ԿԳՄՍ նախարարությունը համակարգչային սարքավորումներ կտրամադրի այն դպրոցներին, որտեղ բացակայում են ուսուցիչներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարզերի այն դպրոցներին, որտեղ որոշ առարկաների ուսուցիչներ բացակայում են, հնարավորություն է տվել ուսուցումն իրականացնել հեռավար ձևաչափով անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմամբ:

Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տրամադրած տեղեկատվության հիման վրա «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում նախապես իրականացրել է վերլուծություն՝ հեռավար ուսուցման կարիք ունեցող ուսումնական հատատությունների ընտրության և այդ հաստատություններում հեռավար ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների առկայությունը որոշելու նպատակով։ Առանձնացվել են այն բոլոր ուսումնական հաստատությունները, որտեղ ուսուցչի բացակայության պատճառով որևէ առարկա չի դասավանդվում, կամ այն անցկացնում է այդ առարկան հինգ տարուց պակաս դասավանդող, մասնագիտական կրթություն չունեցող ուսուցիչը։

Երևանի և Տավուշի մարզի ուսումնական հաստատություններն ի սկզբանե չեն դիտարկվել, քանի որ Երևանի դպրոցներում չկան ուսուցիչների բացակայության պատճառով չդասավանդվող առարկաներ, իսկ Տավուշի մարզի միջնակարգ և հիմնական հանրակրթական ուսումնական հաստատությունները նախատեսվում են համալրել անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով՝ «ԵՄ-ն ի նպաստ նորարարության» փորձնական դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Արդյունքում հեռավար ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով վերազինման նպատակով ընտրվել է մարզային 101 ուսումնական հաստատություն։ Ուսումնասիրելով դրանցում առկա համակարգչային սարքավորումների քանակը և ձեռքբերման ժամանակահատվածը՝ հեռավար ուսուցման որակն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով բոլոր հաստատություններին կտրամադրվի արդի համակարգչային սարքավորումների մեկ ամբողջական փաթեթ (մեկ համակարգիչ, մոնիտոր, անխափան սնուցման սարք, վեբ տեսախցիկ, բարձրախոս, միկրոֆոն, բազմաֆունկցիոնալ սարք, պրոյեկտոր, եռաոտանի), որը լավագույնս կապահովի բոլոր սարքավորումների համատեղելիությունը և համակարգի անխափան գործարկումը։

Հաշվի առնելով, որ ավագ դպրոցները շատ ավելի են հագեցած համակարգչային սարքավորումներով և կարող են տեղերում հանդես գալ որպես մենթոր դպրոցներ՝ հեռավար կրթություն իրականացնելու նպատակով 99 ավագ դպրոցների կտրամադրի նաև մեկական կոնֆերանս տեսախցիկ: «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ներկայում հիմնանորոգվող 8 ավագ դպրոցի կոնֆերանս տեսախցիկ կտրամադրվի հաջորդ տարի:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ներդրվել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմ, որը գործում է հեռավար ուսուցման համալիր էջում՝ https://icttraining.armedu.am, ինչպես նաև շուրջ 3000 մանկավարժի համար իրականացվել են ՏՀՏ վերապատրաստումներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1254 դիտում

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները