Ադրբեջանը առանց ապացույցների տեղեկություններ է տրամադրել ևս 5 հայ ռազմագերու մասին․ ՀՀ-ն դարձյալ դիմել է ՄԻԵԴ

Նոյեմբերի 11-ին՝ պատերազմը դադարեցնելու հայտարարության ստորագրումից հետո, Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում անհետ կորել է Հայաստանի եւս տասը քաղաքացի։ Նրանց կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները ապահովելու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու նոր դիմում է ուղակել ՄԻԵԴ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը երեկ հայտարարեց, որ պաշտպանի աշխատակազմը դեպքի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել, որից հետո նաեւ ադրբեջանական սոցիալական ցանցերում է տարածվել տեսանյութ՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը. «Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բռնի անհետացած բոլոր քաղաքացիական անձանց ինքնությունը, եւ նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե եւ պետական համապատասխան մարմիններ»,- նշեց ԱՀ ՄԻՊ-ը՝ խստիվ դատապարտելով տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաեւ հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը եւս համանման ահազանգեր է ստացել եւ տիրապետում է ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների վերաբերյալ տվյալների. «Մենք կապի մեջ ենք նրանց ընտանիքների անդամների հետ, նախօրեին մի մասի հետ նաեւ հանդիպում է եղել: Այս պահին տարվում են անհրաժեշտ աշխատանքներ»,- մեզ տեղեկացրին ՄԻՊ հանրային կապերի բաժնից։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ իդենտիֆիկացրել են տեսանյութում երեւացող 10-ը անձանցից 8-ին, եւս 2-ի անհետացման մասին տեղեկություններ ունեն, սակայն նրանք հրապարակված տեսանյութում չեն երեւում։ Կիրակոսյանի խոսքով՝ բոլորը քաղաքացիական անձինք են, հիմնականում՝ ՀՀ-ից Արցախ մեկնածներ։

Թեմայի վերաբերյալ մեր զրույցը՝ ստորեւ․

- Պարոն Կիրակոսյան, Ձեզ հայտնի՞ է, թե ինչպես են 10-ը անձինք գերեվարվել հրադադարի հաստատումից հետո։

- Մանրամասն ասել չենք կարող, հարազատների հետ խոսելով՝ կարողացել ենք պարզել միայն այն, որ նրանք Լաչինի միջանցքով Գորիսից դեպի Արցախ՝ Շուշիի կողմ են գնացել: Կարծես թե բոլորը այդտեղ են գերեվարվել:

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։

- Չեմ կարող ասել, ճիշտ չի լինի նման եզրահանգումներ անել, չգիտենք՝ այդ մարդիկ դեպի ուր, ինչ ճանապարհով են վարելիս եղել։ Միայն ենթադրություն է, որ Շուշիին մոտ հատվածներում են եղել։ Ամեն դեպքում, փաստն այն է, որ նրանք անհետացել են։

- Դեպքի մասին Դուք այդ տեսանյութո՞վ եք տեղեկացել։

- Առաջին հերթին՝ այո, հետո արդեն կապվել են տեսանյութում երեւացող անձանց հարազատները, որոնք ճանաչել են նրանց։

-  Ի՞նչ նպատակով էին նրանք Արցախ գնացել։

- Մի քանի խմբերով տարբեր նպատակներով էին գնացել, հիմնականում՝ ինչ-որ մարդկանց տեղափոխելու, օգնություն տրամադրելու համար։

- Կմանրամասնե՞ք, թե ինչ ռիսկեր եք արձանագրել ադրբեջանական աղբյուրներում հայտնված այդ տեսանյութում։

- Ակնհայտ հոգեբանական ճնշում, վատ վերաբերմունք։ Մեքենայի մեջ կարծես դատապարտյալների կամ ՔԿՀ-ներում պահվող անձանց տեղափոխելու հատված է հարմարեցված, այդտեղ նստած են, եւ ակնհայտ է, որ ծաղրում են, ստիպում՝ որոշակի խոսքեր արտահայտել։ Ռիսկերը հստակ են, ուստի մենք խնդրել ենք ապահովել նրանց կյանքի եւ վատ վերաբերմունքից կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը եւ նաեւ տրամադրել տեղեկատվություն այդ բոլոր անձանց որպիսության, առողջության մասին։

Մեր դիմումով մատնանշել ենք մեկ այլ տեսանյութի վերաբերող փաստեր եւս: Անընդհատ տեսանյութեր են պտտվում սոցիալական տարբեր էջերում, եւ ընդհանրական նաեւ դրա մասին ենք տեղեկություն ներկայացրել։

- Քննչական կոմիտեի հաղորդած վերջին տվյալներով՝ ռազմագերիների թիվը 28-ն է։ Ձեզ հայտնի՞ են ավելի թարմ տվյալներ։

- Չունեմ նման թիվ, անհատ փաստաբաններն էլ են ներկայացնում, մենք էլ, միասին համակարգում ենք պրոցեսը: Թիվ սխալ էլ է ասել, որովհետեւ դա կախված է տեղեկատվության հասանելիությունից, այսինքն՝ վաղը կամ այսօր կարող է դուրս գալ նոր տեսանյութ, որտեղ նոր անձանց դեմքեր ի հայտ կգան։ Բայց դատելով սոցցանցերում պտտվող տեսանյութերից՝ կարծում եմ՝ թիվը 28-ից ավելի կլինի արդեն։

- Դուք նախկինում դիմումներ էիք ներկայացրել նաեւ հայ ռազմագերիների անվտանգությունն ապահովելու համար։ Դրանց հիման վրա Ադրբեջանը տեղեկություններ տրամադրե՞լ է։

- Մինչ երեկ մենք ներկայացրել էինք 9 անձի վերաբերյալ դիմումներ։ 9-ից 8-ը մեկ տեսանյութում երեւացող՝ շարքով կանգնած ռազմագերիներն են, 1-ը՝ մասնագիտությամբ բժիշկ։ 8-ից 5-ի վերաբերյալ տեղեկություններ ստացել ենք, 4-ի վերաբերյալ տեղեկությանը դեռեւս սպասում ենք։ Մեր խնդրանքի մեջ նշել ենք, որ Ադրբեջանի կառավարությունը պատշաճ չի կատարում Դատարանի ընդունած պահանջները։ Դատարանը այդ 9 հոգու վերաբերյալ որոշում չէր կայացրել, որոշումը ակնկալվում է ամբողջական տեղեկատվություն ստանալուց հետո։

- Ի՞նչ տեղեկություններ են տրամադրել այդ 5 ռազմագերու մասին։

- Շատ ընդհանրական, հայտնել են, որ լավ են, բայց որեւէ ապացույց չեն ներկայացրել։ Իսկ երբ, օրինակ, մենք ենք գրում իրենց ռազմագերիների մասին, առնվազն կցում ենք լուսանկարներ կամ որոշակի բժշկական զննությունների փաստաթղթեր, բայց իրենցից ստացել ենք ձեւակերպում, որ պահվում են այստեղ, լավ են, առողջական բողոք չունեն եւ այլն։

- Լրացուցիչ խնդրանքով դիմե՞լ եք, ապացույցներ պահանջե՞լ եք։

- Այո՛, դիմել ենք։ Դեռ պատասխան չունենք։

- Իսկ մեր տիրապետության ներքո հայտնված ադրբեջանցի քանի՞ ռազմագերի կա։

- Հստակ թիվ կդժվարանամ ասել, առնվազն 3-ի համար իրենք դիմել էին ՄԻԵԴ-ին, եւ 3-ից 2-ին մենք իդենտիֆիկացրել ենք, տեղեկություն ենք տրամադրել, իսկ կոնկրետ այն երրորդ անձը, որին իրենք նշել էին, չենք իդենտիֆիկացրել. մեր տիրապետության տակ նման անձ չկա։ Ունենք նաեւ սիրիացի 2 վարձկան, որոնց մասին իրենք որեւէ բան չեն ասել, նրանք «Սուլթան Մուրադ» զինված խմբավորման անդամներ են, որը, ինչպես գիտենք, ֆինանսավորվում է Թուրքիայից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանը տեղեկություններ էր տրամադրել 7 ռազմագերու մասին։ Մեր զրույցում փաստաբան Սիրանուշ Սահակյանը եւս ասել էր, որ դրանք ընդհանրական բնույթի տեղեկություններ են եւ կոնկրետություն չունեն։ Փաստաբանները եւս Ադրբեջանից լրացուցիչ ապացույցներ պահանջելու խնդրանքով դիմել են ՄԻԵԴ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4175 դիտում

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել