Արցախի նախագահը հայտնել է, որ Արցախը լքած պետական պաշտոնյաների նկատմամբ կիրառվելու է օրենքով նախատեսված պատժամիջոցներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաները ենթարկվելու են օրենքով նախատեսված պատժամիջոցների:

«Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:

Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»,- գրառել է Հարությունյանը:

Նշենք, որ այս գրառմամբ Արցախի նախագահն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի՝ իրեն ուղղված բաց նամակին:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Մեծարգո՛ նախագահ,

Ավելի քան մեկ ամիս է՝ մենք լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, պատերազմ, որը մեզ պարտադրվել է, և որը մղում ենք հանուն Արցախի ժողովրդի լինելիության ու մեր պետականության:

Եվ այս օրերին, երբ մեր զինված ուժերն ու կամավորական ջոկատները կենաց մահու պայքար են մղում թուրք-ադրբեջանական ուժերի և Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով Թուրքիայի կողմից տարբեր «թեժ կետերից» բերված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դեմ, որոշ պետական պաշտոնյաներ, արժանապատվության կորստի գնով, սեփական մաշկը փրկելու անհագ ցանկությամբ տոգորված, գտնվում են ՀՀ-ում՝ ակնհայտորեն խուսափելով հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելուց:

Որպես այս պահին առաջնագծում մեր երկրի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող զինվորականի կին՝ առաջարկում եմ պատերազմական իրավիճակում Արցախից բացակայող պետական կառավարման համակարգի բոլոր պաշտոնյաներին և զինապարտներին ազատել աշխատանքից:

Իշխանությունները պետք է հստակեցնեն, թե ինչպիսի դիրքորոշում ունեն օրհասական պահին երկիրը մտացածին խնդիրների հիման վրա լքած ու տաքուկ անկյուններում պատսպարված պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակի պաշտոնյաների, ինչպես նաև այդ գործում նրանց օժանդակություն ցուցաբերած անձանց նկատմամբ:

Սպասում եմ իշխանությունների ամենակոշտ գործելակերպին:

Իմ անձնական պահանջին կարող են միանալ բոլոր ցանկացողները, որի դեպքում նամակս կարող է հանրագրի ձևաչափ ընդունել:

Զարինե Սառաջյան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1543 դիտում

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել