Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց․ լրացել է նրա ձերբակալման 72 ժամը

16/11/2020 schedule20:54

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հետաձգվեց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդության քննությունը։ 

Մինասյանի պաշտպան Արամ Վարդեւանյանից ՀԺ-ն տեղեկացավ, որ դատախազների կողմից ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին, որն էլ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այսինքն՝ կալանավորման բուն միջնորդությունը այսօր չի քննվել։

Ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 11։00-ին․ եթե դատավորը ինքնաբացարկ հայտնի, ապա կալանավորման միջնորդությունը կքննվի մեկ այլ դատավորի կողմից, իսկ եթե մերժի ինքնաբացարկի միջնորդությունը, ապա նիստը կշարունակվի, եւ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կքննվի կալանավորման միջնորդությունը։

Հարցին, թե ինչ հիմնավորմամբ են դատախազները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել, Վարդեւանյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ իրենց գրավոր որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել․ «Գրավոր ոչ մի փաստաթուղթ չկար, ոչ մի հիմնավորում չկար, երբ ես խնդրեցի, որ ինձ տրամադրեն ինքնաբացարկի հիմքերը, դատախազն ասաց, որ բոլոր հիմքերը կան google-ում»։

Այսօր՝ նիստի ավարտից րոպեներ հետո, լրացավ Աշոտ Մինասյանի ձերբակալման 72 ժամը, եւ նա ազատ արձակվեց։ Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  համաձայն՝ հանցագործության մեծ կասկածվող անձը ձերբակալված կարող է մնալ 72 ժամ․ դրա ավարտից հետո նա կամ պետք է ազատ արձակվի, կամ պետք է նրան մեղադրանք առաջադրվի, եւ խափանման միջոց ընտրվի։ Աշոտ Մինասյանին մեղադրանք առաջադրվել է․ նա մեղադրվում է իշխանության յուրացում, պետական գործչի սպանության նախապատրաստելու եւ ապօրինի զենք-զինամթերքի համար, սակայն նրա նկատմամբ առայժմ որեւէ խափանման միջոց ընտրված չէ։

Ձերբակալվածների պահման վայրից դուրս գալով՝ Մինասյանը հայտարարեց, որ գնում է հրապարակ՝ միանալու հանրահավաքի մարդկանց․ «Գնում եմ Օպերայի հրապարակ, որտեղ իմ ժողովուրդն է, Աստված կա, ամեն ինչ որոշվեց»,- ասաց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2136 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին