում ֆրանսիացիներ:

Միայն առավոտյան 08:30-ից 8:40-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիայի ազգային ինտերակտիվ ճանապարհային քարտեզը՝ Bison Futé- ն հաղորդել է 10 կիլոմետրանոց կուտակումների մասին՝ Լյուքսեմբուրգից Բելգիա տանող ավտոճանապարհներին:  Վարորդներին զգուշացվել է, որ ստիպված են շրջանցել ճանապարհներն ու օգտվել այլ երթուղիներից:

Franceinfo ռադիոկայանը հայտնել է, որ Ֆրանսիայից դեպի Լյուքսեմբուրգ եւ Բելգիա ելք ունեցող ավտոմայրուղիները փակվել են վաղ առավոտից՝ Ֆրանսիայի հայ համայնքի նախաձեռնությամբ: Փակ են եղել A31 եւ N52 միջպետական ավտոճանապարհները:

Ռադիոկայանը նշել է, որ ակտիվիստների 150-ից 200 տրանսպորտային միջոցներ արգելափակել են երթևեկությունը երկու ուղղություններով նշված երկու մայրուղիներում: Հայ համայնքի ներկայացուցիչները մեքենաները հակառակ ուղղությամբ են կայանել՝ կաթվածահար անելով երթեւեկությունը:

Ըստ ճանապարհային քարտեզի, այս ուղղությամբ A31 ճանապարհը փակ է եղել հյուսիս-հարավ ուղղությամբ Զուտգենից 1 կմ հեռավորության վրա: A30 ճանապարհով շրջանցում է իրականացվել:

Նույն իրավիճակը N52- ում  է եղել՝ Բելգիայի հատվածում: Խցանված է եղել հարավ-հյուսիս ուղղությամբ ՝ դեպի Արլոն (Բելգիա), Ռեոնի եւ Մոն-Սեն-Մարտին՝  6 կիլոմետր: Ռադիոկայանը հիշեցրել է արդեն 2 շաբաթից ավել Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով ձգվող ռազմական գործողությունների մասին եւ նշել, թե ինչու են հայ համայնքի ներկայացուցիչները փակել ճանապարհներ ու որն է նրանց հիմնական պահանջը:

Հայ համայնքի բողոքի ակցիային անդրադարձել է նաեւ FederalPress-ը՝ հղում անելով Franceinfo-ի հաղորդած տվյալներին եւ նշելով, որ քաղաքացիները ճանապարհները փակել են՝ օգտագործելով սեփական մեքենաները: Այստեղ եւս հակամարտության մասին  նախորդ հրապարակումներից հիշեցումներ են եղել:

Հայ համայնքի ակցիան խաղաղ ընթացք է ունեցել եւ ավարտվել ֆրանսիացի լրագրողների տեղ հասնելուն ու լուսաբանելուն պես:

Ֆրանսիայի ազգային ռադիոն հայտնում է, որ ճանապարհով ընթացող մեքենաները ստիպված են եղել փոքր-ինչ երկար ճանապարհով շարունակելով ընթացքը: Երթեւեկությունը միջպետական ավտոճանապարհներին կարգավորվել եւ բնականոն հունով շարունակվել է մոտ 2 ժամ անց:

Տեղում են եղել ֆրանսիական ոստիկանության ծառայողներ եւ հատուկ ջոկատայիններ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ հայ համայնքի ներկայացուցիչները երկրի տարբեր հատվածներում նախապես միմյանց հետ պայմանավորվել են, Փարիզից ավտոերթով, շարասյունով եկել են ու փակել Ֆրանսիա-Բելգիա միջպետական մայրուղին, այնտեղ նրանց են միացել Բելգիայում ապրող հայերը ու ճանապարհը փակվել է երկկողմանի: Նշվում է, որ ցուցարարների կողմից կաթվածահար է արվել Եվրոպայի կեսից ավելիի երթեւեկությունը:

Մեկ այլ խումբ, կազմակերպված ձեւով փակել է Ֆրանսիա-Իսպանիա միջպետական ճանապարհը:

Շվեյցարիայից Ֆրանսիա տանող մեկ այլ՝ հատուկ կարեւորության մայրուղին եւս փակ է եղել: Առավոտյան ժամը 07-ից այն փակ պահելու համար հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են գիշերվանից:

Ժամեր շարունակ փակ է մնացել նաեւ Ֆրանսիան Իտալիային կապող մայրուղին, Բելգիա-Նիդեռլանդներ ճանապարհահատվածը, Իտալիա-Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ-Ֆրանսիա ճանապարհները:

Եվրոպայի համար կարեւորագույն նշանակություն ունեցող Գերմանիա-Դանիա ճանապարհահատվածը  փակ է եղել Համբուրգի կողմից, վաղ առավոտից: ճանապարհն ամբողջությամբ հեղեղված է եղել հայկական ու արցախյան դրոշներով, այնտեղ երիտասարդները պահանջել են աշխարհին՝ լուռ չմնալ ու չեզոք դիրքորոշում չդրսեւորել: Այս ճանապարհահատվածը փակ, իսկ երթեւեկությունն այնտեղ կաթվածահար է մնացել մոտ 3 ժամ:

Այս բոլոր ավտոմայրուղիները փակ են մնացել նվազագույնը 2 ժամ, որոշ ճանապարհներ՝ 4 ժամ ու ավելի, մի քանի հատվածներում ցուցարարները որոշել են մնալ շատ ավելի երկար:

 Հայ համայնքի ներկայացուցիչները եվրոպական լրատվամիջոցներին հայտնել են, որ ճանապարհները փակելու եւ բողոքի ձայնը բարձրացնելու ակցիաները չեն դադարելու՝ քանի դեռ Եվրոպան լուռ է Ղարբաղում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

Հիշեցնենք, զուգահեռ ցույցեր են իրականացվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու աշխարհի գրեթե բոլոր կետերում, որտեղ հայ համայնք կա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2084 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը