Երևան
12 °C
Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայի ժամանակ հայ բոլոր 4 մասնակիցները մեդալների են արժանացել։ Օլիմպիադային մասնակցել է 40 երկրի ավելի քան 280 հոգի։
Սեպտեմբերի 25-27-ը տեւած առցանց օլիպիադայի ընթացքում հայերը մեկ ոսկի, երեք արծաթ են շահել (համավարակի պատճառով օլիպիադան անցկացվել է առցանց)։ Մրցույթն ունեցել է 3 փուլ։
Բոլոր մասնակիցներն ունեն իրենց երազանքներն ու իրենց երկրին օգնելու գլխավոր նպատակները։ Մեզ հետ զրույցում նրանք խոսել են օլիպիադայի, իրենց նպատակների ու երազանքների մասին։

Արտաշես Գյոլեցյան, ոսկե մեդալակիր

Արտաշես Գյոլեցյանը Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում է սովորում։ Այս տարի առաջին անգամ է այս օլիպիադային մասնակցել։ Ցանկանում է ինժեներական ուղղությամբ ուսումը շարունակել, որ հետագայում իր գիտելիքներով հայրենիքին օգտակար լինի։ Պատմեց, որ մրցույթի ժամանակ լուծել են տարբեր տեսակի խնդիրներ։ Փուլերից մեկը վերաբերում էր աստղերի իմացությանը։ Նախկինում մասնակիցները աստղադիտակներով դուրս էին գալիս եւ երկնքում գտնում այս կամ այն օբյեկտը։ Այս անգամ, քանի որ առցանց էր օլիպիադան, քարտեզների միջոցով պետք է նույնը կատարեին։ Ըստ նրա՝ խնդիրները շատ բարդ չէին, բայց հեշտ էլ չէին։ Մոտ 6-8 ամիս ակտիվ աշխատել է՝ այս օլիպիադային մասնակցելու համար։
«Կրթությունը կարեւոր է, քանի որ երկիրը զարգացնելու համար պետք է տնտեսություն, արդյունաբերություն։ Այդ ամենն օդից չի առաջանում, պետք է ունենանք կրթված մասնագետներ, կրթված մարդիկ։ Այդ դեպքում երկիրը հնարավորություն կունենա ոտքի կանգնելու, հզորանալու։ Պետք է աշխատենք այս ուղղությամբ, որ առաջ գնանք։ Կրթությունն այս իրավիճակի (պատերազմական) համար էլ է շատ կարեւոր՝ սպառազինության առումով։ Երբ երկիրն ունենա, արտադրի անօդաչու սարքեր, հրթիռային համակարգեր, շատ մեծ առավելություն կունենա։ Դրանք կլինեն ավելի էժան, վստահ կլինենք, որ միշտ ունենք մերը։ Պետք է սա զարգացնենք մեր երկրում, քանի որ մեր երկիրը գտնվում է ոչ բարիադրացիական քաղաքական դիրքում։ Կցանկանամ շարունակել ուսումս ինժեներական ուղղությամբ, հուսամ գիտելիքներս պետք կլինեն, հնարավոր կլինի օգտագործել այստեղ։ Շատ ուրախ կլինեմ՝ օգտակար լինել իմ երկրին, իմ հայրենիքին։ Ձգտման պատճառներից մեկը հենց դա է»,- ասաց Արտաշեսը։
Եվա Հունանյան, արծաթե մեդալակիր

Եվա Հունանյանը նախկին ֆիզմաթցի է, այժմ Երեւանի պետական համալսարանում է սովորում։ Կարծում է՝ կրթության, գիտության զարգացումը կարեւոր է մեր երկրի հզորացման համար։ Պատմեց, որ օլիպիադայի ամենաերկար փուլը տեսականն է եղել․ 5 ժամ է տեւել։ Առցանց մրցույթի ժամանակ ավելի քիչ է անհանգստացել, որովհետեւ տանն էր՝ իրեն ծանոթ միջավայրում։ Մյուս կողմից էլ նախկինում ավելի հետաքրքիր էր, քանի որ էքսկուրսիաների էին գնում, շփվում այլ երկրների մասնակիցների հետ։
«10-րդ եւ 11-րդ դասարաններում էլ եմ մասնակցել այս օլիպիադային։ 10-րդ դասարանում արծաթե մեդալի եմ արժանացել, 11-րդ դասարանում՝ բրոնզե։ Տարեցտարի ավելի են բարդանում խնդիրները։ Կարծում եմ՝ լավ կլինի՝ օլիպիադաներին ավելի շատ մարդիկ փորձեն մասնակցել, որպեսզի մրցակցությունն ավելի շատ լինի, ավելի հետաքրքիր։ Միջազգային օլիպիադաներում հաղթանակները կարեւոր են ապագայի համար, որովհետեւ արտասահմանյան համալսարաններ ընդունվելիս այսպիսի մեդալները հաշվի են առնում։
Կրթությունը պետք է խրախուսվի, որքան ավելի շատ մարդիկ լինեն շահագրգռված կրթության ոլորտում, այնքան ավելի մեծ ներդրում կկարողանանք ունենալ երկրի ապագայի, զարգացման մեջ, որն էլ կապահովի մեր հաղթանակը»,- նկատում է Եվան։
Դավիթ Գյուլամիրյան, արծաթե մեդալակիր

Քվանտ վարժարանում սովորող Դավիթի խոսքով՝ առցանց օլիմպիադայի վատն այն է, որ համացանցի կապը, լույսերը կարող են կեսից անջատվել, նման դեպքեր, լավ է, որ այս անգամ չեն եղել։ Ինչպես նշեց, Աստղագիտության եւ Աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադան բավականին ճանաչված է աշխարհում։ Նրա կարծիքով՝ օլիպիադաներին մասնակցությունը նաեւ կարող է օգնել մարտի դաշտում, քանի որ սովորում են կրիտիկական ժամանակներում սթափ մտածել։ Դեռ կոնկրետ չգիտի՝ որտեղ է շարունակելու ուսումը ավարտելուց հետո, բայց որտեղ էլ սովորի, ետ է գալու Հայաստան։
«Եթե ժամանակը մի քիչ շատ լիներ, ավելի լավ արդյունք կունենայի։ Սիրում եմ մրցույթներ, մրցումը շատ կարեւոր է։ Առանց խելացի ու կրթված լինելու՝ չես կարող օգնել պետությանը, ընդհանրապես մարդկությանը։ Միշտ ցանկացել եմ տիեզերք թռչել։ Արդեն աշխարհում պլանավորում են մարդկանց խմբեր ուղարկել Մարս ու Լուսին։ Շատ եմ ուզում մասնակցել, նաեւ ուզում եմ մի այդպիսի կազմակերպություն հիմնել Հայաստանում»,- ասում է Դավիթը։
Կարեն Բաղդասարյան, արծաթե մեդալակիր

Կարեն Բաղդասարյանը եւս ավարտել է Ֆիզմաթ դպրոցն ու այժմ սովորում է ԵՊՀ-ում։ Մտադիր է ուսումը շարունակել Քեմբրիջի համալսարանում, ապագա աստղագետ է։ Նա նախորդ տարի էլ է մասնակցել այս օլիմպիադային ու նորից արծաթե մեդալ նվաճել։
«Օնլայն տարբերակով օլիպիադան առանձնապես բարդ չէր, խնդիրների քանակը քիչ էր, բայց դրան համապատասխան ժամանակն էլ էր քիչ։ Կրթութայն մակարդակն ուղղակիորեն կապված է ապագա մասնագետների մակարդակի ու իրենց կազմակերպվածության հետ։ Ինչքան ավելի կազմակերպված լինեն կրթությունն ու անցկացվող քննությունները, այդքան ավելի կազմակերպված կլինեն մեր մասնագետները»,- կարծիք հայտնեց Կարենը։
Հավելենք, որ նշված օլիմիպիադային մասնակցել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ, սակայն ոչ մի մեդալ չեն նվաճել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT