Երևան
12 °C
Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ շփումների մեջ է՝ Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմներ ներդնելու հարցի շուրջ:
Երեկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ շուտով արդյունք կլինի:
«Որպեսզի հրադադարի ռեժիմը աշխատի, մենք դրանում արդեն համոզվել ենք երկու փաստաթղթերից հետո, որոնք ընդունվել են եւ թույլ չեն տվել արմատապես փոխել իրավիճակը գետնի վրա, հարկավոր է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի ստեղծում», - ասել է նա եւ շարունակել. «Դրա վրա մենք ակտիվ աշխատում ենք, նախ եւ առաջ՝ մեր Պաշտպանության նախարարությունը՝ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում այդպիսի մեխանիզմը կհամաձայնեցվի»:
Լավրովի համոզմամբ՝ այժմ ամենակարեւորը ռազմական հռետորաբանության դադարեցումն է՝ ոչ միայն կողմերի միջեւ, այլեւ միջազգային դերակատարների։ Երկրորդը՝ ծայրաստիճան անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, հարվածները քաղաքացիական բնակավայրերի վրա։
Ինչպե՞ս կմեկնաբանեք Լավրովի հայտարարությունը, ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը, որոնք, ըստ ըստ ՌԴ արտգործնախարարի, քննարկվում են կողմերի հետ եւ մոտ ապագայում կարող են համաձայնեցվել: Մեր այս հարցին ի պատասխան ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Դրա մասին ԱԳ նախարարն էլ է նշել, ու նաեւ նշված է ԱԳՆ հայտարարություններում, այս շրջանի գրեթե բոլոր հայտարարություններում, այդ թվում նաեւ այսօրվա հատարարությունում, որ մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ եւ հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը: Այդ հարցով այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»:
Փորձեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանից պարզել՝ ի՞նչ են ենթադրում այդ վերահսկման կամ վերիֆիկացիոն մեխանիզմները, դրանք կարո՞ղ են որեւէ ազդեցություն ունենալ սահմանին լարվածության թուլացման վրա:
Պատգամավորը պարզաբանեց, որ ընդհանրապես նման տարբեր ձեւաչափեր կան աշխարհում, ամենատարբեր նման առաքելություններ կան:
Թե Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում ինչ ձեւաչափ կընտրվի՝ քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ կախված է կոնկրետ իրավիճակից, կողմերի համաձայնությունից, նաեւ նրանից, թե առաջարկող կողմը ինչ է պատրաստ անել:
«Ընդհանուր առմամբ սա ստանդարտ մոտեցում է. ցանկացած հրադադարի, ցանկացած զինանդադարի ժամանակ անհրաժեշտ են ինչ-որ վերիֆիկացիայի մեխանիզմներ: Այնպես որ պարզ է, որ այստեղ էլ դա պետք է լիներ, իսկ թե ավելի կոնկրետ ինչ տեսք կունենա, դա արդեն բանակցությունների եւ իրավիճակի հետեւանք է լինելու»,- ընդգծեց պատգամավորը: Մեր հարցին՝ այդ մեխանիզմները ի՞նչ կարող են փոխել լարվածության թուլացման հարցում, Զոլյանը պատասխանեց, որ փորձը ցույց է տալիս, որ միայն դրանք երբեք բավարար չեն լինում զինադադարը կամ հրադադարը պահպանելու համար:
«Այսինքն կարեւորը ռազմական իրավիճակն է եւ կողմերի պատրաստակամությունը՝ զինադադարը պահպանելու: Այս իմաստով ես կուզեի մեր հասարակությանը կոչ անել, որ դա գիտակցեն եւ հասկանան, որ սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է հրադադարի համար»,- շեշտեց նա:
Պատգամավորին խնդրեցինք գոնե մի օրինակ ասել նման ձեւաչափի կիրառման կամ պարզաբանել՝ արդյոք խոսքը միջազգային դիտորդների մասի՞ն է:
«Սովորաբար լինում է ինչ-որ դիտորդների առաքելություն, որը նաեւ տեխնիկապես որոշակի զինվածություն ունի, սարքերով հետեւում է իրավիճակին, աշխատում կողմերի հետ, ըստ իրավիճակի որոշակի ֆունկցիաներ կատարում: Բայց ամեն դեպքում, եթե ձեր հարցի իմաստն այն է, թե խոսքն արդյոք խաղաղապահների մասին է, կասեմ, որ խաղաղապահները ուրիշ ձեւաչափ է»,- պարզաբանեց պատգամավորը:
Մեր հաջորդ հարցին՝ դիտորդների մեխանիզմը ի՞նչ խնդիր է լուծելու, պարզապես նրա համար է, որ հսկի, թե որ կողմից է խախտումը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը պատասխանեց.
«Դե եթե շատ պարզեցված ներկայացնենք, այո, այդ մեխանիզմների իմաստն այն է, որ հսկեն, թե որտեղից է եղել խախտումը, նաեւ ինչից է եղել: Օրինակ դա օգնում է բացառել պատահական խախտումները, օգնում է բացառել իրավիճակները, երբ երկու կողմն էլ իրար մեղադրում են»:
Ինչ վերաբերում է խախտող կողմի համար նախատեսված պատասխանատվությանը, ապա այն միայն բարոյական եւ քաղաքական տիրույթում է: Պատգամավորի փոխանցմամբ՝ գոյություն չունի միջազգային կառավարություն, որը կարողանար որեւէ միջազգային պայմանագիր խախտող կողմի իրավական պատասխանատվության կանչել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT