Թուրքական ապրանքների մուտքն արգելելու հարցը ԵԱՏՄ-ում դժվար կլինի․ Քամալյան

Հույս ունեմ, որ ՀՀ այսօրվա Կառավարությունը մինչեւ վերջ կգնա եւ կհրաժարվի թուրքական ապրանքների ներմուծումից։ Մենք բարոյական իրավունք չունենք դա չանելու։ ՀԺ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը՝ անդրադառնալով Կառավարության ընդունած որոշմանը։ 

ՀՀ Կառավարությունն այսօր որոշում է ընդունել 2020 թ. դեկտեմբերի 31-ից 6 ամիս ժամկետով արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ։ Խոսքը վերջնական սպառման բոլոր ապրանքների մասին է։ Քանի որ ԵԱՏՄ պայմանագրով երկիրը միակողմանիորեն կարող է 3-րդ երկրից ներմուծվող ապրանքների վրա սահմանափակում դնել միայն 6 ամսով։ Սակայն ոչինչ չի խանգարում 6 ամիս հետո երկարաձգել այդ որոշումը։

Արտակ Քամալյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Քամալյան, գաղտնիք չէ, որ Հայաստան է ներմուծվում նաեւ թուրքական ծագմամբ միրգ ու բանջարեղեն, հնարավո՞ր է, որ հիմա դա այլ երկրի անվամբ ներմուծեն ՀՀ։

- Կարծում եմ, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը լիովին կարող է իր արտադրանքով փակել այն մասը, որը ներմուծվում էր Թուրքիայից, դա՝ թե՛ լոլիկի, թե՛ բանջարեղենի, թե՛ մրգերի առումով։ Իսկ այն, ինչը Հայաստանում չի աճում, օրինակ՝ ցիտրուսային մրգերը, մենք կարող ենք ներմուծել ուրիշ երկրներից։

- Ո՞ր շուկաներն են մեզ համար թուրքական ապրանքին այլընտրանք լինելու եւ այս վերապրոֆիլավորման ազդեցությունը տնտեսության վրա ինչպիսի՞ն է լինելու։

- Թուրքիայից հիմնականում տրիկոտաժ եւ կենցաղային տեխնիկա է ներմուծվում։ Այդ ապրանքների համար, կարծում եմ, ամենահարմար այլընտրանքը գնային ու որակական առումով առաջին փուլում կլինի Չինաստանը։ Շատերն ասում են, որ դա կարող է ինչ-որ չափով թանկացնել ապրանքների գները Հայաստանում, քանի որ լոգիստիկական ծախսերը Չինաստանից բերելիս ավելի թանկ կլինի։ Բայց ինձ թվում է՝ Չինաստանը լիովին կարող է փոխարինել Թուրքիային այս առումով։ Բացի դրանից, կարծում եմ, այս արգելանքը պետք է բերի նրան, որ Հայաստանում սկսեն ավելի շատ արտադրել այն տեսակի ապրանքները, որոնք մինչեւ հիմա ներմուծվում էին Թուրքիայից, սկսած կոշիկից, հագուստից։ Այս պահին չեմ կարող ասել, թե տնտեսության վրա ազդեցությունը ինչպիսին է լինելու։ Ես գիտեմ, որ մեր էկոնոմիկայի նախարարությունը բավականին լուրջ հաշվարկներ է արել, թե քանի մարդ է այս պահին զբաղվում Թուրքիայից ապրանքների ներմուծմամբ եւ թե դա ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Ինչքանով որ տեղեկացված եմ՝ ազդեցությունը քիչ է լինելու։

- Ի՞նչ պետք է անեն թուրքական ապրանքներ ներմուծող տնտեսվարողները։

- Նրանք հիմա ունեն բավականին ժամանակ՝ մոտ 2 ամիս, որ կարողանան կապեր ստեղծել այլ երկրների հետ, որտեղից կկարողանան նույնպիսի ապրանքներ ներմուծել։ Կարծում եմ՝ Կառավարությունն էլ պետք է ինչ-որ կերպ միջամտի եւ օգնի այդ տնտեսվարողներին՝ տարբեր երկրներում այդ կապերը հաստատելու համար։ Մյուս կողմից պետք է հասկանանք, թե որ ապրանքներն ենք կարողանալու արտադրել մեր երկրում, կատարենք համապատասխան ներդրումներ, որպեսզի ընդհանրապես ոչ մի տեղից դրանք չներմուծենք։

- Ինչպես գիտենք, այս որոշումը ժամանակավոր է, եւ հարցը կարող է վերջնական լուծվել ԵԱՏՄ մակարդակով։ Ըստ ձեզ, ԵԱՏՄ անդամ երկրներից այս հարցի վերաբերյալ համաձայնություն կկարողանա՞ ստանալ Հայաստանը, թե ստիպված կլինենք ամեն անգամ 6 ամիս երկարաձգել։

- Շատ դժվար է ասել։ Ըստ ԵԱՏՄ կանոնակարգի՝ այս որոշումը ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օր շուտ ՀՀ Կառավարությունը պետք է տեղեկացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որ այդպիսի որոշում է ընդունվելու։ ԵՏՀ-ն պետք է որոշում կայացնի՝ մյուս երկրները միանո՞ւմ են Հայաստանի որոշմանը, թե՞ ոչ։ Եթե միանում են, այդ ժամանակ տարբեր ժամկետներ կարող են դրվել՝ 3 ամիս, 6 ամիս, 1 կամ 2 տարի։ Եթե ԵԱՏՄ երկրները սրան չմիանան, ապա դա լինելու է 6 ամսով, ու ՀՀ Կառավարությունը, եթե ցանկանա այս որոշումը երկարաձգել, ապա 6 ամիսը մեկ նույն գործողությունը պետք է կատարի։ Ինչ վերաբերում է, թե ինչ տեսակետ կունենան մյուս երկրները՝ դժվար է ասել։ Որքան գիտեմ՝ ՀՀ Կառավարության անդամները՝ Մհեր Գրիգորյանի աշխատակազմն ու էկոնոմիկայի նախարարությունը հիմա կապի մեջ են ԵՏՀ կոլեգիայի հետ, որ հասկանան, թե ինչպես ենք առաջ գնալու այս հարցով։ Երկրները կարող են ունենալ տարբեր կարծիքներ, բայց որքանով ես գիտեմ՝ որոշումը պետք է կայացնի ԵՏՀ Կոլեգիան։ Դա բավականին դժվար է լինելու, որովհետեւ անդամ երկրներն են նաեւ Ղազախստանն ու Ղրղըզստանը։ Իհարկե՛, մենք ամեն ինչ անելու ենք, որ այս որոշումը տարածենք ԵԱՏՄ բոլոր երկրների վրա, բոլոր ջանքերը գործադրելու ենք, բայց այնուամենայնիվ պետք է բոլորս էլ հասկանանք, որ դա շատ դժվար կլինի։ Հավանականությունը մեծ է, որ մենք միայն ՀՀ տարածքում կարողանանք այս որոշումը անցկացնել։ Չի բացառվում նաեւ, որ ԵԱՏՄ բոլոր երկրների վրա սա տարածվի, միգուցե բոլոր երկրները համաձայնվեն օրինակ՝ 3 կամ 4 ամսով բոլորի վրա տարածենք այս որոշումը։ Դա ավելի մեծ ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսության վրա, քան թե 6 ամսով միայն ՀՀ ներմուծման արգելքը։

- Այսինքն՝ Հայաստանը փորձում է հասնել նրան, որ թուրքական ապրանքները առհասարակ ԵԱՏՄ տարածք չմտնե՞ն։

- Հայաստանը պետք է այդ ուղղությամբ աշխատի եւ բնականաբար աշխատում է։ Որքանով տեղեկացված եմ Մհեր Գրիգորյանի աշխատակազմն ու էկոնոմիկայի նախարարությունը նաեւ աշխատանքներ են տանում, որպեսզի ԵԱՏՄ շրջանակներում նմանատիպ որոշումներ կայացվեն։

- ԵԱՏՄ շրջանակներում Թուրքիան տնտեսական առումով ի՞նչ ազդեցություն ունի։

- Բավականին մեծ։ Անցյալ տարվա կտրվածքով՝ մոտավորապես 7 մլրդ դոլարի ապրանք է ներմուծվել ԵԱՏՄ շուկա։

- Էկոնոմիկայի նախարարության տվյալների հիման վրա՝ Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքները 300 մլն դոլարի չեն հասնում։ Թուրքիայի տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն ունի այդ գումարը։

- Կարծում եմ՝ դա Թուրքիայի արտահանման մեջ այնքան էլ մեծ թիվ չէ։ Խնդիրն այն է, որ եթե ուզում ենք այս ուղղությամբ շարժվել, հարցը տանել ԵԱՏՄ երկրներ եւ այնտեղ լուծել խնդիրը, ապա պետք է սկսենք մեզնից։

- Ստացվում է, որ այս որոշումը հիմնականում հայրենասիրակա՞ն առումով է մեծ ազդեցություն ունենալու Հայաստանի վրա։

- Ոչ միայն. ե՛ւ բարոյական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումով։ Բարոյական եւ քաղաքական երեւի ավելի կարճաժամկետ ազդեցություն կլինի, իսկ տնտեսական ազդեցությունն ավելի երկարաժամկետ կլինի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2509 դիտում

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում