Երևան
12 °C
Ի լուր ողջ աշխարհի հայտարարել, որ 1. կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը, 2. կողմնակից են ռուսական խաղաղապահների դուրս բերմանը շփման գծից, 3. կողմնակից են պատերազմի շարունակմանը, ինչպես նաեւ ներկայացնել ճանապարհային քարտեզ՝ առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու համար:
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը երեկ տարածված հայտարարությամբ այսպիսի առաջարկություն էր անում այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք պահանջում էին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել վարչապետի հրաժարականի հարցն ու նրա ստորագրությամբ պատերազմը դադարեցնելուն ուղղված հայտարարության իրավաչափությունը:
Այդպիսի նախաձեռնությամբ, հիշեցնենք, բողոքի ցույց անցկացնող 17 կուսակցությունների անունից հանդես էին եկել խորհրդարանական ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն: Նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել էին, սակայն «Իմ քայլը» հրաժարվել էր միանալ նախաձեռնությանը:
Արձագանքելով իրենց ուղղված վերը նշված առաջարկներին՝ երեկ հրավիրված ասուլիսում ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարեց, թե դա մանիպուլյացիա է, որի միջոցով «Իմ քայլը» փորձում է հակադրություն փնտրել ընդդիմադիր ուժերի եւ Ռուսաստանի հարաբերություններում։ «Մենք բազմաթիվ անգամներ նշել ենք (ես խոսում եմ կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին), որ այո՛, Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնումը պատերազմական իրավիճակում չի ունեցել այլընտրանք, տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հանդիսացել է Ռուսաստանը, սակայն մենք նախօրեին հայտարարել ենք. երբ սեպտեմբերի 29-ին ՌԴ-ից եկել են ազդակներ` կոնկրետ գործընթաց սկսելու խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, եւ այդ մեսիջը պարոն Մելքումյանի միջոցով փոխանցվել է Ազգային ժողովի ղեկավարությանը, մեր երկրի իշխանությունների կողմից արժանացել է բացարձակ արհամարհանքի եւ ընդհանրապես քննարկման առարկա չի դարձել»,- նշեց նա:
Ասուլիսին մասնակցող ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանն էլ հավելեց, որ պարտության սիմվոլ հանդիսացող քաղաքական մեծամասնությունը` «Իմ քայլը», ուլտիմատումի պես է խոսում իրենց հետ՝ տվեք ձեր ճանապարհային քարտեզը, թե ինչպես եք տեսնում լուծումները: «Դուք ժողովրդի հետ ճանապարհային քարտեզո՞վ հանձնեցիք մեր հողերը, Արցախը: Իհարկե ոչ: Մեր թիկունքում դուք բանակցում էիք: Առհասարակ սպառել եք բարոյական իրավունքը այլ քաղաքական ուժերին խնդիրներ առաջադրել»:
Ո՞րն է լինելու այս իրավիճակի ելքը, վարչապետի հրաժարականը կարո՞ղ է խնդիր լուծել. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ.
- Պարոն Գրիգորյան, ընդդիմությունը պահանջում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել եւ հետ կանչել պատերազմի դադարեցման վերաբերյալ հայտարարության տակ դրված Փաշինյանի ստորագրությունը: Ըստ ձեզ ինչո՞ւ «Իմ քայլը» նիստ չի հրավիրում, չի ուզում քննարկել այդ հարցը:
- Բավական բարդ է իրավիճակը, այո՛ Նիկոլ Փաշինյանը այդ որոշումը ընդունեց, ստիպված եղավ ստորագրել այդ հայտարարության տակ, որը բավական բարդ փաստաթուղթ էր: Բայց նա էսօր էլ ունի շատ մեծ հեղինակություն հասարակության մեջ, էսօր էլ ունի մեծ աջակցություն: Իսկ եթե խոսում ենք այն մասին, թե ինչու «Իմ քայլը» չգնաց արտահերթ նիստի, ապա ի պատասխան դրա «Իմ քայլը» շատ հստակ հարցեր դրեց այն ուժերի առջեւ, որոնք պահանջում էին արտահերթ նիստ՝ Փաշինյանի հրաժարականի օրակարգով: Ես ինչքան գիտեմ՝ «Իմ քայլը» պատասխան չստացավ այդ առաջարկին: Համենայնդեպս տրամաբանական պատասխան:
- Ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքական այս լարվածության հանգուցալուծումը: Հնարավո՞ր է արդյոք, որ այս ուժերը հասնեն Կառավարության հրաժարականին:
- Նախ, ես չեմ կարծում, որ Կառավարության հրաժարականը ճիշտ քայլ կլինի, իմ կարծիքը դա է: Գիտե՞ք, ինձ համար շատ կարեւոր է հասկանալ՝ ով է պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: Ո՞վ է պահանջում, դա շատ կարեւոր է: Պահանջում են այդ թվում այն ուժերը, որոնք 20 տարի իշխանության էին՝ ՀՀԿ-ն եւ իրեն սատարող ուժերը: Կներեք էլի, 20 տարվա արած սխալների համար ոչ մի պտասխանատվություն չեն կրել, հիմա պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ես հարց եմ տալիս՝ ինչու՞ իրենք էդ 20 տարվա մեջ չարեցին այնպես, որ մեր բանակը լիներ հզոր: Կարո՞ղ է իրենք չեն հիշում կոռուպցիայի մասշտաբը Հայաստանի ներսում, կարո՞ղ է պատահի մտածում են, որ մարդիկ հիմա դա մոռացան:
- Բայց իրենք էլ կասեն, որ կոռուպցիան ավելի մեծ մեղք չէ, քան այս տարածքների հանձնումը:
- Ես համաձայն չեմ այդ պնդման հետ: Ես շատ եմ շփվում մարդկանց հետ, մանավանդ վերջին 3-4 օրերին շատ շփումներ եմ ունեցել: Իմ շփումներում ես չեմ զգացել, որ մարդիկ մոռացան նախկինների մեղքերը: Նիկոլ Փաշինյանը ստիպված էր գնալ այս զիջումներին՝ բավական բարդ փաստաթուղթ ստորագրելուն, քանի որ քսան տարվա մեջ շատ ու շատ բացասական երեւույթներ կային, որոնք չեն ապահովել համապատասխան հզորություններ բանակի համար: Ադրբեջանի ու Թուրքիայի բանակների դեմ կռվելն այդպես հեշտ չի, մենակ Ադրբեջանի բանակը լիներ՝ ջախջախիչ պարտություն կկրեին իրենք, բայց Թուրքիան ուղղակի լայնորեն ներգրավված էր, էլ չեմ ասում վարձկանների մասին:
Ու այսպիսի պայմաններում մեզ շատ զենք ու զինտեխնիկա էր պետք: Իսկ ինչո՞ւ չկար, որովհետեւ մարդիկ շատ լավ են հիշում, համատարած թալան էր: Դա է պատճառը, որ շատ ու շատ տանկեր չենք կարողացել գնել, շատ ու շատ զինտեխնիկա չենք առել, շատ ու շատ ժամանակակից պատերազմի բաղադրիչներ՝ օրինակ ԱԹՍ-ներ քիչ ունեինք, բավարար չէր որակը եւ այլն եւ այլն:
Բողոքելու իրավունք ունեն բոլորը, ասել կամ մտահոգված լինել բոլորը կարող են, ես էլ շատ հարցեր ունեմ, բայց թող ոչ ոք չմտածի, որ քաղաքացիները ինչ-որ բան մոռացել են ու չգիտեն, որ այս պարտության մեջ իրենց բացասական լուման ունեն նախկինները:
- Ի՞նչ ելք կարող եք առաջարկել ստեղծված վիճակից դուրս գալու համար:
- Նիկոլ Փաշինյանը երբ որ եկավ իշխանության, ձեւավորեց շատ լավ ավանդույթ. պարբերաբար հանդիպում էր ե՛ւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ե՛ւ այն ուժերի հետ, որոնք ակտիվորեն մասնակցում էին դեմոկրատական զարգացումներին Հայաստանում, փորձագետների հետ, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ պետք է այդ ֆորմատները վերականգնվեն: Այդ հանդիպումները դադարել են կորոնավիրուսի պատճառով: Շատ լավ կլինի, որ Կառավարությունը հանդիպումներ նախաձեռնի այնպիսի փորձագետների հետ, որոնք կարողանում են պատերազմի ժամանակ մեր գիծը առաջ տանել աշխարհում, ազդեցություն ունենալ, այլ ոլորտների մասնագետների հետ, հասարակական գործիչների հետ, որոնք լայն հանրության հետ շատ են շփվում եւ կարող են գաղափարներ, մտքեր տեղ հասցնել: Ի վերջո այս լարվածությունը հնարավոր է հանել շփման միջոցով, երկխոսության միջոցով: Մենք ասելիք ունենք, թե ոնց այս ճգնաժամից դուրս գալ: Բացի այդ, այդ հայտարարության ստորագրումից հետո իրականացման հետ կապված շատ հարցեր են առաջանում: Ու այստեղ է, որ մենք մեր փորձով, մեր հմտություններով կարող ենք օգտակար լինել Կառավարությանը: Սա է ելքը, հրաժարականը քաոս է բերելու, ես կտրականապես դեմ եմ, որ Փաշինյանը հրաժարական տա, քանի որ այլընտրանքը չես հասկանում որն է:
- Պարոն Գրիգորյան, ընդդիմության լիդերներից ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասում է՝ ավելի լավ էր որեւէ բան չստորագրել, Արցախը ամբողջությամբ թողնել Ադրբեջանին, քան ստորագրել այսպիսի փաստաթուղթ: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ուրեմն պարոն Վանեցյանին պատասխանում եմ՝ ավելի լավ կլիներ 20 տարի թալան չլիներ եւ մենք կարողանայինք գնել 1000 հատ անօդաչու սարքեր նույն թուրքից: Դուք գիտեք, փողը այնպիսի բան է, մեզ էլ կծախեին թուրքերը, եթե վճարեինք: Իսրայելը էսօր էլ ասում է՝ եկեք մենք ամենալավ անօդաչու սարքերը ամենացածր գնով ձեզ տանք: Ուրեմն բարի ցանկությունների դաշտ չի այստեղ, ռեալությունների հետ էլ ես հանդիպում ու Նիկոլ Փաշինյանը առերեսվեց էդ ռեալությունների հետ ու իր վրա վերցրեց պատասխանատվություն: Ղեկավար, որը ստանձնեց, շալակեց այս ծանրագույն բեռը, փորձեց մաքսիմալ հաղթող դուրս գալ ու երկուսուկես տարում բանակը սարքեց 100 անգամ ավելի մարտունակ, որի պատճառով մենք մեկուկես ամիս դիմացանք: Դիրքերից եկած տղաներն են պատմում, որ շատ են տեսել թուրքերի, Թուրքիայի սպեցնազից: Դու այս հզոր ուժի դեմ դուրս եկար, մեկուկես ամիս է դիմացել ես, հետո գալիս են քեզ մունաթով ինչ-որ բան են ասում: Ասածս այն է, որ այո՛, պետք է վերլուծենք, սխալները շտկենք, բայց ազնիվ լինելն էլ շատ կարեւոր է քաղաքականության մեջ: Փայլուն կլիներ, եթե 50 հատ T 90 առնեինք, բայց դժբախտաբար համատարած թալանը եղել է, ինչում մեղադրել Փաշինյանին՝ անազնիվ է:
- Պատերազմի ընթացքում գումար էինք հավաքում, ի՞նչ եք կարծում՝ հնարավոր չեղա՞վ զենք գնել:
- Նախ ասեմ, որ մինչեւ պատերամզն էլ զենք- զինամթերք շատ է բերվել, կար նաեւ Չինաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն, Սերբիայի հետ, նույնիսկ աղմուկ էր բարձրացնում Ադրբեջանը: Այո՛, ուղղակի դժբախտաբար վերջին պահին Ռուսաստանը չկատարեց իր պարտավորությունները: Ի՞նչ առումով չկատարեց, Ռուսաստանը գրեթե չի մատակարարել զենք- զինամթերք, ինչը պարտավոր էր անել հայ-ռուսական բազմաթիվ պայմանագրերով: Ինչու չարեց՝ հիմա պիտի վերլուծենք: Հավատացնում եմ՝ դա կապված չէր Փաշինյանի անձի հետ, այլ կապված էր Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրությունների հետ: Թուրքիան մեծ ծառայություններ է մատուցում՝ կապված ՆԱՏՕ-ի քանդման եւ Եվրամիության թուլացման հետ: Կարեւոր չէր, թե ով է ղեկավարը Հայաստանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT