Երևան
12 °C
Մենք բոլորս պետք է մեր տեղերում կանգնած լինենք՝ որպես մասնագետ, մարդ, քաղաքացի, որ կարողանանք մեր հայրենիքին լիարժեք օգտակար լինել: Կարեւոր չէ՝ ինչ ներդրում ենք ունենում, կարեւորը մեր կարողացածի չափով օգտակար լինելն է։
Այսպես է կարծում նկարչուհի Նինա Աղավելյանը, որն իր նկարներից երկուսը օրերս է վաճառել ու գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Նրա խոսքով՝ ուրիշ ելք չունենք, պիտի հասկանանք, որ հայի մեր տեսակը պիտի պահպանվի։
Նինա Աղավելյանի հետ մեր զրույցը նկարները վաճառելու նոր նախանձեռնության, պատերազմական օրերի ու հայերի պայքարի մասին է։
- Տիկին Աղավելյան, արդեն գրեթե մեկ ամիս է՝ պատերազմական գործողությունները չեն դադարում Արցախում։ Շատերը կարծում են, որ տեղի ունեցողն ավելին է, քան պատերազմ: Դուք ի՞նչ կասեք։
- Ցավոք սրտի, ավելին է, հնարավոր չէ այլ կերպ ընդունել։ Սա մեր գոյության հերոսամարտն է, պայքարը։ Եկել հասել ենք այս պահին, պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ուժերը։ Հայը, որտեղ էլ լինի, այս պահին իր միաբանությամբ պետք է փայլի։ Թշնամին մեկը չէ, նրա կողքին այսօր կանգնած են գերտերություններ։ Այդ գերտերությունները, միջազգային ատյանները լուռ են, բայց փայլուն գիտեն՝ ինչ է կատարվում, որ որոշվում է հայի ճակատագիրը։ Եվրոպական տերությունները բոլորն էլ գիտեն, մենք էլ գիտենք՝ նրանք ինչ սպասելիքներ, ախորժակ ունեն եւ ինչու են իրենց չեզոք պահում։ Սա առաջին դեպքը չէ․ երբ եղեռն էր, բոլորը լուռ էին, այսօր էլ։ Վերջերս Ֆրանսիայում Մակրոնը զայրացավ, որովհետեւ տեղի էր ունեցել ահաբեկչություն, գլխատել էին ուսուցչին, բայց չէ՞ որ այդ ամենը հարեւան թշնամիների կողմից մեզ մոտ կարող է ամեն օր տեղի ունենալ։ Պատմության այս ընթացքը միշտ էլ կրկնվելու է: Եթե չընդունվի հիմնական որոշում, միշտ էլ լսելու ենք այս մասին, միշտ էլ պայքարելու ենք։ Այն, որ Հայաստանը բացառիկ ազգ է, առաջին քրիստոնյա ազգը, շարունակ կրկնում ենք, բայց դա մեզ ոչինչ չի բերում։ Մարդկությունը պետք է կարողանա մի փոքր օգնության ձեռք մեկնել, որպեսզի մենք մենակ չտառապենք։ Եթե սա վերջին կռիվը լիներ, փրկության օղակ կլիներ բոլորիս համար։
- Նշեցիք, որ միջազգային կազմակերպությունները, գերտերությունները բավականաչափ ջանքեր չեն գործադրում։ Իսկ անհատների հնչեցրած գնահատականները, ըստ Ձեզ, կարո՞ղ են բավարար լինել։
- Երբ նայում ենք հաղորդումներ, անհատներից կարողանում ենք վերլուծություններ, մեկնաբանություններ լսել, թե ովքեր են հայերը։ Նրանք լավ գիտեն Հայոց պատմությունը, հայերի դիրքորոշումը եւ մեր ծագումնաբանությունը։ Բայց արդյոք լսելի՞ է նրանց ձայնը։
- Եթե միջազգային հանրությունն ու մենք կարողանանք միավորվել, հնարավոր համարո՞ւմ եք Թուրքիային սանձելը, քանի որ հասկանում ենք նրա ահաբեկչական նկրտումները։
- Կարծում եմ՝ այո, եթե ընդհանուր շահը հաշվի առնենք։ Եվրոպական ազգերը, գերտերությունները չե՞ն կարողանում ուրիշի ոտքը տրորել, թե՞ պարզապես ձեռնտու չէ, որ օգնեն մեզ, դժվարանում եմ հստակ ասել, հավանաբար՝ երկուսը մեկում։ Եթե մի քանի տարի հետո եվրոպական շատ ազգերի մեջ խժդժություններ լինեն, նրանց էլ սպառնա այն վտանգը, որը սպառնացել է շատերին, կարծում եմ՝ կհասկանան՝ հայ ժողովուրդն ինչ պայքարի մեջ է եղել։ Իհարկե, չի հասնի հայերի ցավերին, բայց, համենայն դեպս, ահաբեկչական այս նկտրումները բավական հեռու են տանելու, շատ մեծ վտանգի մեջ են հայտնվելու, այդ հոտն ենք առնում միջազգային հանրույթում։
- Երբ Արցախում սկսվեցին պատերազմական գործողությունները, մեկնարկեցին մի շարք նախաձեռնություններ՝ հիմնադրամներին գումար փոխանցելու կամ սահման որոշ ապրանքներ ուղարկելու համար։ Դուք եւս միացել եք նման մի նախաձեռնության, կմանրամասնե՞ք։
- Եվրոպայում բնակվող մեր գործընկերները, նկարիչները նախաձեռնությանը միացան ռազմական գործողությունները սկսելուց մի քանի օր հետո, հավանաբանար այնտեղ շուկան ավելի ընդարձակ է, նրանք կարողանում են իրենց խոսքն ասել ու նկարը վաճառել՝ հոգուտ մեր հիմնադրամի։ Վերջերս «Ֆեյսբուք»-ը ինձ հիշեցրեց իմ աշխատանքներից մեկը, որ վերնագրված էր․ «Խաղաղություն ամենեցուն»։ Մի տեսակ լցվեցի ու ասացի՝ պահն է, կիսվեմ։ Ասում են՝ խոսքը զորավոր է, ունի իր ուժը, կիսվեցի եւ էջում տեղադրեցի իմ վեբ կայքը, որպեսզի ամբողջ աշխարհից մարդիկ տեսնեն, ես էլ կարողանամ մի բանով օգտակար լինել։ Մեկ շաբաթ ոչ մի ձայն չկար, փորձում էի այլ տարբերակներ գտնել: Երբ զանգ ստացա ու իմացա, որ ցանկանում են գնել իմ աշխատանքներից, ինձ համար մի հրավառություն էր, որ կարող եմ օգնություն ցույց տալ հայրենիքիս։ Բոլորս պետք է մեր տեղերում կանգնած լինենք, ամեն մեկս՝ որպես մասնագետ, մարդ, քաղաքացի։ Կարեւոր չէ՝ ինչ ներդրում ենք ունենում, կարեւորը մեր կարողացածի չափով օգտակար լինելն է։ Երկու աշխատանք են գնել, ամեն մեկը՝ հազար եվրոյով։ Նրանք նաեւ կիսվել են համացանցում, որպեսզի կարողանան այս գործը շարունակական դարձնել։ Եթե շարունակվի գործընթացը, մի փոքր օգնություն կլինի հայրենիքին։

«Խաղաղություն ամենեցուն»

- Ֆեյսբուքյան Ձեր էջում գրել էին, որ աշխատանքները մատչելի տարբերակով են գնել։
- Այո՛։ Շատ շոյիչ տեսարան է, նկարիչն ամեն անգամ չէ, որ տեսնում է, թե փայփայում են նկարը, արժեւորում նկարչին։ Շատ ոգեւորող է։ Հայկական իրականության մեջ շուկան այնպիսին չէ, որ բոլորը կարողանան նկար գնել: Ավելի շատ նվերներ են ցանկանում։ Երբեմն հուզվում ես, որ ցանկանում են նկարը գնել եւ ասում են՝ գործն ավելի մեծ արժեք ունի, բայց ցանկանում եմ մատչելի գնել: Բնականաբար, կհամաձայնեմ, հանուն հայրենիքի ամեն ինչ էլ կտայի, միայն թե կարողանայի սահմանին կանգնած զինվորին մի փոքր բանով օգտակար լինել։
- Ճանաչո՞ւմ եք այլ մշակույթի գործիչների, որ միացել են այս նախաձեռնությանը։
- Ունենք մի պայծառ անհատականություն՝ հայասեր, մարդասեր Ալիկ Ասատրյանը Հոլանդիայից։ Բավականին գումար է վաստակել՝ հիմնադրամին փոխանցելու նպատակով։ Նա նաեւ ներկայացնում է իր աշակերտների, գործընկերների աշխատանքները։ Սրանից ամիս ու կես առաջ էլ վաճառվեց իմ աշխատանքներից մեկը՝ «Դու հավերժող իմ Հայաստան»: Սա կարծես այս օրերի համար արված լիներ՝ Հայաստանի եւ Արցախի։ Այդ աշխատանքը բարեգործական միտումներով՝ Բեյրութի պայթյունից տուժած հայ բնակչության համար վաճառվեց ԱՄՆ-ում։
- Արդեն երկու նկար վաճառվել է, շարունակելո՞ւ եք մասնակցել նախաձեռնությանը։
- Ընթացքի մեջ կլինի, բնականաբար։ Կռիվը վաղը կվերջանա, թե մեկ ամիս անց, ինչքան շուտ, այնքան լավ, բայց կարծում եմ՝ արվեստագետը խաղաղ պայմաներում էլ պիտի իր հայրենիքի կողքին լինի։ Եթե հանուն հայրենքի չանեմ, ինչին պետք է ծառայեցնեմ իմ աշխատանքները։ Դա ընդունում եմ մեծագույն հաճույքով։ Այս ընթացքում իմ ընտանիքն էլ զոհ ունեցավ. եղբորս թոռն առաջնագծում էր։ Բոլոր ցավերը մերն են, բոլորի հետ գնում ենք այն աշխարհ եւ կարողանում ենք հետ գալ, որպեսզի նորից պայքարենք։ Ուրիշ ելք չունենք, պիտի հասկանանք, որ հայի մեր տեսակը պիտի պահպանվի։ Հուսանք՝ կկարողանանք մեր մեծ Հայաստանը վերականգնել։ Մենք գիտենք, որ պիտի հաղթենք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT