Երևան
12 °C
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը:
«Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը:
Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին»,- այդ կապակցությամբ իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել էր Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ԱՀ պաշտպանության նախարարությունը երեկ տեղեկացրեց, որ Շուշիի ուղղությամբ դարձյալ դիվերսիայի փորձ է եղել, իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման եւ ոչնչացման գործողություններ: Այս կապակցությամբ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակվեց նաեւ Շուշի-Բերձոր ճանապարհը:
Երեկ մեր մի քանի հարցերին է պատասխանել Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը.
- Պարոն Բաբայան, ակնհայտ է, որ թշնամու գլխավոր թիրախներից մեկն է Շուշին: Ինչո՞վ է հակառակորդի համար կարեւոր այս ուղղությունը:
- Եթե եղել եք Շուշիում, տեսած կլինեք, որ Շուշին գերիշխող դիրք ունի, այդ թվում՝ նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Բնական է, որ նրան տիրանալը արդեն ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ հոգեբանական առումով ահագին խնդիրներ է առաջացնում: Դա է պատճառը:
- Հայաստանում որոշ ուժեր հայտարարում են, թե իբր փորձ է արվում մարդկանց ներշնչել, որ պետք է հաշտվել Արցախի հարավային հատվածի կորստի հետ: Նման փորձ կամ մտադրություն կա՞:
- Թե ինչ է կատարվում Հայաստանում, դուք պետք է ասեք: Խնդիրն այն է, որ այստեղ մարտնչում է ժողովուրդը, եւ կարեւորն այն է, որ փրկենք Արցախը: Մնացած հարցերը՝ հետո:
- Հակառակորդի վերահսկողության տակ հայտնված տարածքները հետ վերադարձնելու հնարավորություն, ըստ ձեզ, կա՞:
- Դա ցույց կտա ժամանակը:
- Պարոն Բաբայան, ոչ ոք չէր մտածի, որ պատերազմն այսքան երկար կտեւի, բայց մեկ ամսից ավելի է՝ շարունակվում է: Հնչում են կարծիքներ, որ պետք է պատրաստ լինել նույնիսկ տարիներ: Համամի՞տ եք:
- Մենք պետք է կանգնենք մինչեւ վերջ: Ինչքան դա կտեւի՝ ցույց կտա ժամանակը, բայց կանգնելու ենք մինչեւ վերջ: Մեր տղաները, որ հասարակ զինվորներ են, իսկապես իրականացնում են աննկարագրելի գործողություններ, սխրանքներ են կատարում, եւ դա կարծում եմ՝ ոսկե տառերով է գրվելու ե՛ւ մեր պատմության, ե՛ւ համաշխարհային ռազմական պատմության էջերում:
- Կարո՞ղ ենք բնորոշել, թե պատերազմի որ փուլում ենք հիմա:
- Ամենաթեժ փուլում ենք եւ պետք է կանգնենք մինչեւ վերջ, ուրիշ տարբերակ չունենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT