Երևան
12 °C
Վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներ:
Խորհրդակցությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայորդների:

Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ կապված հարցերը: «Մասնավորապես՝ պետք է քննարկենք, թե աջակցության ինչ ծրագրեր ենք իրականացնելու նրանց համար: Բայց նաև պետք է արձանագրենք, որ մեզ համար առաջնային խնդիր է, որ նրանք այդ աջակցությունը ստանան Արցախում: Այսինքն՝ դա պետք է լինի ծրագիր, որը նպաստում է մեր հայրենակիցների՝ Արցախ վերադառնալու գործընթացին: Այս առումով նախ եկեք արձանագրենք, թե այս ընթացքում մենք ինչ ենք արել, ինչով ենք աջակցել նրանց և առաջիկայում ինչպիսի ծրագրեր ենք նախատեսում, ինչպես ենք իրականացնելու այդ ծրագրերը»,- նշել է վարչապետը:
Պատասխանատուները զեկուցել են, որ պատերազմի առաջին օրերին Արցախի մեր հայրենակիցներին աջակցության աշխատանքները կազմակերպելու գործընթացը շուրջօրյա ռեժիմով իրականացվել է վարչապետի աշխատակազմի անմիջական համակարգմամբ Արցախի Հանրապետության գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Ներգրաված են եղել նաև կամավորական խմբեր, որոնք գործել են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Աշխատանքներն ուղղված են եղել կացարանի, սննդի ապահովմանը, արցախցի երեխաների կրթական, առողջապահական և այլ խնդիրների լուծմանը: Հայաստան տեղափոխված բոլոր արցախցիների սննդի և առաջնային անհրաժեշտության պարագաների, ինչպես նաև հագուստի ապահովումն իրականացվել է նվիրատվությունների, այնպես էլ պետական միջոցների հաշվին:
Նշվել է, որ Հայաստան տեղափոխվածների մի մասն այս օրերին տեղավորվել է ինչպես առանձին անհատների բնակարաններում, պետական սեփականություն հանդիսացող տարբեր հաստատություններում, այնպես էլ հյուրանոցներում, հյուրատներում: Կառավարությունը նախատեսում է առաջիկայում իրականացնել վերջիններիս կոմունալ վճարների աջակցության միջոցառում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ընդգծել է, որ այս օրերի ընթացքում որևէ արցախցի գեթ մեկ գիշեր առանց կացարանի չի մնացել:
Այնուհետև անդրադարձ է կատարվել արցախցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը, սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ու այլ խնդիրների գույքագրմանը:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի վերը նշված հարցերով և կառաջարկի խնդիրների լուծման համապատասխան առաջարկություններ: Ամենշաբաթյա գրաֆիկով աշխատանքների ընթացքի մասին կզեկուցվի վարչապետին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT