Փաստաբանը կդիմի ԱԺ՝ ազատազրկված անձանց սահման մեկնելու հարցին օրենսդրական կարգավորում տալու համար

Փաստաբան Անդրանիկ Հակոբյանն իր գործընկերների հետ միասին պատրաստվում է դիմել Ազգային ժողովի նախագահին՝ ազատազրկված անձանց ռազմաճակատ մեկնելու հարցին օրենսդրական հստակ կարգավորում տալու համար։

«Այնքան շատ դատապարտյալներ կան, որ նման ցանկություն են հայտնում, բոլոր ՔԿՀ-ներից կան, դրա համար էլ հիմա մտածում ենք այդ ուղղությամբ, մոտակա ժամանակահատվածում կդիմենք, որպեսզի այդ հարցը բարձրաձայնվի, լուծում ստանա, եւ ցանկություն հայտնած անձանց թույլատրեն եւ ուղարկեն, իսկ եթե ազատ արձակվելուց հետո անձը կհրաժարվի եւ չի գնա, կարծում եմ՝ նրա հանդեպ պետք է ավելի խիստ պատիժ նշանակել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ նման դեպքեր եւս այս օրերին արձանագրվել են։

Նշենք, որ ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ինչպես նաեւ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ եւ պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերով, որոնցով պատերազմին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների եւ կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ կարգավորումներ նախատեսված չեն։ Դատապարտյալ անձինք պատժի կրումից ազատ են արձակվում, միայն եթե կմ բավարարում են պայմանական վաղաժամկետ ազատվելու չափորոշիչներին, իսկ կալանավորների դեպքում պարզապես փոխվում է նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Ինչպես երեկ հայտնել ենք, ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորի խափանման միջոցները, եւս 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից։ Անդրանիկ Հակոբյանը մեր զրույցում նշեց, որ, որպես իրավաբան, կողմ է նրանց ազատ արձակելուն. «Ռիսկեր ինքնին կարող են լինել, կան, բայց այս պահին չեմ կարծում, թե պետք է դրանք հաշվի առնել, իսկ թե Ադրբեջանը ինչպես կներկայացնի այդ փաստը, ինձ համար երկրորդական հարց է, այս պահին մեր երկրին ավելի շատ զինվոր է պետք, քան դատապարտյալ կամ կալանավոր»։

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակված եւ ռազմաճակատ մեկնած դատապարտյալներից մեկը Հակոբյանի վստահորդն է՝ Ա. Մ-ն։ Նա 2010 թվականին դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արարքի մեջ՝ առանձին անձանց եւ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով կազմակերպված բանդայում ներգրավվելու եւ զինված հարձակումներին անձամբ մասնակցելու համար։ Որպես պատիժը կրելու սկիզբ հաշվարկվել է 2009 թվականի դեկտեմբերի 17-ը, այսինքն՝ նրան մնացել էր պատիժը կրելու 1 տարի 2 ամիս ժամանակ։

Պաշտպան Անդրանիկ Հակոբյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը ռազմաճակատ մեկնելու դիմում էր ներկայացրել «Կոշ» քրեակատարողական հիմնարկին, ավելի ուշ դիմել են նաեւ դատարան՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, բավարարել է այն։ 

Դիմումատու կալանավորներից մեկը, որ ազատազրկված էր 2019 թվականի ապրիլի 5-ից, ազատ է արձակվել 500 հազար դրամ գրավի դիմաց եւ արդեն իսկ մեկնել է Արցախ։ Որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը։ Կալանավորի պաշտպան Մերի Ալավերդյանը մեր զրույցում նշեց, որ իր պաշտպանյալ Հ. Ս.-ն (անունը հայտնելու համաձայնություն պաշտպանը չուներ,- խմբ.) մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով՝ սպանության փորձի եւ ապօրինի զենք-զինամթերքի համար, սակայն ռազմական ուղի անցած, փորձառու անձ է, եւ նախքան պաշտպանի միջնորդություն ներկայացնելը նաեւ ինքն է միջնորդություն ներկայացրած եղել՝ օր առաջ Արցախ մեկնելու եւ իր հնարավորությունը օգտագործելու նպատակով. «Նա ե՛ւ Արցախյան, ե՛ւ Ապրիլյան պատերազմի մասնակից է, ունի անցած շատ ազդեցիկ մարտական ուղի ու բավականին հետաքրքիր բնութագրեր։ Նախկինում, երբ խափանման միջոցի փոփոխման միջնորդություն էինք ներկայացրել, ներառել էինք նաեւ պաշտպանության նախկին նախարարի, իր հրամանատարի, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի կողմից տրված բնութագրերը, շատ բացառիկ բնութագրեր էին, նրանք յուրահատուկ ուշադրության էին արժանացրել եւ զարմացել, որ նման խնդիր կա»։ Ալավերդյանի խոսքով՝ այս հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը որոշման հիմքում հանրային շահն է դրել. «Նրա մեկնելու պատրաստակամությունը նույնիսկ մեղադրող դատախազի կասկածը չհարուցեց. մեղադրողը առարկեց միայն տարիքի հետ կապված՝ ասելով, որ գուցե թույլ չտան մեկնել, որովհետեւ նա 58 տարեկան է եւ զորակոչի տարիքից դուրս է, բայց դատարանը դա էական խոչընդոտ չդիտարկեց, եւ, անկախ այդ առարկությունը ներկայացնելուց, դատախազն էլ նշեց, որ կասկած չունի, որ նա հնարավոր ամեն գնով կգա»։

Հ. Ս.-ն այս գործով միակ ամբաստանյալն է, ուստի դատական նիստերը ժամանակավորապես հետաձգվելու են։ Պաշտպանի խոսքով՝ հետաձգվում էին այսպես թե այնպես, քանի որ առկա իրավիճակում ազատազրկված անձանց ուղեկցողների խնդիր կա մեր երկրում, եւ այս միջնորդությունն անգամ նրա բացակայությամբ է քննվել։

Մերի Ալավերդյանի կարծիքով՝ ազատազրկված անձանց այսբովանդակ դիմումների նկատմամբ պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի. «Նույնիսկ իմ միջնորդության մեջ, նաեւ դատարանում ես ասել եմ, որ պետք է անհատական, ընտրողական մոտեցում ցուցաբերվի, սա իմ ունեցած գործերից միակն է, որով իմ պաշտպանյալին ընդառաջելով՝ դիմել եմ, որովհետեւ նա չքննարկվող տեսակ է եւ պետք է այնտեղ լինի, բայց կարծում եմ՝ այնպես չէ, որ բոլոր դիմումները պետք է մասսայաբար բավարարվեն»,- ասաց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1691 դիտում

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին

Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել