Նրանք ուզում են մեզ ջնջել, իսկ մենք համառում ենք ապրել․ պոլսահայ բանասեր, Կարո Փայլանի խորհրդական Սեւան Դեյիրմենճյան

«Երկրում եղած ողջ զինանոցը սպառած Էրդողանի գլխավոր նպատակը իր իշխանությունը վերարտադրելն է, ուրիշ ոչի՛նչ, և այդ նպատակը իրագործելու համար ամենաճիվաղային միջոցներին անգամ կարող է դիմել և կդիմի, ինչպես տեսնում ենք»։  Սեւան Դեյիրմենճյան

Պոլսահայ բանասեր, հոդվածագիր, հասարակական գործիչ, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սեւան Դեյիրմենճյանի հետ զրույցում անդրադարձանք Արցախի պատերազմին Թուրքիայի ներսից։

 - Պարոն Դեյիրմենճյան, Թուրքիայի համակողմանի ներգրավվածությունը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին ակնհայտ է և առիթ է իրագործելու սեփական ծրագրերը։ Ի՞նչ գնով և ի՞նչ խնդիրներ է միտված լուծելու Թուրքիան այս պատերազմում։

- Սկսած այն պահից, երբ Թուրքիայի կառավարությունն իր իշխանությունը կորցնելու հավանականությունը շատ ավելի շոշափելի կերպով տեսավ, դաշինք կազմեց ազգայնական ու ռազմատենչ ուժերի հետ՝ ո՛չ միայն վերջ տալով քրդական հարցի խաղաղ կարգավորման գործընթացին, այլ նաև քրդական հարցը իբրև պատրվակ օգտագործելով՝ անդրսահմանային գործողություններ ձեռնարկեց Սիրիայի և Իրաքի մեջ։ Սիրիայի դեպքում այլևս ոչ թե անդրսահմանային գործողության, այլ ուղղակի պատերազմի կողմ լինելու մասին կարող ենք խոսել։ Իշխանությունն այսօր Սիրիայի, Լիբիայի, Իրաքի և Արևելյան Միջերկրականի մեջ սկսած գրգռիչ ձեռնարկները շարունակում է Արցախի մեջ։ Երկրում եղած ողջ զինանոցը սպառած Էրդողանի գլխավոր նպատակը իր իշխանությունը վերարտադրելն է, ուրիշ ոչի՛նչ, և այդ նպատակը իրագործելու համար ամենաճիվաղային միջոցներին անգամ կարող է դիմել և կդիմի, ինչպես տեսնում ենք։ Արցախի ու Հայաստանի համար այն արդեն վտանգավոր հետևանքներ է առաջացրել․ դյուրին չի լինելու այսքան կորուստ լրացնելը։

Դժբախտաբար, պատերազմը դեռ շարունակվում է և մինչև ուր պիտի գնա՝ չգիտենք։ Իսկ Թուրքիայի հարցերն այնքան շատ են՝ տնտեսական անկում, ժողովրդավարության անկում, մարդկային ազատությունների սահմանափակում, մամուլի ազատության բացակայություն և այլն։ Ընդգծենք, որ Թուրքիան արդեն այս և մյուս պատերազմները գործածում է այս ամենը մոռացության տալու համար, ինչպես նաև ստեղծում է այնպիսի պատրանք, թե պատերազմում է ողջ աշխարհի դեմ հանուն իսլամի, հանուն հայրենիքի։

- Ինչպե՞ս է Թուրքիայի նախագահն ի ցույց աշխարհի այդ ամենն անարգել իրականացնում «եղբայրապաշտության» գաղափարների շուրջ. Ադրբեջանին տվել ենք և կտանք ամեն տեսակի օգնություն։

- Չգիտեմ, դուք ասեք։ Մեզ նորից զարմանալո՞ւ դերն է մնացել։ Այս պատերազմը գաղտնի՞ք էր։ Անշուշտ՝ ո՛չ։ Բոլորս էլ գիտեինք, չէ՞, որ վաղ թե ուշ պիտի ծագի։ «Այն պահին, երբ Ադրբեջանը զգա, որ ուժեղ է, կհարձակվի»․ այս խոսքը քանի-քանի անգամ լսել եմ Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչներից։ Կարծում եմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն էլ գաղտնիք չէր որևէ մեկի համար։ Իսկ աշխարհը, մանավա՛նդ այսօր, լավ տեղ չէ․․․ Սիրիայում հարյուր հազարավոր մարդիկ մահացան, տուն-տեղ կորցրին, գաղթական դարձան, նույնիսկ ամենաքաղաքակիրթ թվացող երկրների հովանու տակ: Արցախի նման մի բուռ հողը ո՞ր մեկի մտահոգությունը պիտի լինի։

- Ո՞րն է, ըստ Ձեզ, այս հակամարտության լուծման ամենահավանական տեսլականը այս անհավասար և լայնածավալ պատերազմի պայմաններում։ Ի՞նչ հանգուցալուծում կարող է ի հայտ գալ։

- Հրադադարն ու խաղաղությունը հասարակ բառեր են այսօր, արժեք չունեն։ Երևի «Սահմանք քաջաց զէնն իւրեանց»-ի նման խոսք ադրբեջանցիներն էլ ունեն։ Հավանաբար պիտի կանգնեն այնտեղ, որտեղ կկարողանան Արցախին պարտադրել իրենց կամքը։ Իսկ Հայաստանի ու Արցախի իշխանությունների գլխավոր նպատակը պետք է լինի հայ պահել Ղարաբաղը, որը անցյալում միշտ հայ է եղել։

- Թուրքիայում Արցախի պատերազմի ֆոնին գլուխ բարձրացրած հայատյացության մեդիա քարոզչությունը խեղդող մթնոլորտ է ստեղծել երկրում ապրող հայերի համար։ Ի՞նչ են զգում նրանք այս օրերին։

- Ազգային քարոզչությունը, պետականամոլությունը միշտ էլ Թուրքիայի առանցքն են։ Նման պահերին այն սաստկանում է և անպայման զոհերի, թիրախի անհրաժեշտություն ունի։ Տեղացի հայերն ու հայաստանցիները պատերազմի սկզբնական օրերին հարձակումների, ատելության խոսքի թիրախն էին: Բարեբախտաբար, որևէ դժբախտ դեպք չպատահեց։ Բայց ատելության խոսքը առաջնորդում է հանցագործությունը։ Գիտե՛նք։ Փշերի վրա ենք նստած։ Ինչպես Դինքն էր ասում՝ աղավնու նման վախվորած ենք։ Լսեցինք, որ մի խումբ հայաստանցիներ վերադարձել են իրենց տուն։ Իսկ ո՞ւր գնա Թուրքիայի հայությունը։ Իր տունն այստեղ է, որտեղ ջանում է շարունակել իր կյանքը՝ ծեծ կերած մանուկի պես։ Նաև մեզ միայնակ ենք զգում, որովհետև բոլոր այն մարդիկ, որոնք լավ օրերին մեզ զորակցում էին, այսօր նույնպես քաշվել են իրենց անկյունները։

- Թուրքիայում ապրող հայերը անհանգստանում են Հայաստանի և Արցախի հայերի համար, մինչդեռ Հայաստանում է՛լ ավելի անհանգիստ են Թուրքիայի հայերի համար (ասում են՝ թշնամու հողում են՝ վկայակոչելով 1915 թվականը)։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք։

- Հարցը բարդ է։ Սա գոնե ինձ համար թշնամու հող չէ, իմ հարազատ հողն է։ Պիտակը այդքան էլ կարևոր չէ։ Մենք, ողջ հայ ժողովուրդը, հազար տարուց ի վեր ապրում ենք թուրքերի հետ, այս երկրի կողմից ցեղասպանության ենք ենթարկվել, անընդհատ նվազելով՝ եկել հասել ենք այսօր։ Նրանք ուզում են մեզ ջնջել, իսկ մենք համառում ենք ապրել։ Ըստ երևույթին էլ՝ պիտի ապրենք, պիտի ապրենք նվազելով, գիտե՛նք։ Երբեմն այնպիսի բաներ ենք լսում, որ կարծես նոր ենք բացահայտում թուրքին։ Հազար տարի շարունակ չե՞նք ճանաչել։ Մենք այս ճշմարտությունը ընդունելով է, որ ապրում ենք այստեղ։ Այո՛, շատ դժվար է, այո՛, շատ անգամ շնչահեղձ ենք լինում, ջղայնանում ենք, բարկանում, և ավելի դժվար է դեմ հանդիման լինել անզորությանդ հետ։

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4340 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին