Սփյուռքը մշակութային դիվանագիտություն իրականացնող լավագույն գործիքն է․ Վլադիմիր Գաբբե

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից Մշակութային կենտրոնը մոտ մեկ տասնամյակից ավելի ընդմիջումից հետո վերաբացվեց երկու տարի առաջ՝ 2018 թվականին: Դեսպանության շենքում գործող կիրակնօրյա դպրոցին կից տարածքը հիմնավոր վերանորոգման ենթարկվեց և այսօր ծառայում է որպես Մշակութային կենտրոն:

Կենտրոնի նկուղային հարկում գտնվող սրահները ևս երկար ժամանակ փակ էին կամ խորդանոցի ֆունկցիա էին իրականացնում: ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը իր նշանակումից կարճ ժամանակ անց որոշեց հիմնանորոգման ենթարկել հինավուրց այդ սրահները ևս, ու տարածքում ստեղծվեց Մշակութային կենտրոնին կից «Արտ-հարթակ», որտեղ Հայաստանի դեսպանություն այցելող հյուրերը հնարավորություն ունեն ծանոթանալ ոչ միայն հայակական մշակույթին, այլ նաև հայկական լավագույն ապրանքանիշերի՝ գինիներից մինչև «Թուֆենկյան» գորգեր:

Դեսպանության Մշակութային կենտրոնի ղեկավարը Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբեն է, որը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Կենտրոնի գործունեության և առաջիկա պլանների մասին, ինչպես նաև անկեղծորեն փոխանցեց իր մտորումներն այն կարևոր հարցի շուրջ, թե ինչ պետք է անել, որ հայկական մշակույթը մերօրյա բարդ ժամանակներում առավել արժանավայել կերպով ներկայացված լինի ռուսաստանյան բազմաշերտ և բազմազգ մշակութային իրականության մեջ:   

- Պարոն Գաբբե, գիտեմ որ ծնվել եք Թբիլիսիում, մեծացել՝ Երևանում, ավատրել եք Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել Մոսկվա:

- Տեղափոխվելը միանգամից չի եղել: Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը ավարտելուց հետո ես եկա Մոսկվա և ընդունվեցի ԳԻՏԻՍ-ի ասպերանտուրա: Դասախոսներս մտածում էին, որ այլևս չեմ վերադառնա Երևան, բայց ես վերադարձա: Ունեի մտահղացում՝ Երևանում բացել Փարաջանովի անվան թատրոն: 80-ականների վերջին նման թատրոն հիմնելը հեշտ չէր, բայց հաջողվեց: Մեզ տարածք տվեցին Երիտասարդական պալատում: Հավաքեցի թատերախումբ: Բեմադրեցինք մի քանի ներկայացումներ, ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն, որոնցով հյուրախաղերի մեկնեցինք Մոսկվա՝ «Տագանկա»-ի թատրոնում հանդես գալու: Մեր առաջին բեմելը ունեցավ բուռն արձագանք, փայլուն հաջողություն: Թատրոնի հիմնադրումից մեկ տարի անց սկսվեցին մութ ու ցուրտ տարիները (90-ականներին՝ Արցախյան պատերազմի տարիները-խմբ․) և առաջ եկան բազում դժվարություններ: Այդ ժամանակ էր, որ որոշեցի տեղափոխվել Մոսկվա՝ հույսով, որ Մոսկվայում կվերածնեմ իմ փարաջանովյան թատրոնը: Մինչ իմ նպատակին հասնելը անցա սարսափելի բարդ ճանապարհ: Այս քաղաքում ես չունեի ոչ մեկին՝ ո՛չ ծանոթ, ո՛չ բարեկամ, ո՛չ ընկեր, սակայն իմ կամքը անկոտրում էր, և 1994 թվականին տեղի ունեցավ Փարաջանովին նվիրված մեր առաջին բեմադրությունը, որը բացարձակապես ամեն ինչով տարբերվում էր դասական թատրոնում ընդունված մոտեցումներից: Ունեցավ մեծ հաջողություն:

- Երևանում ունեցե՞լ եք հյուրախաղեր:

- Երևանում հյուրախաղերի ենք եղել ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ «Արմենիադա» ներկայացմամբ, որը խաղացինք Ստանիսլավսկու անվան թատրոնում: Երկար ժամանակ հիմնական տարածք չունեինք, բայց 1998 թվականից սկսած՝ մեր թատրոնը հանգրվանել է «Ռուսական բանակի տանը»: Անկեղծ ասած՝ ձգտում՝ ստանալու պետական թատրոնի կարգավիճակ, չկա, քանի որ ստեղծագործական ազատությունը ինձ համար առաջնային է:

- Ի՞նչ է մշակույթը՝ ըստ Ձեր ընկալման: Եվ համաշխարային մշակութային տարածաչափության մեջ հայկական մշակույթը որտե՞ղ է այսօր գտնվում:

- Մշակույթը ինստիտուտ է, և այդ ինստիտուտը, իմ խորին համոզմամբ, պետք է ձևավավորի պետությունը: Մշակույթի ինստիտուտը մտնում է պետականության կայացման առաջնային հիերարխիայի մեջ, և հայկական մշակույթը պետք է դրված լինի պետականության հիմքի առաջին իսկ աստիճանահարթակի վրա, քանի որ հայոց մշակույթը՝ իր ազգային ֆենոմենալ նկարագրով, ինքնին արդեն իսկ ի վիճակի է կերտելու պետականություն: Եթե վերցնենք այլ պետություններ ու համեմատենք, ապա կտեսնենք, որ ամեն մեկն ունի իր պետականակառույց առանձնակատկությունը. մեկը ունի հզոր տնտեսություն, մյուսը՝ քաղաքական ազդեցիկ լծակներ, ռազմական պոտենցիալ, իսկ մեր դեպքում մեր ունեցած ամենզորեղ զենքը ինքնատիպ մշակութային ժառանգությունն է: Այսօր ամբողջ աշխարհը գտնվում է կերպարանափոխման փուլում: Մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, որ մենք այսօր կանգնած ենք մի դարաշրջանից դեպի մեկ այլ դարաշրջան անցում կատարելու սահմանագծին: Սակայն ինչպիսի՞ն կլինի այդ նոր դարաշրջանը՝ դժվար է ասել: Կարծում եմ, որ այն ավելի շուտ անտիմշակութային և ավելի շատ տեխնո աշխարհ է լինելու: Քաղաքակրթական նման վերադասավորության համատեքստում Հայաստանը կարող է դառնալ այն երկրներից մեկը, ի դեպ, դրա համար կան բոլոր նախադրյալները, որը կդիմագրավի անտիմշակույթ տանող աշխարհի նետած մարտահրավերներին:

- Ինչպե՞ս անել, որ ռուսը կամ ամերիկացին ավելի լավ հասկանան ու ընկալեն մեր ինքնատիպ մշակույթը:

- Ռուսը, ամերիկացին կամ ցանկացած այլազգի հայկական մշակութը կարող է ավելի լավ հասկանալ ու ընկալել, եթե մենք նրան ճիշտ ներկայացնենք այդ մշակույթը կրողին, այսինքն՝ հայ մարդուն: Սովետական միությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, հոգևոր արժեքներ կրող քաղաքացիներ էր ձևավորում: Այսօր մենք ապրում ենք օրեր, երբ մարդը ասում է՝ ի՞նչ է էությունը, կարևորը «նախդն» է, նյութականը: Սա գլոբալ խնդիր է, և ցավով փաստում եմ, որ հայ հասարակությանն էլ է այն ախտահարել: Վերադառնալով սովետմիության մշակութային մոդելին՝ պետք է նշեմ, որ այն ձևավորել էր բազմամշակութային մոդել, որտեղ ամեն մի երկիր իր ուրույն տեղն ուներ, այդ թվում՝ Հայաստանը, և այդ ժամանակահատվածում հայկական մշակույթը անքան ամուր հիմքերով ու տարողունակ էր ներկայացված այդ բազմամշակութային մոդելում, որ մինչև օրս մենք զգում ենք դրա արդյունքը: Այսօր մեր խնդիրն է օգտագործել այդ հենքը՝ մեր ժողովուրդների միջև եկած բազմադարյա ու բազմաշերտ մշակութային կամուրջները, և նոր լույսի տակ ներկայանալ: Մենք պետք է փորձենք հետաքրքիր դառնալ ոչ միայն Մոսկվայում կամ Վլադիվաստոկում ապրող հայ մարդու համար, այլ՝ ռուսալեզու և ռուսական մշակույթ կրող անհատների համար: Չեմ ուզում, իհարկե, նեղացնել ոչ մեկին, բայց իմ ամբողջ ափսոսանքը միշտ եղել է նրանում, որ, հետևելով ռուսահայ համայնքի մշակութային կյանքին, տեսել եմ, որ այն, ինչ արվում է, մեծ մասամբ կրում է ազգային-նոստալգիկ նոտաներ: Դա էլ է պետք՝ որպես ազգային նկարագիրը պահպանող գործոն, սակայն անընդմեջ էթնիկ երգ ու պարով անհնար է դուրս գալ լայն ասպարեզ, ռուսական մշակույթի լայնարձակ հարթակ: Աշխարհին պետք է ցույց տալ, օրինակ, Նարեկացու, Մաշտոցի, Կոմիտասի մեծությունը, և պետք է ցույց տալ դա եվրոպական գիտակցության մակարդակի տեսանկյունից՝ ընկալելի լինելու համար: Մենք պետք է Նարեկացուն ներկայացնենք Գյոթեի «Ֆաուստ»-ի հարթության մեջ, այլ ոչ թե թոնիր ու լավաշով միայն առաջ շարժվենք:

- Իսկ ինչո՞ւ մենք դա չենք անում: Եկեք բացառենք ամենատարածված պատասխանը՝ փող չկան:

- Ես այդ հարցի շուրջ երկար եմ մտածել, վիճաբանության մեջ եմ մտել ինքս իմ ու իմ զրուցակիցների հետ: Հենց մոսկովյան համայնքի առումով չի կարելի ասել, թե փող չկա և չկան հնարավորություններ: Հնարավորությունները մեծ են և մեծ են ոչ միայն ֆինանսական առումով: Ի՞նչ է տեսնում ռուս հանդիսատեսը ամեն տարի Կրեմլի մակարդակով, նկատի ունեմ Կրեմլյան պալատի դահլիճը: «Տաշի շոու»: Խնդրեմ, գալիս է հանդիսատեսը և առնչվում նման «մշակութային» դրսևորման և եզրակացնում, որ եթե ամեն տարի նման խոշոր մասշտաբով կազմակերպվում է այս միջոցառումը, ուրեմն հենց դա էլ այսօրվա հայկական մշակույթն է:

Բացի դա, ռուսահայ համայնքում չկա համախմբվածություն: Այո՛, կան և գործում են մի շարք ցաք ու ցրիվ եղած կազմակերպություններ, մշակութային կենտրոններ և այլն, բայց չկա միասնականություն որևէ ընդհանուր գաղափարի շուրջ: Այս հարցում կրկին պետք է ասեմ՝ մեծ է պետության դերակատարությունը: Մենք պետք է հասկանանք, որ համայնքը, գոնե՝ թվաքանակով, մեծ ուժ է, էլ չեմ ասում՝ իր ազդեցության առումով ինչպիսի մեծ պոտենցիալ ունի: Սփյուռքի միջոցով մենք խոսում ենք աշխարհի հետ և Սփյուռքի միջոցով մենք ցույց ենք տալիս մեր դեմքը աշխարհին՝ ով ենք մենք, ինչպիսին է մեր մշակույթը, եթե ռուսահայ համայնքի մասին ենք խոսում, ապա ինչ նշանակություն ունեն հայ-ռուսական պատմական կապերը, ինչու նրանք պետք է լինեն և ինչ ֆորմատով պետք է ներկայանան և, վերջապես, ինչ տեղ է զբաղեցնում կամ ցանկանում զբաղեցնել Հայաստանը Ռուսաստանի մշակութային հարթակներում: Սփյուռքը մշակութային դիվանագիտություն իրականացնող լավագույն գործիքն է:

- Ռուսահայ համայնքի նոր սերունդը շատ վատ գիտի հայերեն, և դա բնական է, քանի որ նրանք ռուսական դպրոց են հաճախում: Առանց լեզվի իմացության՝ հնարավո՞ր է դառնալ հայկական մշակույթի կրող:

- Սփյուռքը ինքնահոսի է մատնված, և այդ պարագայում նա չի կարող հաստատուն ընթացքով ընթանալ: Պետական, ինստիտուցիոնալ մոտեցում է անհրաժեշտ: Պետք է ծրագիր տրամադրել Սփյուռքին, պետք է գաղափարաբանություն մշակել: Այսօր Սփյուռքը անհատներ են, որոնք ամեն մեկը ինչ կարողանում է, ոնց ընկալում է խնդիրները, այնպես փորձում է մի բան անել, բայց դա չի կարող գլոբալ արդյունքի բերել: Մի հատ դպրոց, մի հատ թատրոն, մի հատ հասարակական կազմակերպություն բացելով՝ սայլը տեղից չի շարժվի: Պետք է ստեղծել ինստիտուտ, որը թելադրում է գաղափար և տալիս առաջադրանք՝ ինչպես և ուր շարժվել, որպեսզի հասնենք այն կետին, որին ուզում ենք հասնել: Իսկ քանի դեռ նման մոտեցում չկա, մենք ունենք այն, ինչ ունենք՝ տեղային, փոքր, նեղ մասշտաբներով իրականացվող նախագծեր, որոնք մեծ արդյունք տալ չեն կարող: Խնդիրն այնքան լեզվի մեջ չէ: Կոմիտասին, Նարեկացուն և, ընդանրապես, հայկական մշակույթը կարելի է ընկալելի դարձնել նաև ռուսերենով ու այլ լեզուներով:

- Ո՞րն է Մշակութային կենտրոնի առաքելությունը, ի՞նչ կոնցեպցիայով եք Դուք ձեռնամուխ եղել այն ղեկավարելու գործին:

- Մշակութային կենտրոնին վերածնունդ տալու գաղափարը դեսպան Վարդան Տողանյանինն է, և ես դեսպանի այդ քայլը, իրավամբ, համարում եմ չափազանց կարևոր և պատմական քայլ մեր ժամանակներում: Այս Կենտրոնի ամենաառաջնային կոնցեպցիան իմ տեսանկյունից այն է, որ մենք դուրս գանք նեղ ազգային մտածողության շրջանակներից և սկսենք արհեստավարժ կերպով, նոր՝ կրեատիվ մոտեցումներով ռուս ազգին, հասարակությանը, լսարանին ներկայացնել ոչ միայն մեր ունեցած ավանդական մշակութային ժառանգությունը, այլ նաև ժամանակակիցը: Մենք պետք է նոր մոտեցումներ գտնենք այսօրվա հանդիսատեսի հոգու լարերին դիպչելու համար: Մենք այսօր ունենք շատ ու շատ նշանավոր վարպետներ արվեստի տարբեր ոլորտներում, որոնց մասին դրսում քիչ բան գիտեն: Դա կբերի նրան, որ մենք մեր ազգերի միջև կգծենք հետաքրքրությունների կամուրջներ: Մեր Կենտրոնի առաքելությունը ես համարում եմ նախ և առաջ մշակութային դիվանագիտությունը: Տես, անցած տարի մենք քո հետ միասին, օրինակ, իրականացրինք Լազարյանների լեգենդար տոհմին նվիրված երեկո՝ ցույց տալով նրանց դերը ոչ միայն հայ, այլ նաև ռուսական պատմության մեջ. չ՞է որ այդ տոհմի ներկայացուցիչների գործունեությունն այն հիմնաքարն է եղել, որի վրա հետագայում կառուցվել են հայ-ռուսական փոխհարաբերությունների կարևորագույն կամուրջները: Դա մշակութային դիվանագիտության վառ օրինակ է: Օրերս մենք անցկացրինք, օրինակ, «Արամ Խաչատրյանը և Տիխոմիրովների դինաստիան» խորագիրը կրող ցուցահանդես: Ահա, մշակույթների միահյուսման և մշակութային դիվանագիտության ևս մեկ օրինակ: Կարծում եմ՝ նման կոնտեքստ ունեցող նախագծերը պետք է իրականացնել հաճախ և բարձր մակարդակով: Բացի դա, կարևորում եմ նաև մշակութային տարածաչափություն ստեղծելը, այսինքն՝ առաջին իսկ պահից, երբ մեր հյուրը մտնի Կենտրոն, նա պետք է հայտնվի յուրօրինակ մթնոլորտում և պետք է դուրս գա այս տարածքից՝ իր հետ տանելով Հայաստանի նկատմամբ սեր: Այդ նպատակին հասնելու համար մենք ուշադրություն ենք դարձրել ամեն մանրուքի վրա՝ ներքին հարդարանքից սկսած՝ մինչև ներսում հնչող երաժշտություն:

- Արդեն երկու տարի է, ինչ կա Կենտրոնը: Հաջողվե՞լ է իրականացնել այդ նպատակը:

- Իհարկե, հաջողվել է: Մեր միակ խնդիրը տարածության փոքրությունն է, քանի որ մեր միջոցառումների նկատմաբ հետաքրքրությունը այնքան մեծ է լինում, որ մենք հաճախ ստիպված ենք լինում սահմանափակում դնել հանդիսատեսի քանակի մեջ: Եվ վստահեցնում եմ, որ այդ հետաքրքրությունը միայն հայ հանդիսատեսի կողմից չէ: Մեր ռուս հյուրերը մեծագույն հետաքրքրությամբ են այցելում Կենտրոն, ասել է թե, Լազարյանների լեգենդար առանձնատուն և հեռանում անչափ ոգեշնչված ու երախտագիտության զգացումով: Չնայած պետք է նշեմ, որ ես հարյուր տոկոսով երբեք գոհ չեմ լինում իմ գործից, նույնիսկ՝ իմ բեմադրություններից, քանի որ թատերական քննադատի մասնագիտությունը իմ մեջ պինդ նստած է, ու ես անընդհատ կատարելության եմ ձգտում:

- Ինչպիսի՞ ծավալային նախագծեր կան առաջիկայում, որոնք պատրաստվում եք իրականացնել:

- Տարատեսակ միջոցառումների շարքը, որոնք իրականացնելու ենք մինչև տարեվերջ, երկար է: Ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, երաժշտական ծրագրեր, պոեզիայի երեկոներ: Ծավալային միջոցառումների առումով, ցավոք, կաշկանդված ենք այս պահին, քանի որ համավարակի հետ կապված դեռ հասկանալի չէ, թե երբ կլինի նման հնարավորություն: Ես ունեմ մի շատ հրաշալի մտահղացում, որ հույս ունեմ՝ իրականություն կդառնա, հենց որ այս իրավիճակը քիչ թե շատ հանդարտվի: Դա հայ-ռուսական մշակութային մեծ ֆորում կազմակերպելու նախագիծ է, որը իր տեսակի մեջ առաջինը կլինի: Ես ուզում եմ, որ այդ ֆորումի շրջանակներում հավաքվեն հայ և ռուս մշակութային էլիտայի դեմքերը, որոնք կքննարկեն, կվիճաբանեն ու կներկայացնեն հանրությանը հայ և ռուս ազգերի միջև եղած մշակութային կապերի ֆենոմենը, նշանակալիությունը և այն մոդելը, որը մեզ հնարավորություն կտա նոր աշխարհում նորովի կառուցել մեր մշակութային երկխոսությունը:

Հ.Գ. - Վլադիմիր Գաբբեի հետ հարցազրույցն արվել է Արցախում պատերազմը վերսկսվելուց առաջ։

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
2068 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը