Երևան
12 °C
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեկավ ԱԺ խորհրդի՝ նախօրեին հրավիրված նիստին՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Այդպես որոշեցի»: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ ամեն օր էլ Ազգային ժողով գալիս է, համաձայն է, որ պետք է քննարկումներ լինեն, բայց օրակարգը պետք է բխի երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունից:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ էին նախաձեռնել ՀՀ վարչապետի հրաժարականի եւ նրա ստորագրած հրադադարի հայտարարության իրավաչափությունը քննարկելու հարցով: «Իմ քայլը», սակայն, չմասնակցեց այդ հարցով հրավիրված խորհրդի նիստին, եւ նիստը չկայացավ:
Քոչարյանը վստահ է՝ առաջիկայում սպասվող հերթական նիստին կմասնակցեն բոլոր խմբակցությունները. «Մենք պետք է շարժվենք մեր երկրի այսօրվա էքստրեմալ օրակարգի շրջանակներում, ռազմական դրության շրջանակներում, որովհետեւ, ինչպես տեսաք, նաեւ ունենք ներքին պրոբլեմներ, անվտանգային հարցեր, արտաքինն էլ միասին: Եվ էդ բոլորը փոխկապակցված են իրար: Մենք պետք է դուրս գանք էս վիճակից, որպեսզի կարողանանք մինիմալ կորուստներով (չնայած կորուստները էսպես թե էնպես տարաբնույթ են եւ շատ), որպեսզի մեր թե՛ Պաշտպանության բանակը, թե՛ զինված ուժերը հոգեբանական անկումային վիճակից արագ դուրս գան»,- ասաց Քոչարյանը՝ վստահեցնելով, որ հառակորդը հաստատ փորձելու է գտնել էլի տարբերակներ իր առավելությունը զարգացնելու համար:
Քոչարյանի համոզմամբ՝ մենք ունենք դադարի պահ, էս դադարը շատ կարեւոր է, որպեսզի մենք մեր անվտանգային ամբողջ համակարգը բերենք այնպիսի վիճակի, որ հնարավոր զարգացումներին պատրաստ լինենք:
Մասնավորապես, պատգամավորի կարծիքով, պետք է կարողությունները ուղղել թերությունները վերացնելուն, կարողությունները մեծացնելուն, առաջիկայում քննարկվելիք բյուջեն պետք է այլ տրամաբանություն ներառի՝ կապված թե՛ բանակի սպառազինության, թե՛ բանակի կառուցվածքի վերանայման հետ:
«Մենք պետք է դասեր քաղենք, էն էլ՝ ինչպիսի: Անընդհատ էսպիսի իրավիճակներից ենք դասեր քաղում, բայց դասեր պետք է քաղել միշտ, որովհետեւ բանակի զարգացումը մշտական պրոցես է: Այդ պրոցեսի մեջ մենք ունեցել ենք խզումներ, այդ խզումները ուժային կառույցները պետք է չունենան»,- հավելեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը
Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար
2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը
Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան
Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT