Երևան
12 °C
Հայաստանի Գեղարքունիքի մարզում նախօրեին ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից միանգամից 4 ԱԹՍ էր խոցվել՝ մեկը Ակունք գյուղի տարածքում, մեկը՝ Շատջրեք գյուղի, երկուսն էլ՝ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում:
Արցախում պատերազմի սկզբից ի վեր սա Գեղարքունիքի մարզում խոցված 24-րդ ԱԹՍ-ն էր: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով՝ դրանց մեջ եղել են ե՛ւ հետախուզական բնույթի, ե՛ւ հարվածային ԱԹՍ-ներ:
Թե ինչով է պայմանավորված Գեղարքունքի նկատմամբ թշնամու այդքան մեծ «ուշադրությունն» ու հետաքրքրասիրությունը՝ ՀԺ-ի հետ զրույցում մարզպետը պատասխանում է. «Սահմանամերձ մարզ է եւ նաեւ Արցախ գնացող ճանապարհ ունի, ինչն է էլ, կարծում եմ, ուզում են անընդհատ հսկողության տակ պահել»:
Սանոսյանի խոսքով՝ մարզի բնակիչներն այս ընթացքում հարմարվել են ԱԹՍ-ներ տեսնելուն եւ դրանց ձայնը գլխավերեւում լսելուն: Շատ դեպքերում իրենք են ահազանգում համապատասխան մարմիններին:
«Իհարկե առաջին օրերին որոշակի անհանգստություն, խուճապ կար: Ժամանակի ընթացքում երեւի հարմարվեցին մեր բնակիչները եւ բավական լավ համագործակցում են մեր տարբեր կառույցների հետ: Այսինքն լինում է, որ մեր ՀՕՊ-ն է դա տեսնում եւ վնասազերծում, լինում է, որ բնակիչներն են տեսնում եւ տեղյակ պահում: Երբ որ նկատում են, ահազանգում են եւ համապատասխան միջոցները ձեռնարկվում են»,- ընդգծեց մարզպետը՝ վստահեցնելով, որ բոլոր այն օրերին, երբ մարզում ԱԹՍ է հայտնաբերվել, այդ օրերին ոստիկանությունում կամ այլ ծառայություններում բնակիչներից եղել է ահազանգ:
Շատ կարեւորելով բնակիչների այդ զգոնությունը՝ մարզպետը նշեց, որ ի պատիվ նրանց կարող է ասել՝ բավական շուտ են կողմնորոշվում, նման մեծ քանակի պարագայում էլ կազմակերպված ձեւով կատարում են անհրաժեշտ քայլերը:
Իսկ անհրաժեշտ քայլերից մեկը, ինչպես հայտնի է՝ ինքնապաշտպանության նպատակով ապահով վայրերում պատսպարվելն է.
«Հակաօդային պաշտպանության համակարգը ստուգվել է, պարբերաբար փորձարկվել է, բնակիչները տեղյակ են երբ ու ինչ անել: Պատսպարվելու համար համապատասխան տեղերը կան, մարդիկ կցագրված են, իրազեկված են, յուրաքանչյուրը գիտի նման դեպքում որտեղ պետք է պատսպարվի»,- վստահեցրեց մարզպետը:
Խոսքը միայն ժամանակավոր պատսպարվելու մասին է, որեւէ գյուղից մարդկանց տարհանելու, գյուղը լքելու մասին նույնիսկ խոսք չկա՝ վստահեցնում է Սանոսյանը:
Եվ սա նույնիսկ այն պարագայում, երբ եղան դեպքեր, որ հնարավորություն չեղավ ոչնչացնել թշնամու ԱԹՍ-ները եւ դրանք դարձան զոհերի ու ավերածությունների պատճառ:
«Իհարկե, հիմնական խնդիրը եղել է, երբ որ հարվածային ԱԹՍ-ով վնասներ հասցվեցին քաղաքացիական ավտոբուսին, դպրոցներին, 40-ից ավելի շինություն վնասվեց, 1 բնակարան ամբողջովին քանդվեց, որի հետեւանքով սեփականատերը, հետո նաեւ վիրավորված հարեւանը մահացան: Այդ բոլորը իրենց ազդեցությունը ունեցել են, բայց ի պատիվ մեր քաղաքացիների՝ ամենակարեւորը՝ շատ ամուր կանգնած ենք հողի վրա»,- ասաց Գնել Սանոսյանը:
ՀՀ դատախազությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ՀՀ տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Դրանում նշվում էր, թե նոյեմբերի 4-ին ժամը 19:30-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում ԱԹՍ-ներ կիրառելու հետեւանքով ինչ համաձայնագրեր ու կոնվենցիաներ է խախտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Խոսքը, մասնավորապես, 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձեւով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքի, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնեւի կոնվենցիայի, ինչպես նաեւ միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի խախտման մասին է, որն արվել է պատերազմ վարելու արգելված միջոցների եւ մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու եւ պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ: Ավելին՝ ըստ դատախազության՝ Ադրբեջանը դրանով կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտները:
«Մասնավորապես՝ ոտնձգելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ Ադրբջանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են կիրառել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր, Շատջրեք, Մեծ Մասրիք եւ Ակունք բնակավայրերում: Դրանք հայտնաբերվել եւ ոչնչացվել են ՀՀ զինված ուժերի կողմից»,- ասվում էր տարածված հաղորդագրությունում:
Հարուցված քրեական գործն ուղարկել ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
Կամավորներ
Գեղարքունիքի մարզպետից հետաքրքրվեցինք նաեւ, թե փոխմարզպետի պաշտոնում ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի նշանակումով ի՞նչ փոփոխություն է կրել սահման մեկնող կամավորների, աշխարհազորի հավաքագրման գործընթացը.
«Կամավորական ջոկատները կազմավորվել են բավական վաղուց, երբ դեռ պատերազմը նոր էր սկսվել: Վարչապետի կոչը բավական լավ ընդունվեց եւ արձագանքը շատ լավ եղավ տարբեր շրջանակների կողմից, սկսած մեզանից, մարզպետարանից, համայնքների ղեկավարներից, դպրոցներից, ուսուցիչներից: Այդ կոչից անմիջապես հետո արդեն կամավորները պատրաստ էին: Բոլորն անցնում են ներդաշնակում, մի մասն արդեն այդ պրոցեսն ավարտել ու անցել են հստակ խնդիրների կատարման: Իհարկե, նոր տեղակալի նշանակումը շատ կօգնի ե՛ւ այս, ե՛ւ այլ հարցերում»,- նկատեց մարզպետը:
Ինչ վերաբերում է Արցախից ժամանակավորապես Գեղարքունիք տեղափոխված ընտանիքներին՝ Սանոսյանն այս կապակցությամբ ասաց, որ այդպիսի մարդիկ շատ են, թվեր հրապարակել չի կարող, բայց բոլորն էլ պատշաճ կերպով տեղավորվել են մասնավոր անձանց տներում, հանրային տարածքներում, Սեւանի առափնյա հատվածներում եւ այլն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT