Տարեկան միջինում 22 մլրդ դրամ կմտնի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ․ փոխվարչապետը մանրամասներ է ներկայացնում

Եթե հունվարի 1-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները բոլորի համար ամսական 1000 դրամից դառնան 3000 դրամ, ապա տարեկան միջինում 22 մլրդ դրամ կմտնի հիմնադրամի բյուջե։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նշենք, որ օրեր առաջ ՊՆ նախագիծ էր ներկայացրել՝ առաջարկելով՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային 1000 դրամը դարձնել 3000, ինչը քննարկումների առիթ էր դարձել։ Դրան հաջորդեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի եւ Շաքե Իսայանի նախագիծը, որով վերջիններս առաջարկում են դրոշմանիշային վճարը բարձրացնել ոչ թե ՊՆ-ի առաջարկած ձեւով՝ բոլորի համար 3000 դրամ, այլ՝ ըստ աշխատավարձի չափի։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

- Պարո՛ն Գրիգորյան, օրեր առաջ ՊՆ-ն քննարկման է դրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից 3000 դրամ դարձնելու մասին նախագիծը։ Ինչպե՞ս է որոշվել գումարի չափը։

- Ելնելով Հայաստանի Հանրապետության աշխատատեղերի ներկա եւ պոտենցիալ քանակից՝ սա այն նվազագույն չափն է, որը հնարավարություն կտա հիմնադրամին անհրաժեշտ միջոցներ հավաքել՝ ստանձնած պարտավորությունները լիարժեք եւ ամբողջական կատարելու համար:

- Ինչո՞ւ հենց այս տարբերակը ընտրվեց եւ ոչ ըստ աշխատավարձի մեծության վճարելու տարբերակը։

- Տվյալ հարցը երկար քննարկվեց, սակայն ի վերջո փոխհամաձայնություն եղավ այն մտքի շուրջ, որ հիմնադրամի վճարները պետք է ունենան պարտադիր ապահովագրության վճարի, այլ ոչ թե հարկային դրույքի տրամաբանություն: Հարկային դրույք սահմանելիս կարեւոր է եկամտի չափը, իսկ ապահովագրությունը ենթադրում է պաշտպանություն անցանկալի եւ անսպասելի դեպքերից, որոնց ծագման ժամանակ հավանական հետեւանքները կրում ենք բոլորս հավասար չափով: Այնուամենայնիվ, չեմ բացառում, որ ԱԺ-ում քննարկումների արդյունքում որոշ փոփոխություններ կամ լրացումներ լինեն:

- Տարեկան որքա՞ն գումար կմտնի հիմնադրամի բյուջե, եթե հունվարի 1-ից այս օրենքն ուժի մեջ մտնի։

- Միջինում շուրջ 22 մլրդ դրամ՝ չհաշված կամավորության սկզբունքով վճարվող գումարները, որոնց հոսքը դժվար է պլանավորել:

- Հաշվարկներ կա՞ն, թե այս որոշումն ինչ ազդեցություն կարող է ունենալ քաղաքացիների վրա։

- Անշուշտ, օրենքի ընդունումը կունենա ազդեցություն: Կարող եմ ասել՝ որոշ քաղաքացիների համար՝ գուցե էական, սակայն կարծում եմ՝ ներկա իրավիճակում այս հարցին պետք է այլ տեսանկյունից նայել: Անկեղծ ասած՝ այլընտրանքային լուծումների վերաբերյալ տեւական ժամանակ եղել են քննարկումներ, սակայն, ցավոք, ներկա իրողություններում այլ լուծումների հնարավորությունները սահմանափակ են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2812 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով