Երևան
12 °C
Նոյեմբերի 18-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շիֆերի (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը: Հանդիպման թեման կրկին Լեռնային Ղարաբաղի հարցն է եղել:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնելով այս մասին, նշել են, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը եւ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների համատեղ ստորագրած հայտարարությունը, որի արդյունքում նոյեմբերի 10-ի գիշերվանից դադարեցին ռազմական գործողությունները հակամարտության գոտում:
Հանդիպմանը քննարկվել են երեք երկրների միջնորդական ջանքերի հետագա համակարգմանն առնչվող հարցեր:
Ավելի վաղ թե՛ ՌԴ ԱԳ նախարար Լավովը, թե՛ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էին, որ անկախ պատերազմի ավարտի մասին համաձայնությունից, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պահպանվելու է, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահներ, ունեն նույն կարծիքը, ինչ ՌԴ-ն՝ հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Մինչ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ խմբի ներկայացուցիչները քննարկումներ էին ունենում Ռուսաստանում, Միացյալ Նահանգների Պետքարտուղար Մայք Պոմպեոն նույն թեմայի մասին փոքրիկ անդրադաձ է արել հարեւան Վրաստանում՝ իր կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Պամպեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսել է Վրաստանի վարչապետ Գախարիայի հետ հանդիպման արդյունքների ամփոփման համար հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին: Պոմպեոն հայտնել է, որ Վրաստանը, ինչպես եւ ԱՄՆ-ը ողջունել են կրակի դադարեցումը Լեռնային Ղարաբաղում, բայց տագնապով են հետեւում իրավիճակին։ «Մենք հետագա աշխատանքների համար դիտարկում ենք օգտագործել ԵԱՀԿ գործընթացի ինստիտուտներն ու կառույցները»,-ասել է նա: Այցից առաջ, նախօրեին Պոմպեոն Ղարաբաղի հարցով հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ԱՄՆ-ը 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւնքով տուժածներին օգնելու նպատակով:
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը: Վերջին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԱՄՆ-ը կոչ է արել դադարեցնել բռնությունները եւ դատապարտել է ռազմական սրումը, որը հանգեցրեց մեծաթիվ զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Մենք մեկ անգամ ևս ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին և բոլոր կողմերին կոչ անում հարգել իրենց պարտավորությունները միջազգային օրենքների, ներառյալ միջազգային մարդասիրական օրենքների համաձայն:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է լիովին ներգրավվել այդ ջանքերում:
ԱՄՆ կառավարության մարդասիրության հարցերով փորձագետները շարունակում են գնահատել այս ճգնաժամի հետեւանքները»,-նշված էր ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարության մեջ:
Մեկ այլ ամերիկացի, այս անգամ՝ ոչ թե պաշտոնյա, այլ հայտնի անկախ լրագրող Լինդսի Սնելը դարձյալ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության տարածք պատերազմի օրերին բերված վարձկաններին: Հիշեցնենք, պատերազմի ընթացքում նա ակտիվորեն լուսաբանում էր սիրիացիների տեղափոխումը հակամարտության գոտի, զրուցում նրանց ղեկավարների եւ հենց վարձկանների հետ, ներկայացնում նրանց ընտանիքների պատմությունները:
Թվիթերի իր էջում Սնելը գրել է, որ նոր ուշագրավ բացահայտումներ ունի Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված եւ հայերի դեմ պատերազմող վարձկանների մասին: Ըստ Սնելի փոխանցած տեղեկատվության, վարձկանների գերակշիռ մասը շարունակում է մնալ Ադրբեջանի տարածքում:
«Ինձ հայտնի է, որ Սիրիայից Ադրբեջան ուղարկված բոլոր վարձկանները դեռ Ադրբեջանում են, բացառությամբ 700 հոգու: Նաեւ լսել եմ, որ ավելի մեծ թվով զինյալներ են ուղարկվելու, սակայն ինձ հայտնի չէ, թե ինչու, մանրամասներ դեռ չգիտեմ: Ենթադրում եմ, ոչ Թուրքիան ու Ադրբեջանը կցանկանան կանխել նրանց մուտքն ու հեռացնել նրանց տարածքից՝ վերջիններիս ներկայությունը դարձյալ հերքելու համար, սակայն սա ենթադրություն է, գուցե իրականում այդպես չլինի»,-գրել էր Սնելը:
Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) ավելի վաղ հայտնել էր հակամարտության գոտում 2 հազար սիրիացի վարձկանների առկայության մասին: Որոշ աղբյուրներ փաստում են՝ նրանց թիվը շատ ավելին է եղել:
Լեռնային Ղարաբաղում հրադադարից հետո ստեղծված իրավիճակին անդրադարձ է կատարել գերմանական Der Spiegel պարբերականը: Գերմանական մամուլի էջերում Քարվաճառն է, բնակավայրը ստիպված լքող, սեփական տները կրակին տվող ու մոլորված արցախցիները: Հոդվածում հեղինակը տեղի ունեցողը ողբերգություն է անվանել հայերի համար, ներկայացրել առանձին մարդկանց պատմություններ, որոնք դժվարությամբ են բաժանվում իրենց բնակավայրից ու տներից: Հեղինակը գրել է, որ ընդհանուր անորոշության մեջ կարծես թե հայտնի է միայն մի քանի հազարամյա պատմություն ունեցող հնամենի Դադիվանքի ճակատագիրը՝ ռուս զինծառայողներն արդեն տեղակայվել են վանքի շուրջ ու հսկում են տարածքը: Թե հետո խաղաղապահ ուժերը թույլ կտա՞ն հայերի անցուդարձն իրենց հսկողությանը հանձնված ճանապարհով, դեռեւս անհայտ է, հայտնի է միայն եկեղեցու ճակատագիրը:
Հեղինակը նաեւ գրել է, որ Քարվաճառում տղամարդիկ ճանապարհի ամբողջ երկայնքով մեկ կտրում ու տեղափոխում են ծառերը, անգամ բնությունը չեն ցանկանում թողնել թշնամուն: Բնակիչները, որոնք չեն ցանկացել հրդեհել իրենց տները, պատերին սեւ ներկով, կիսատ անգլերենով գրություններ են թողել ադրբեջանցիների համար՝ «We will back» (մենք կվերադառնանք) եւ «Welcome to Hell, Aliev» (Բարի գալուստ դժոխք, Ալիեւ): Պարբերականը հայտնում է, որ 20 տարի առաջ այս շրջաններում հաստատված մարդիկ մեծ դժվարությամբ են լքում բնակավայրը, մեծ մասն անգամ չգիտեն, թե դեպի ուր են հեռանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍարսափելի է, կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ինչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդայնման հնարավորություններին
Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է
Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ՝ մեկը դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank
Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպես օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից
«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան
Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը
ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել
Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ
Ստամբուլում ավարտվել են Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս
«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ
Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին
Երկրաշարժ Հայաստանում
Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում
Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան
Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում
Որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու. Տարոն Չախոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Ի՞նչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները
Ինչո՞ւ է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. Արթուր Հովհաննիսյանի արձագանքը
Նոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին
«Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է
Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ
ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների առանց նախապայմանների. Մեդինսկի
ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո
Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT